Betcostruct-ը Ամստերդամում գործարկեց ձայնի միջոցով կառավարվող Hoory խաղային օգնական-ֆունկցիան
ОбществоՀայկական Betcostruct ընկերությունը հուլիսի 16-ին Ամստերդամում կայացած iGB
Live էքսպոյի ընթացքում գործարկեց HOORY ձայնային օգնական ֆունկցիան, որը
բուքմեյքերական ոլորտում խիստ նորարարական մոտեցում է:
Hoory-ն կոչված է օգնելու խաղադրույքներ կատարելու, սպորտային
վիճակագրությունների մասին տեղեկանալու և օպերատորի կայքում որոնումներ անելու
գործում: Hoory-ն, վերծանելով օգտատիրոջ ձայնը, ընկալում է հրամանները և կատարում
է հարցված գործողությունները:
«Ժամանակն է խաղային փորձը վստահել այս նորարարական տեխնոլոգիային և թույլ
տալ Hoory-ին առցանց կազինոյի հետ փոխգործողությունը տեղափոխել այլ
մակարդակ»,-նշեց է Betconstruct-ի հիմնադիր և Գլխավոր տնօրեն Վիգեն Բադալյանը:
Ամստերդամում ներկայացվեց Hoory-ի փորձնական տարբերակը, որը ներկայումս
հասանելի է VBET-ի պաշտոնական կայքում: Betconstruct-ի հյուրերը հնարավորություն
ունեցան առաջինը խոսելու Hoory-ի հետ, խնդրեցին նրան խաղադրույքներ կատարել և
ծանոթացան վերջինիս ստեղծման պատմությանը՝ նրա իսկ բառերի միջոցով:
Առաջիկայում Hoory-ն կընդլայնի իր հնարավորությունների շրջանակը՝ նախկին
խոսակցությունների հիման վրա նախապես օգտատիրոջ հրամանները կռահելու և նրան
հեշտությամբ օպերատորի կայքում ղեկավարվելու հարցում օգնելու նպատակով:
Նշենք, որ iGB Live էքսպոյի ընթացքում, ի թիվս Hoory-ի, Betcostruct ընկերությունը
ներկայացրեց ավելի քան 30 պրոդուկտ՝ ներառյալ 5000-ից ավելի խաղով, մրցանակակիր
սպորտսբուք հավելվածը՝ իր հաճախորդների հետ հարաբերությունների և ռիսկերի
կառավարման համակարգերով: