ՔԿ-ում կադրային ջարդ չկա

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում կադրային ջարդի միտում չկա: Քրեակատարողական ծառայությունն արձագանքել է մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե կառույցում կադրային ջարդ է իրականացվում:

«ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանին քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում նշանակելուց հետո զանգվածային լրատվության միջոցներում պարբերաբար շրջանառվում են տեղեկություններ այն մասին, թե իբր քրեակատարողական ծառայությունում «կադրային ջարդ» է սկսվել, և քրեակատարողական ծառայության նորանշանակ պետն ազատվում է նախկին կադրերից։ Վերոնշյալի կապակցությամբ հայտնում ենք, որ քրեակատարողական ծառայությունում «կադրային ջարդ» ու «հներից ազատվելու» միտում չկա, իսկ այդ մասին լուրերը մտացածին են և իրականությանը չեն համապատասխանում։ Նշենք նաև, որ քրեակատարողական ծառայությունում, ինչպես և ցանկացած այլ մարմնում, աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով նախկինում ևս իրականացվել են զբաղեցրած պաշտոններից ազատումներ, նոր նշանակումներ, ինչպես նաև՝ փոխատեղումներ։ Միաժամանակ հավելենք, որ ներկայումս քրեակատարողական ծառայությունում իրականացվող իրավակազմակերպական բարեփոխումների համատեքստում նույնպես, որպես բնականոն գործընթաց, ապահովվելու է համակարգի կադրային ռեսուրսի համապատասխանեցումը կառավարության ոլորտային քաղաքականության հիմնական գերակա ուղղություններով  ներկայացվող համապատասխան պահանջներին, որի շրջանակներում, բնականաբար, կատարվելու են կադրային տեղաշարժի վերոհիշյալ գործընթացները, ինչն իր հերթին հանդիսանում է ցանկացած պետական մարմնի գործունեության բնականոն վիճակ և միտված է լինելու համակարգը համալրել բացառապես պահանջվող մասնագիտական գիտելիքներն ու ծառայողական և աշխատանքային ունակությունները բավարարող անձանցով, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերից ու դրսևորումներից զերծ կադրերով»,-ասված է հաղորդագրության մեջ։

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի նոր մեծ օջախ է ավելացել (տեսանյութ) Մարդիկ սկսել են մահանալ որովհետև ժամանակին բուժօգնություն չեն ստանում «Էրեբունի» ԲԿ-ում գումարի դիմաց կատարվում է COVID19-ի հակամարմինների և իմունոգլոբուլինի որոշում արյան մեջ Այլևս լռել չեմ կարող․Լիանա Անթառանյան Պարետի որոշմամբ՝ 72 ժամով արգելվել է «Վիլլա Հիլս» ռեստորանի գործունեությունը Թշնամիների հետ պայմանավորվողը. երկիրը դժողքի վերածած անսկզբունք ապիկարը Մրցույթ. #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares ՊԵԿ-ը հերքում է ծխախոտի նոր խմբաքանակի մասին լուրը Հայտարարվել են դպրոցների կառուցման աշխատանքների մրցույթները․ Արայիկ Հարությունյան Սերժ Սարգսյանը փակ հանդիպում է ունեցել նախկին վեց մարզպետների հետ Այսօր կկայանա «Դարի հանդիպումը» Հրապարակվել են Երեւանից Վորոնեժ ժամանած ինքնաթիռից 16 տոննա մաքսանենգ ծխախոտի առգրավման բացառիկ կադրերը Ինձ համար չկա «ժողովուրդ» բառ, այլ կա «Հայ ժողովուրդ» կատեգորիա.Վլադիմիր Մարտիրոսյան 24 ժամով կասեցվել է մոտ 50 հանրային սննդի օբյեկտների աշխատանքը՝ պարետի որոշման պահանջները չկատարելու համար Իշխանությունը թիրախավորել է Վստրեչի Ապերի ընտանիքի մանկահասակ անդամներից մեկին` անգամ քննիչին գործուղելով Ուկրաինա (Տեսանյութ) Մահացել է Սերգեյ Փարաջանովի կինը ԱԳՆ-ն հրապարակել է Կիեւ-Երեւան չարտերային թռիչքի ուղեւորների ցուցակը Տեղի ունեցող գործընթացները երկիրը աստիճանաբար կարող են տանել դեպի «ռազմական կոմունիզմի դիկտատուրա». Հայկ Ֆարմանյան Արցախի պարետը նոր որոշում է ստորագրել Նավթի համաշխարհային գներն աճել են
website by Sargssyan