Բացառիկ փաստեր Պարազյանների մասին. Նորիկ Դավթյանը պատրաստ է նոր տվյալներ ներկայացնել իրավապահներին (տեսանյութ)

6 տարի լռելուց հետո Նորիկ Դավթյանը որոշել է ինքնակամ խոսել ու ցանկանում է դրվագ առ դրվագ պատմել՝ ինչ դժոխքի միջով է անցել հայր և որդի Պարազյանների պատճառով: Նորիկը Մասիսից է, 15 տարեկանից ապրել է Կալուգայում, հիմա 4 երեխաների հայրը Շվեդիայում է՝ որպես փախստական: Այդտեղից էլ պատմում է՝ ինչպես Պարազյաններն իրեն դարձրին հաշմանդամ:

Նորիկը 2007-ից աշխատել է Պարազյան ավագի մոտ. սկզբում որպես վարորդ, հետո՝ վստահված անձ: Այդ ժամանակ Աշոտ Պարազյանը Տաշիր ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի տեղակալն էր: Նորիկին ակտիվորեն ներգրավել է շինարարության ոլորտ՝ հանձնարարելով զբաղվել ընկերություններով, որոնք հենց Պարազյաններն էին բացում: Պատմության մեխերից մեկը հենց այդ ընկերություններն էին, որոնք Տաշիրի անվան տակ մասնակցում էին տարբեր տենդերների:

Տաշիրի սեփականատերը, Նորիկի պնդմամբ, ոչ այդ ընկերությունների մասին գիտեր, ոչ էլ, որ դրանք մասնակցում ու հաղթում են նաև Գազպրոմի տենդերում: Այդ սխեմայի մասին իմանալուց հետո Նորիկ Դավթյանը որոշում է, բայց չի հասցնում տեղեկացնել Տաշիր գրուպի ղեկավարին: Պարազյանները որոշում են ազատվել իրենց համար գլխացավանք դարձած աշխատողից, նրանից հետ են պահանջում արդեն վճարված գումարը՝ երկուսուկես միլիոն ռուբլին՝ պնդելով, որ դա Տաշիրի փողն է: Նորիկը հրաժարվում է: Պահանջի հաջորդ փուլում հաշվեհարդարն էր: Իրենց մասին կարևոր փաստեր ունեցող Նորիկ Դավթյանին Պարազյանները կանչում են գրասենյակ ու մի քանի հոգով սկսում ծեծը: Դրանից հետո Նորիկ Դավթյանը 8 վիրահատության է ենթարկվել: Հիմա 3-րդ կարգի հաշմանդամություն ունի, բայց ոտքը կորցնելու վտանգ է առաջացել: Այդ պատմությունից մեկուկես տարի անց Աշոտ Պարազյանին հեռացնում են Տաշիր գրուպից:

Կրտսեր Պարազյանը Ռուսաստանում դատվում է՝ մեկ այլ հայ գործարար առևանգելու, բռնության ենթարկելու ու գումար շորթելու համար: Նորիկ Դավթյանը այդ գործարարին լավ է ճանաչում, դեպքի շատ մանրամասներ գիտի, որոնց մասին այլևս չի լռելու: Պատրաստվում է հայտնել ռուս իրավապահներին: Նորիկ Դավթյանը հայտարարում է՝ պատրաստ է Հայաստան էլ գալ ու այստեղ էլ հրապարակել բոլոր փաստերը, որոնք կբացահայտեն Պարազյաններին: Պնդում է, որ եթե մինչև հիմա ստիպված էր ընտանիքով թաքնվել այլ երկրներում, հիմա վախենալու պատճառ չունի: Կներկայանա ու կպատմի ամեն ինչ:

Գավառցի 60-ամյա տղամարդը լողալով հատել է Սևանա լիճը (տեսանյութ) Մարզպետարանի աշխատակցին դաժանորեն սպանած և դին այրած 20-ամյա երիտասարդը կալանավորվեց Արտերկրում ելույթ ունեցող 13 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագիտական խումբն ուսումնասիրություններ է անցկացնում Գյումրիում Կառավարությունը բնակարան կնվիրաբերի զոհված զինծառայող Հրանտ Մանգասարյանի ընտանիքին Դանակահարված երիտասարդը ոստիկաններին համոզում էր, որ փողոցում ընկել է Արգելվում է բժշկական թափոնները խառնել կենցաղային թափոնների հետ. ԱՆ Շնող գյուղի 35-ամյա բնակիչը գերանդիով հարվածել է համագյուղացուն. վերջինս մահացել է (տեսանյութ) Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան տարեդարձի առթիվ Արմավիրում Volkswagen Tuareg-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինիս վիճակը ծայրահեղ ծանր է Ժամանակավորապես կդադարեցվի Վանաձորի և Սևանի որոշ թաղամասերի գազամատակարարումը Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է որոշվել քննարկել նոր ՇՄԱԳ իրականացնելու անհրաժեշտությունը Դավիթ Անանյանն արձանագրել է Գյումրիում ԱՏԳ սպասարկման կենտրոնի կառուցման գործում առաջընթացը Մրցաշարին մասնակցել են 30 դատապարտյալներ. ՔԿԾ Քննչական կոմիտեն «Լիդիան Արմենիայի» փաստաբա՞ն Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի առթիվ Արմեն Գիչյանը նշանակվել է նախագահի խորհրդական 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Աշոցք գյուղից 9 կմ հյուսիս-արեւելք. հետեւել է 2.2 մագնիտուդով մեկ հետցնցում «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներում բռնկված հրդեհը չի մարվում արդեն 3-րդ օրը Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ
website by Sargssyan