Ի՞նչն է երիտասարդներին բերել քաղաքականություն` 1991-2019 թթ.
ՔաղաքականԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«1988-1994 թթ. ծավալված արցախյան շարժումը` հանրահավաքներ, դասադուլներ, բնապահպանական շարժումներ, ռազմական գործողություններ, դարձան այն հիմնական շոգեքարշը, որը նոր սերնդին բերեց քաղաքականություն:
1994-1999 թթ հիմնական շոգեքարշի դերը ստանձնեցին նոր-նոր ձևավորվող ու կայացող ուսանողական ինքնակառավարման մարմինները` ուսխորհուրդներն ու ուսանողական գիտական ընկերությունները:
1999- 2008 թթ. հիմնական շոգեքարշն արդեն կուսակցությունների երիտասարդական կառույցներն էին:
2008-2018 թթ., հանրային լայն ընկալումներում կուսակցությունների դինամիկ վարկաբեկմանը զուգընթաց, հիմնական շոգեքարշի դերը ստանձնեցին քաղաքացիական նախաձեռնությունները, հասարակական կազմակերպություններն ու ԶԼՄ-ները:
2018թ թ. սկսվել է մի նոր փուլ, երբ իմ տպավորությամբ, հանրային ընկալումներում արդեն հասարակական կազմակերպությունների անխուսափելի վարկաբեկմանը զուգընթաց, դեպի քաղաքականություն տանող հիմնական շոգեքարշի դերը ստանձնում են սոցիալական ցանցերն ու անհատական նախաձեռնությունները:
Հաջորդ փուլում, փոքր հավանականությամբ, այդ դերը կարող են ստանձնել արհմիությունները»: