Հացահատիկի աննախադեպ լավ բերք՝ ի հակակշիռ կարտոֆիլի բերքի սակավության. «Փաստ»
Քաղաքական«Փաստ» օրաթերթը գրում է.
Բերքահավաքի սեզոնն արդեն իր պիկին է, ամենուր բուռն կերպով կազմակերպվում է հացահատիկի բերքահավաք, որն այս տարի, ըստ գյուղացիների, բավականին բարձր որակի է, քանակն էլ դժգոհելու առիթ չի տալիս։ Մասնավորաբար, Լոռիի և Տավուշի մարզերում այս տարի գրանցվել է աննախադեպ մեծ ծավալի հացահատիկի բերք, մասնագետների գնահատմամբ՝ դա կապված է նպաստավոր տարվա հետ։
Չնայած տարածաշրջանում մի քանի անգամ տեղացած կարկուտին՝ հնարավոր է եղել նորմալ քանակի ու որակի բերք ստանալ։ Սակայն, ի տարբերություն հացահատիկի, տարին նպաստավոր չի կարտոֆիլի բերքի համար։ Գրեթե բոլոր մարզերում, նախորդ տարիների հետ համեմատած, կարտոֆիլի բերքի շատ ցածր արդյունքներ են արձանագրվում ու սպասվում։
Բացի նրանից, որ բերքի ծավալները քիչ են, այն նաև անորակ է։ Մասնագետների գնահատմամբ, սա հատկապես կապված է ջրի սակավության և սերմերի՝ մուտացիայի ենթարկվելու հետ։
Այս հանգամանքը կարող է էապես ազդել կարտոֆիլի գնի վրա։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում