«7 տո­կո­սի» սինդ­րո­մը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքական դաշտը «սևերի ու սպիտակների» բաժանելուց հետո շարունակում է մնալ աղճատված: Բոլոր նրանք, ովքեր քննադատում են Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, մեխանիկորեն որակվում են որպես ՀՀԿ-ական կամ քոչարյանական, իսկ որ ավելի վատ է` ՀՀԿ-ին ու Քոչարյանին ծախված: Եվ դա՝ անկախ նրանից, որ քննադատությունը անկեղծ մտահոգություն կարող է լինել, որը միտված է կողքից հուշելու իշխանությանը ավելի ճիշտ գործելու ու չկրկնելու նախորդների սխալները:

Չէ՞ որ այդ սխալների հետևանքները քաղելու են հասարակությունն ու պետությունը: Նույնիսկ փորձ չի արվում հասկանալու, թե ինչ է ասվում: Եթե իշխանության քիմքին տհաճ քննադատություն է, ուրեմն հաստատ ՀՀԿ-ական է կամ քոչարյանական` անկախ ամեն ինչից: Սա հենց իշխանության համար վտանգավոր ինքնախաբեություն է, երբ չեն տարբերում թացը չորից:

Բոլորը հիշում են Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի կարճատև բանակցությունները, որի ընթացքում Սարգսյանը մի ուշագրավ դիտարկում արեց. «7-8 տոկոս ձայն հավաքած խմբակցությունը ժողովրդի անունից խոսելու իրավունք չունի»: Սարգսյանն այնքան էր ապավինել պաշտոնական վիճակագրությանը, որ այն այլևս չէր տարբերում երկրում ստեղծված բոլորովին այլ իրականությունից:

Իսկ իրականությունն այն էր, որ խորհրդարանական ընտրություններում 7-8 տոկոս ձայն հավակնած ուժի առաջնորդը բազմահազարանոց հանրահավաքներ էր առաջնորդել` կաթվածահար անելով բնականոն կյանքը ամբողջ հանրապետությունում: Փաշինյանը արտահայտում էր հասարակության ստվար զանգվածի տարիներով կուտակված արդարացի բողոքն ու քննադատությունը, որոնք մնում էին անպատասխան, որոնք անտեսվում էին, համարվում 7-8 տոկոս ձայն հավաքած մարգինալների բողոք ու քննադատություն:

Եվ այսօր Փաշինյանի թիմը գնում է այդ նույն տրորված ճանապարհով: 7 տոկոսի սինդրոմը հետապնդում է նաև Փաշինյանին, նա ու իր թիմը քամահրանքով են վերաբերվում բոլոր այն քննադատություններին, որոնք միտված են ցույց տալու կառավարման սխալներն ու բացերը:

Այս ամենին գումարվում է թունդ ամբոխավարությունը (պոպուլիզմը), որից իշխող թիմն այդպես էլ չի կարողանում հրաժարվել: Անցյալի ստվերների հետ պատերազմը շարունակում են բոլոր հնարավոր ու անհնար մեթոդներով:

Մեկ տարի է արդեն, ինչ Հայաստանում գրեթե ամենօրյա ռեժիմով ձևավորվել է քաղաքական մեկ օրակարգ` նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ դատավարությունը: Դատաիրավական բարեփոխումներ կոչվածը այս ամենի համատեքստում է և իրականում որևէ աղերս չունի իրական բարեփոխումների հետ: 

Դատավորները վատն են, քանի որ ազատ են արձակել կամ կարող են ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, լավն են, հրեշտակ են, քանի որ կալանավորման միջնորդություն են բավարարել:

Եվ դատավորների դեմ արշավն էլ միայն այդ համատեքստում է: Երբ փաստաբաններն ասում են, որ դատավորի դեմ անփույթ գործ է կարվում, մեղադրվում են քոչարյանական լինելու մեջ: Կլինե՞ր արդյոք այդքան «աժիոտաժ» «վեթթինգի» շուրջ, Սահմանադրական դատարանի նախագահի և դատավոր Դավիթ Գրիգորյանի շուրջ, եթե Քոչարյանի գործը չլիներ: Դժվար թե, քանի որ այլ գործերի մասին որևէ խոսք չկա:

Մոռացվել է ամեն ինչ` «տնտեսական հեղափոխությունը», «ժողովրդից թալանածը մինչև վերջին կոպեկը վերադարձնելը» և այլ հեղափոխական բաներ: Քոչարյանի դեմ դատը «իդեա ֆիքս» է դարձել, երբ ամեն ինչ ծառայեցվում է այդ նպատակին:

Եվ երբ սթափ դատող, չկուրացած մարդիկ հարցեր են բարձրացնում, միանգամից որակվում են որպես քոչարյանական: Իսկ շատ նեղն ընկնելիս գործի է դրվում պոպուլիզմը, թե բա «մենք կաշկանդված ենք օրենքով»: Այդ դեպքում հեղափոխություն անելիս ինչո՞ւ կաշկանդված չէիք օրենքով:

Այո, երկընտրանքը հստակ է՝ կա՛մ պետք է լինի օրենք, կա՛մ ինքնադատաստան: Արդյունքում ստացվում է անհասկանալի քաոս, ինչից տուժում է պետականությունը, ստեղծվում են վրեժխնդրության վատ նախադեպեր:

Չտարբերել առողջ քննադատությունը թիրախավորված վատաբանությունից՝ կնշանակի կրկնել նախորդ իշխանությունների սխալները: 

Ապավինել պաշտոնական վիճակագրությանը, վստահ ես, որ ստացել ես 70 տոկոսից ավելի քվե և վայելում ես ժողովրդի մեծամասնության աջակցությունը, ու ինչ ուզես կանես, պարբերաբար փափագել «բոմժեր» դարձնելու ու «պերաշկիից ավելի առնելու» հնարավորության սահմանափակման մասին, ոչ միայն կատարյալ մոլորություն է, այլև, մեղմ ասած, չափազանց տարօրինակ. արդյունքում ամեն օր սեփական գործողություններով անարդյունք վատնում ես այդ կապիտալը՝ կրկնելով նախորդների սխալները:

Դրա վկայությունն են Իջևանի դեպքերը, երբ խնդիրները լուծելու փոխարեն եղավ բախում հասարակ քաղաքացու և ոստիկանության միջև, մարդիկ վերհիշեցին նախորդ իշխանությունների գործելաոճը, իսկ Փաշինյանը կրկնեց Սերժ Սարգսյանին, թե բա «պետության հետ շանտաժի լեզվով չի կարելի խոսել»:

Իսկ իրականում չպետք է ամեն գնով ապացուցել սեփական անսխալականությունը. սրբեր չկան, այն էլ՝ քաղաքականության մեջ: Ժողովրդի աչքերում դա վերածվում է ցինիզմի, քանի որ մարդիկ մի տարի կարող են սնվել դատարկ խոստումներով, բայց գալիս է իրական գործերով ամեն ինչ գնահատելու և սառը դատելու ժամանակը: Իսկ այսօր արդեն անհնար է չնկատել հանրության մեջ խորացող դժգոհությունը:

7 տոկոսի սինդրոմը կործանարար է, նայե՛ք նախորդներին և ձեզ խղճացե՛ք: Եթե «հայրենիքը կրկեսի վերածելը» դարձավ իրողություն, ապա գոնե պետք է խուսափել «ծուռ հայելիների երկիր» ունենալուց:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում Մեծ քանակությամբ արգելված իրեր չնախատեսված խուզարկությունների արդյունքում․ Քրեակատարողական ծառայություն Նիկոլ Փաշինյանը ներկա է Հովհաննես Չեքիջյանի 91-ամյակին նվիրված համերգին Մանրամասներ Էջմիածնում տեղի ունեցած սպանության փորձից․ իրավապահները ատրճանակ են հայտնաբերել ՀՖՖ-ն հրապարակում է նախագահի եւ գործկոմի անդամության թեկնածուների անունները Եղանակը Հայաստանում Ստորագրվել է ԱՊՀ մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի վերաբերյալ փաստաթուղթ Տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի 150–ամյակին նվիրված գրքի շնորհանդեսը Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրեց ԼՂ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները Ավտոներկրողները բողոքի ակցիա իրականացրեցին Կառավարության դիմաց Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը նշեց հիմնադրման 15-ամյակը (տեսանյութեր) Օրենսդիր մարմինը իրավունք չունի բանակում ինքնասպանությունների հարցում լինել դիտորդի կարգավիճակում «Հանրային շահ» հասարակական կազմակերպության հայտարարությունը Հանրահայտ մրցավարը ՀՀ-ից հանցավոր ճանապարհով երեխա չի որդեգրել. ԱՆ-ն հերքում է Թաթա Սիմոնյանի ծննդյան տոնն ու ամփոփիչ համերգները ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում 18-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել կեղծ թղթադրամներ իրացնելու համար Հայաստանում «սխոդկա» նախատեսված չէ. լուրերը կեղծ են Հափշտակություն, պաշտոնեական կեղծիք եւ յուրացում. Վանաձորի դպրոցներից մեկի տնօրենը հափշտակել է 6 մլն դրամ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Ռու­սաս­տա­նում տե­ղի է ունե­ցել հե­ղաշր­ջում, ԱՄՆ-ում ար­գել­վել է ստրկու­թյու­նը «Ես չեմ թողել առավոտյան հեռուստաեթերը, այլ «Հանրայինն» է դադարեցրել համագործակցությունն ինձ հետ». Ժակ
Կշահագործվեն Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով կառուցված Երևանի թիվ 153 և Վանաձորի թիվ 7 դպրոցները «Պատվից առավելի» վերջին նկարահանումը, անսպասելի ընթացքն ու վերջին սերիայի եթերի օրը Իսկ դուք գիտե՞ք՝ ինչպես է աշխատում հակասթրեսային գրիչը Անի Երանյանը՝ իր վախերի, ամուսնանալու ու նորից նկարահանվելու մասին (լուսանկարներ) Եթե Քրիստինա Եղոյանը չի կարողանում քայլել այս բարձրակրունկների վրա, ինչո՞ւ է հագել այն (տեսանյութ) Կենդանակերպի 6 զույգ, որոնք դատապարտված են բաժանման «Ես իրականում էլ խանդոտ եմ»․ ոճափոխված Ռոզա Ֆիլբերգը նորություն ունի Ամանորյա նորաձևությունը 2020-ին. Ինչ պետք է հագնել տոներին՝ ըստ Ֆաինա Հարությունյանի «Հեքիաթային է լինելու». Հասմիկ Խոջյանը նոր ֆոտոշարք ունի Հերթական սկանդալային հարսանիքը հավակնում է դառնալ այս տարվա ամենագեղեցիկ հարսանիքը (լուսանկարներ)
website by Sargssyan