Բակո Սահակյանն այցելել է ԱՀ ԱԱԾ և լսել տնօրենի պատասխանատու զեկույցը
ПолитикаԱրցախի նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 1-ին այցելել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել գերատեսչության 2019 թվականի առաջին կիսամյակի կատարած աշխատանքների արդյունքների ամփոփմանը նվիրված նիստին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, լսելով ծառայության տնօրենի, տարբեր ստորաբաժանումների պատասխանատուների զեկույցները՝ երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի և առկա խնդիրների լուծման ուղղությամբ: