Ի՞նչ խնդիրներ կան տեսակապի սենյակի հետ կապված. «Փաստ»
Քաղաքական«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինչպես հայտնի է, ԵԱՏՄ-ում հարցերը ընդհանուր նիստում քննարկվելուց առաջ քննարկվում են նախ՝ կոմիտեների, ապա՝ ենթակոմիտեների նիստերում: Նշենք, որ կոմիտեների այդ նիստերը տեղի են ունենում տեսակապի միջոցով, որը հատուկ մասնագիտացված սենյակ է՝ համապատասխան տեխնիկայի առկայությամբ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, արդեն երկու ամիս է՝ ՀՀ համապատասխան գերատեսչությունը չի մասնակցել տրանսպորտի և ավիացիայի հետ կապված մի քանի նիստերի, քանի որ կառուցվածքային փոփոխություններից հետո այդ համապատասխան սենյակը մնացել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շենքում:
Ավելին, տեղեկությունների համաձայն, այդ նիստերից մեկում քննարկվել է նաև ՀՀ հետ կապված հարց, որին հայկական կողմը չի մասնակցել: Սա, մեր աղբյուրների պնդմամբ, ԵԱՏՄ գործընկերների շրջանում տարակուսանքի տեղիք է տվել:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից «Փաստին» տեղեկացրեցին, որ ավիացիայի հետ կապված ոչինչ ասել չեն կարող, սակայն տրանսպորտին վերաբերող նիստերին իրենց նախարարության ներկայացուցիչները մասնակցել են, իսկ եթե նույնիսկ ինչ-որ դեպքերում չեն մասնակցել, ապա դա կապված է եղել բացառապես տվյալ օրվա ծանրաբեռնված գրաֆիկի և ոչ տեխնիկական խնդիրների հետ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում