Ընդ­դի­մա­դիր դաշ­տի վա­կու­ու­մը լցնե­լու ժա­մա­նա­կը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջին հարցազրույցում վերահաստատել է իր մտադրությունը՝ ակտիվորեն զբաղվել քաղաքական գործունեությամբ` չնայած այս պահին անազատության մեջ է: Նա վստահ է, որ Հայաստանում արդեն ձևավորվել է «կոնսենսուս մինուս մեկ» գաղափարը, այսինքն` Նիկոլ Փաշինյանի դեմ է տրամադրված քաղաքական դաշտի մեծ մասը:

«Ընդդիմության դաշտում համախմբման համար բարեբեր հող կա: Սակայն չեմ կարծում, որ համախմբման միասնական կենտրոնը կստեղծվի միանգամից: Ենթադրում եմ, որ ձգողականության տարբեր ուժով մի քանի կենտրոններ կլինեն, սակայն դրանց միջև ակտիվ համագործակցություն կապահովվի։ Այդ գործընթացներում ես կարևոր օղակ կլինեմ, սակայն ամենևին ոչ միակը:

Երկրին հարկավոր է առողջ ուժերի լայն համախմբում: Այդ գործընթացն անպայման կհանգեցնի նաև խորհրդարանական ընդդիմության արմատականացմանը, այլապես այն կկորցնի իր ընտրազանգվածը»,- «Գոլոս Արմենիի» թերթի հետ զրույցում ասել է Ռ. Քոչարյանը:

Նա համոզմունք է հայտնել, որ աշնանն ընդդիմության դաշտում համախմբման և գործընկերության ձևավորման գործընթացը կավարտվի, և քաղաքական պայքարը կստանա համակարգված ու մասշտաբային բնույթ:

Իսկ իշխանության հարցն էլ կորոշվի փողոցում` արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով: Փաստորեն, Քոչարյանը կոնկրետ քաղաքական հայտ է ներկայացնում: Եվ ի՞նչ է ստացվում, Քոչարյանի դեմ դատավարությունը փաստացի լեգիտիմացրել է նրա վերադարձը քաղաքականություն:

Որքան ձգձգվում է այդ դատավարությունը, այնքան Քոչարյանն ավելի վստահ է խոսում: Եվ եթե ստացվի այնպես, որ հնարավոր չլինի ապացուցել Քոչարյանին առաջադրված մեղադրանքը, ապա նա լիովին «մաքրված» մտնելու է քաղաքական պայքարի մեջ:

Սակայն առայժմ նրա քաղաքական հավակնությունները զսպվում են դատարաններում:

Այս ամենին զուգահեռ՝ ընդդիմադիր քաղաքական դաշտում լուրջ վակուում է առաջացել: Խորհրդարանական ընդդիմությունը միասնական չէ` ընդդեմ իշխանության: Մի կողմից նրանք բոլորն էլ ընդունել են հեղափոխությունը, սակայն մյուս կողմից երբեմն գործում են միմյանց դեմ: Փաշինյանի կառավարության գործունեության քննադատությունը արմատական չէ: 

Իսկ արտախորհրդարանական դաշտում համախմբման փորձեր արդեն արվում են: Դատաիրավական բարեփոխումների հետ կապված 7 կուսակցությունների հայտարարությունը դրա մեկնարկն էր: Ըստ այդմ, ունենք հետևյալ պատկերը: Ընդդիմադիր քաղաքական դաշտը ապակենտրոնացված է և ցրված, այն գործող իշխանությանը համարժեք բևեռ չէ: 

Այդ վակուումը, այսպես, թե այնպես, պետք է լցվի: Բայց իշխանությունն այնքան է ապականել այդ դաշտը` «սևերի և սպիտակների» առասպելական բաժանումով, որ այն կարողանում է լցնել Ռոբերտ Քոչարյանը` անգամ գտնվելով անազատության մեջ:

Բայց Քոչարյանը միաժամանակ գիտակցում է, որ իր անձի շուրջ համախմբումը դժվար է լինելու: Նա փաստում է, որ «այդ գործընթացներում ինքը կարևոր օղակ կլինի, սակայն ոչ միակը»: Իսկ թե որ անձի շուրջ կարող է լինել կոնսոլիդացիան, բաց հարց է մնում:

Այսօր Փաշինյանը մենաշնորհել է քաղաքական լիդերությունը: Նա, լինելով իշխանություն, ավելի շատ ցույցեր է անում, քան ընդդիմությունը: Սակայն լիդերի լեգիտիմության անկումը զուտ ժամանակի հարց է:

Քոչարյանը կարծում է, որ այս աշնանն արդեն կավարտվի ընդդիմության համախմբման գործընթացը, բայց իրականում այն նոր է սկսվելու:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Գվատեմալայի պատվիրակությանը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում Մեծ քանակությամբ արգելված իրեր չնախատեսված խուզարկությունների արդյունքում․ Քրեակատարողական ծառայություն Նիկոլ Փաշինյանը ներկա է Հովհաննես Չեքիջյանի 91-ամյակին նվիրված համերգին Մանրամասներ Էջմիածնում տեղի ունեցած սպանության փորձից․ իրավապահները ատրճանակ են հայտնաբերել ՀՖՖ-ն հրապարակում է նախագահի եւ գործկոմի անդամության թեկնածուների անունները Եղանակը Հայաստանում Ստորագրվել է ԱՊՀ մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի վերաբերյալ փաստաթուղթ Տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի 150–ամյակին նվիրված գրքի շնորհանդեսը Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրեց ԼՂ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները Ավտոներկրողները բողոքի ակցիա իրականացրեցին Կառավարության դիմաց Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը նշեց հիմնադրման 15-ամյակը (տեսանյութեր) Օրենսդիր մարմինը իրավունք չունի բանակում ինքնասպանությունների հարցում լինել դիտորդի կարգավիճակում «Հանրային շահ» հասարակական կազմակերպության հայտարարությունը Հանրահայտ մրցավարը ՀՀ-ից հանցավոր ճանապարհով երեխա չի որդեգրել. ԱՆ-ն հերքում է Թաթա Սիմոնյանի ծննդյան տոնն ու ամփոփիչ համերգները ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում 18-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել կեղծ թղթադրամներ իրացնելու համար Հայաստանում «սխոդկա» նախատեսված չէ. լուրերը կեղծ են Հափշտակություն, պաշտոնեական կեղծիք եւ յուրացում. Վանաձորի դպրոցներից մեկի տնօրենը հափշտակել է 6 մլն դրամ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Ռու­սաս­տա­նում տե­ղի է ունե­ցել հե­ղաշր­ջում, ԱՄՆ-ում ար­գել­վել է ստրկու­թյու­նը
Կշահագործվեն Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով կառուցված Երևանի թիվ 153 և Վանաձորի թիվ 7 դպրոցները «Պատվից առավելի» վերջին նկարահանումը, անսպասելի ընթացքն ու վերջին սերիայի եթերի օրը Իսկ դուք գիտե՞ք՝ ինչպես է աշխատում հակասթրեսային գրիչը Անի Երանյանը՝ իր վախերի, ամուսնանալու ու նորից նկարահանվելու մասին (լուսանկարներ) Եթե Քրիստինա Եղոյանը չի կարողանում քայլել այս բարձրակրունկների վրա, ինչո՞ւ է հագել այն (տեսանյութ) Կենդանակերպի 6 զույգ, որոնք դատապարտված են բաժանման «Ես իրականում էլ խանդոտ եմ»․ ոճափոխված Ռոզա Ֆիլբերգը նորություն ունի Ամանորյա նորաձևությունը 2020-ին. Ինչ պետք է հագնել տոներին՝ ըստ Ֆաինա Հարությունյանի «Հեքիաթային է լինելու». Հասմիկ Խոջյանը նոր ֆոտոշարք ունի Հերթական սկանդալային հարսանիքը հավակնում է դառնալ այս տարվա ամենագեղեցիկ հարսանիքը (լուսանկարներ)
website by Sargssyan