«ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ» համազգային շարժում կազմակերպության հայտարարությունը
ՔաղաքականՍիրելի հայրենակիցներ, այս օրերին, Արցախում անկցավելիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման կապակցությամբ, ողջունում ենք Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ներկայացուցիչներին, կազմակերպման ու անցկացման աշխատանքները համակարգող պատասխանատուներին, տարբեր երկրներից ժամանած թիմերին, նրանց երկրպագուներին և հյուրերին:
Անհերքելի փաստ է, որ առաջին անգամ Արցախում Համահայկական 7-րդ ամառային խաղերը անցկացնելու որոշումը հայրենասիրական մեծ քայլ է և լավ առիթ՝ Արցախի Հանրապետության մարզական կյանքում այդ աննախադեպ միջոցառման շնորհիվ ևս մեկ անգամ աշխուժություն մտցնելու համար:
Այն նաև խթան կհանդիսանա հանրապետությունում ոչ միայն սպորտի զարգացման, այլև Արցախի ողջ զբոսաշրջային գրավչությունը կրկին աշխարհին ներկայացնելու համար: «Հանուն Արցախի» համազգային շարժումը հաջողություն է մաղթում խաղերի մասնակիցներին և հույս հայտնում, որ, անկախ արդյունքներից, մասնակիցներից յուրաքանչյուրն իր հետ կտանի այն ջերմ հիշողությունները, որ երեք օր շարունակ կուղեկցեն մասնակիցներին, երկրպագուներին և հյուրերին: