Վիճակագրության փուչիկ թվերը եթե հանենք, կպարզվի, որ այսօրվա 7, 2 % -ը ավելի շատ է, քան նախկին 10 %-ը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային ելույթներից հետո, նախկին իշխանավորները սկսում են կա՛մ բաց նամակներով, կա՛մ լայվերով հերքել ու հեգնել ասածը՝ ամեն տառի ու ստորակետի մեջ տարբեր բութեր ու խութեր փնտրելով:

Ու որքան շատ են ջանք գործադրում, այնքան ավելի համոզիչ է դառնում, որ նախկին իշխանություններն այսօր էլ ամեն գնով ուզում են իրենց պաշտպանել, անցյալն արդարացնել և վառ գույներով ներկայացնել, ինչը մեղմ ասած տխրեցնող է:

Բոլորին է հայտնի, որ նախկին իշխանությունների վիճակագրությունը սկսվում ու ավարտվում էր ծաղկած ծառերի վրա աճած ծաղիկներն աչքաչափով հաշվելուց: Դրանից հետո դրսից ներկրվածի թվերը աչքաչափի հետ բալանսի էին բերվում ու որպես իրականություն տարբեր խողովակներով ներկայացվում:

Երբեմն թվային մանիպուլյացիաների արդյուքնում այնպես էր ստացվում, որ Հայաստանը բանանի ծառ չունենալով դառնում էր բանան աճեցնող ու արտահանող երկիր: Ինչ վերաբերում է միջազգային տարբեր հարթակներում զբաղեցրած դիրքերին, ապա դրանք նույնպես թվային մանիպուլյացիաներով հաջող ստացվում էր: Բայց, պարզ է չէ՞, որ այս կամ այն հարթակում զբաղեցրած տեղը կամ դիրքը որևէ աղերս չուներ իրականության հետ, քանի որ դրանց մեծ մասը պատվերով նկարված թվերի արդյունք էր:

Հիմա նման պատվեր չկա: Ներկայացվում է այն, ինչ կա: Այսինքն՝ եթե ասվում է, որ 2019 թվականի տնտեսական ակտիվությունը կազմել է 7, 2 %, որը թեև փոքր է նախորդ իշխանությունների օրոք արձանագրած 10 %-ից, սակայն ֆեյք թիվ չէ: Եվ եթե նախորդ 10 %-ից հանենք այն փուչիկ թվերն ու գործակիցները, որոնց վրա հիմնված էր նախորդ իշխանությունների վիճակագրությունը, ապա պարզ կդառնա, որ այսօրվա 7, 2 % -ը ավելի շատ է, քան նախկին իշխանությունների 10 %-ը:

Այնպես որ, նախկիններն ինչքան էլ փորձեն արդարանալ կամ եղածը պաշտպանել, միևնույն է, բոլորին է հայտնի, որ Հայաստանը մեկուկես տարի առաջ ապրում, շնչում ու գոյատևում էր երկու իրար հետ կապ չունեցող իրականությունների արանքում, որոնցից մեկը ֆեյք թվերն էին, մյուսը՝ այն ինչ կա:

Եվ հիմա հղում անել նախորդ իշխանությունների ժամանակ նկարված թվերին ու ասել, թե նորերի ժամանակ հետընթաց կա, ազնիվ չէ: Եվ ինչպես արդեն բազմիցս ասվել է՝ Հայաստանի նախորդ բոլոր իշխանությունները երկիրը սեփական նեղ խմբային շահերից ելնելով էին ղեկավարում, ինչն էլ իր հերթին հենված էր քրեաօլիգարխիկ համակարգի վրա: Եվ եթե այդ պլատֆորմը հանենք, ապա կունենանք մի մեծ փոս, որը լցնելու համար դեռ ժամանակ պետք կլինի:

 

Արմինե Գրիգորյան

Թոշակառուն գերեզմանատան տարածքից ապօրինի հատել է չորս սոճի Սպանություն Պուշկինոյում․ կասկածյալը հայտնաբերվել է (տեսանյութ) Տերմինալներ վնասած ու գողություն կատարած երիտասարդը հայտնաբերվել է (տեսանյութ) Գյումրիում դանակահարել են 18-ամյա երիտասարդին Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին. Armtimes.com Ուժեղացված ծառայություն Քանաքեռ-Զեյթունում. կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Նաիրա Մարգարյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի մասին Կոտայքի մարզն ունի ահռելի տնտեսական ներուժ. մարզպետն ամփոփել է համաժողովի արդյունքները Վթար Երևան-Իջևան ճանապարհին. 24-ամյա վարորդը մահացել է Բաղրամյան 26-ում է եղել նաև Գնդեվազի նախկին գյուղապետը, որի նկատմամբ քրեական գործ է հարուցված ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է հյուսիս-արևելյան սահմանագոտի Եթե չէիք թողնելու, որ բնապահպանները խոսեն, ինչու էիք նրանց կանչել Նախկին տնօրենը 8 տարի աշխատակիցների բանկային քարտերից գումարներ է կանխիկացրել և յուրացրել. ՔԿ Բերման ենթարկվածները պնդում էին, որ ոստիկանները գործադրել են ոչ համաչափ ուժ. Անի Սամսոնյան Դավիթ Տոնոյանը մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի փակման արարողության Ստեփանավանի անտառներում ապօրինի հատվել է 1462 ծառ, մեղադրանք է առաջադրվել 16 անձի․ ՔԿ Կուսակցությունում հանդիպումն ավարտվել է, Նիկոլ Փաշինյանը կներկայացնի իր կարծիքը Սոֆթկոնստրակտ ընկերությունում հերթական տոնական երեկոն էր. երկու նոր պրոդուկտների Հուրիի և AJNA-ի ներկայացումն էր Ճիշտ կլինի, որ քննություն իրականացրած անձինք հարցաքննվեն. Հակոբ Սանասարյան
website by Sargssyan