Ինչ են քննարկել Փաշինյանն ու Մեդվեդևը Չոլպոն-Ատայում կայացած հանդիպման ժամանակ

Աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել երկկողմ գործակցության ընթացիկ օրակարգին։ Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևը, մասնավորապես, խոսել են առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման, ապրանքաշրջանառության ծավալների ավելացման, համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ անելիքների շուրջ։ Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևը փաստել են, որ երկկողմ հարաբերություններում արձանագրվում է դինամիկ աճ, և պետք է շարունակել ակտիվ աշխատանքը հայ-ռուսական դաշնակցային կապերն ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ։

ՌԴ կառավարության նախագահը ողջունել է Հայաստանի հաջող նախագահությունը ԵԱՏՄ-ում և նշել, որ երկկողմ հարաբերություններում վերընթաց զարգացում կա, ինչի մասին է վկայում տարբեր մակարդակներում բարձրաստիճան պաշտոնական հանդիպումների և շփումների հաճախականությունը՝ թե՛ երկրների ղեկավարների, թե՛ միջկառավարական, թե՛ միջխորհրդարանական ձևաչափերով։

ՀՀ վարչապետը դրական է գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության ընթացքը և գոհունակությամբ խոսել, մասնավորապես, զբոսաշրջության ոլորտում արձանագրված առաջընթացի մասին. 2019 թ. առաջին 6 ամիսների արդյունքներով Հայաստան այցելած ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվն աճել է 19 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Եվ սա այն դեպքում, երբ Հայաստան այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թիվը 2019 թ. առաջին կիսամյակի արդյունքներով աճել է 12.8 տոկոսով։ Վարչապետ Փաշինյանը նաև գոհունակությամբ նշել է, որ Վերին Լարսում ծագող հարցերի լուծման օպերատիվ մեխանիզմն արդյունավետ գործում է։ Երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համատեքստում ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է ԵԱՏՄ-ի ամբողջ ներուժի լիարժեք օգտագործումը։

Հանդիպման ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներն անդրադարձել են գազի, ատոմային էլեկտրակայանի, ավիափոխադրումների ոլորտում համագործակցության, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք այլ հարցերի։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև վերջին շրջանում հայաստանյան և ռուսաստանյան ԶԼՄ-ներում արծարծվող հարցերի շուրջ:

Մեծ քանակությամբ արգելված իրեր չնախատեսված խուզարկությունների արդյունքում․ Քրեակատարողական ծառայություն Նիկոլ Փաշինյանը ներկա է Հովհաննես Չեքիջյանի 91-ամյակին նվիրված համերգին Մանրամասներ Էջմիածնում տեղի ունեցած սպանության փորձից․ իրավապահները ատրճանակ են հայտնաբերել ՀՖՖ-ն հրապարակում է նախագահի եւ գործկոմի անդամության թեկնածուների անունները Եղանակը Հայաստանում Ստորագրվել է ԱՊՀ մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի վերաբերյալ փաստաթուղթ Տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի 150–ամյակին նվիրված գրքի շնորհանդեսը Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրեց ԼՂ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները Ավտոներկրողները բողոքի ակցիա իրականացրեցին Կառավարության դիմաց Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը նշեց հիմնադրման 15-ամյակը (տեսանյութեր) Օրենսդիր մարմինը իրավունք չունի բանակում ինքնասպանությունների հարցում լինել դիտորդի կարգավիճակում «Հանրային շահ» հասարակական կազմակերպության հայտարարությունը Հանրահայտ մրցավարը ՀՀ-ից հանցավոր ճանապարհով երեխա չի որդեգրել. ԱՆ-ն հերքում է Թաթա Սիմոնյանի ծննդյան տոնն ու ամփոփիչ համերգները ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում 18-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել կեղծ թղթադրամներ իրացնելու համար Հայաստանում «սխոդկա» նախատեսված չէ. լուրերը կեղծ են Հափշտակություն, պաշտոնեական կեղծիք եւ յուրացում. Վանաձորի դպրոցներից մեկի տնօրենը հափշտակել է 6 մլն դրամ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Ռու­սաս­տա­նում տե­ղի է ունե­ցել հե­ղաշր­ջում, ԱՄՆ-ում ար­գել­վել է ստրկու­թյու­նը «Ես չեմ թողել առավոտյան հեռուստաեթերը, այլ «Հանրայինն» է դադարեցրել համագործակցությունն ինձ հետ». Ժակ Հար­կա­վոր է ինչ-որ ավե­լի կա­րև­որ բան, քան հեր­թա­կան գա­գա­թա­ժո­ղո­վը և դա­շին­քի կա­րև­ո­րու­թյան մա­սին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը
Կշահագործվեն Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով կառուցված Երևանի թիվ 153 և Վանաձորի թիվ 7 դպրոցները «Պատվից առավելի» վերջին նկարահանումը, անսպասելի ընթացքն ու վերջին սերիայի եթերի օրը Իսկ դուք գիտե՞ք՝ ինչպես է աշխատում հակասթրեսային գրիչը Անի Երանյանը՝ իր վախերի, ամուսնանալու ու նորից նկարահանվելու մասին (լուսանկարներ) Եթե Քրիստինա Եղոյանը չի կարողանում քայլել այս բարձրակրունկների վրա, ինչո՞ւ է հագել այն (տեսանյութ) Կենդանակերպի 6 զույգ, որոնք դատապարտված են բաժանման «Ես իրականում էլ խանդոտ եմ»․ ոճափոխված Ռոզա Ֆիլբերգը նորություն ունի Ամանորյա նորաձևությունը 2020-ին. Ինչ պետք է հագնել տոներին՝ ըստ Ֆաինա Հարությունյանի «Հեքիաթային է լինելու». Հասմիկ Խոջյանը նոր ֆոտոշարք ունի Հերթական սկանդալային հարսանիքը հավակնում է դառնալ այս տարվա ամենագեղեցիկ հարսանիքը (լուսանկարներ)
website by Sargssyan