«Ինչքան հնդիկ ու «եսիմ ինչ» կա լցվել են Երևան»․ պարսիկը՝ հային». Արտյոմ Մարկոսյան
БлогԴերասան, հումորիստ Արտյոմ Մարկոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Էն, որ Տերյան֊Թումանյան խաչմերուկում կանգնած, սպասում ես, որ քո կանաչը բացի, որ փողոցն անցնես ու ակամայից լսում ես կողքդ կանգնած մի հայի ու, հավանաբար իր վաղեմի ծանոթ, պարսիկի խոսակցությոնը, երբ հայը հարցնում ա. «Դու ո՞նց ես ախպերս, քո մոտ ի՞նչ կա», ու պարսիկը, սրտանց նեղված ու մտահոգված դեմքի արտահայտությունով, բորբոքված տոնայնությունով ու համարյա շատ լավ «էրևանյան հայերենով» պատասխանում ա. «Ոնց պտի ըլնեմ, ախպերս...Էս քաղաքն էս ի՞նչ ա դառել, էս ի՞նչա կատարվում, ինչքան հնդիկ ու «եսիմ ինչ» կա լցվել են Էրևան»..այ էդ ժամանակ հասկանում ես, որ 2050֊ին չէ,բաց 2030֊ին 5 միլիոն չէ, բայց մի 6֊7 հաստատ մեջն ա...))»: