Հոռոմ գյուղում այրվել է տան խոհանոցը գույքով (ֆոտո)
ՀասարակությունՕգոստոսի 11-ին, ժամը 15:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Հոռոմ գյուղի 6-րդ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվակլան ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:03-ին, մարվել՝ 16:22-ին: Մասամբ այրվել է տան խոհանոցը՝ գույքով (մոտ 15 քմ): Տուժածներ չկան: