Ռոբերտ Քոչարյանի աջակիցը նարկոդիլե՞ր
ԲլոգՌաֆայել Աֆրիկյանն իր ֆեյսբուքյան էջում բավական ուշագրավ գրառում է կատարել, որով ներկայացրել է թե ով է իրականում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սատարող այս երիտասարդը: Նա մասնավորապես գրել է.
«Մի թմրամոլի պատմություն
Սա Նարեկ Մութաֆյանն է՝ Ռոբերտ Քոչարյանի ակտիվիստներից։ 2016 թվականի հոկտեմբերի 28-ին նա, նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով մի խումբ անձանց հետ, մաքսանենգությամբ Հայաստան է ներկրել խոշոր չափերի՝ 3,769 գրամ հաշիշի յուղ տեսակի թմրամիջոցով լիցքավորված թվով 16 էլեկտրոնային ծխագլանակներ։
2016-ին Նարեկը ձերբակալվել է և 1 տարի 9 ամիս գտնվել կալանքի տակ։ Այնուհետև խափանման միջոցը փոխվել էր գրավի։
Այսօր դատարանի վճռով Նարեկ Մութաֆյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 4 տարվա ազատազրկման։
Նա կշարունակի ազատության մեջ մնալ մինչև դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը»։