Համահայկական խաղերի մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդ

Համահայկական 7-րդ ամառային խաղերի մասնակից պատվիրակությունները Ծիծեռնակբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

7-րդ խաղերի մասնակիցները նախ ծաղիկներ խոնարհեցին հուշահամալիրում, այնուհետև այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան:

«Համահայկական այս խաղերը նոր թափ ստացան նրանով, որ բացումը տեղի ունեցավ Արցախում... Հիմա ամբողջական ենք՝ Հայաստան-Արցախ-սփյուռք»,- լրագրողների հետ զրույցում փաստեց Համահայկական խաղերի համաշխարհային խորհրդի անդամ Սեպուհ Բաղդոյանը: Վիեննայի պատվիրականության անդամն իր խոսքում շեշտեց, որ խաղերի խորհուրդն իրականանում է` հայերը միասնական են... Մասնակիցների մեջ նույնիսկ սիրահարված զույգեր արդեն կան:

«Արցախի ժողովուրդը հրաշալի ընդունեց մեզ: Հպարտ ենք և երախտապարտ նրանց»,- եզրափակեց նա:

Համահայկական խաղերի համաշխարհային խորհրդի նախագահ Իշխան Զաքարյանի խոսքով` խաղերին մասնակցում են եղեռնազարկ ժողովրդի հետնորդները, և այցելությունը Ծիծեռնակաբերդ արդեն ավանդական է դարձել խաղերի համար: «Գրքերում կարդալն այլ է, այստեղ լինելը` այլ»,- ասաց նա:

Համահայկական խաղերում օգոստոսի 13-ը հանգստի օր է, և պատվիրակությունները կայցելեն Գառնի և Գեղարդ:

7-րդ համահայկական ամառային խաղերին այս տարի մասնակցում են մոտ 5000 մարզիկ՝ աշխարհի 35 երկրի մոտ 160 քաղաքից: Խաղերի մի քանի մարզաձևեր անցկացվեցին Ստեփանակերտում և Արցախի մյուս երկու քաղաքներում, իսկ հիմնական պայքարը ծավալվում է Երևանում: Ամենամեծ թվով պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունից է, որը ներառում է 14 քաղաք՝ 368 մարզիկով։ Այս տարի մասնակցում է 3 նոր երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրաքը և Չեխիան:

 

Թոշակառուն գերեզմանատան տարածքից ապօրինի հատել է չորս սոճի Սպանություն Պուշկինոյում․ կասկածյալը հայտնաբերվել է (տեսանյութ) Տերմինալներ վնասած ու գողություն կատարած երիտասարդը հայտնաբերվել է (տեսանյութ) Գյումրիում դանակահարել են 18-ամյա երիտասարդին Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին. Armtimes.com Ուժեղացված ծառայություն Քանաքեռ-Զեյթունում. կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Նաիրա Մարգարյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի մասին Կոտայքի մարզն ունի ահռելի տնտեսական ներուժ. մարզպետն ամփոփել է համաժողովի արդյունքները Վթար Երևան-Իջևան ճանապարհին. 24-ամյա վարորդը մահացել է Բաղրամյան 26-ում է եղել նաև Գնդեվազի նախկին գյուղապետը, որի նկատմամբ քրեական գործ է հարուցված ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է հյուսիս-արևելյան սահմանագոտի Եթե չէիք թողնելու, որ բնապահպանները խոսեն, ինչու էիք նրանց կանչել Նախկին տնօրենը 8 տարի աշխատակիցների բանկային քարտերից գումարներ է կանխիկացրել և յուրացրել. ՔԿ Բերման ենթարկվածները պնդում էին, որ ոստիկանները գործադրել են ոչ համաչափ ուժ. Անի Սամսոնյան Դավիթ Տոնոյանը մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի փակման արարողության Ստեփանավանի անտառներում ապօրինի հատվել է 1462 ծառ, մեղադրանք է առաջադրվել 16 անձի․ ՔԿ Կուսակցությունում հանդիպումն ավարտվել է, Նիկոլ Փաշինյանը կներկայացնի իր կարծիքը Սոֆթկոնստրակտ ընկերությունում հերթական տոնական երեկոն էր. երկու նոր պրոդուկտների Հուրիի և AJNA-ի ներկայացումն էր Ճիշտ կլինի, որ քննություն իրականացրած անձինք հարցաքննվեն. Հակոբ Սանասարյան
website by Sargssyan