Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչները այցելել են զինծառայող Արայիկ Ղազարյանին
ՀասարակությունԱդրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչները այցելել են հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին:
Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ադրբեջանի օմբուդսմենին կից Ազգային կանխարգելիչ խմբի անդամները, որը գործում է «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը ստորացնող վերաբերմունի և պատժի դեմ» կոնվենցիայի ֆակուլտատիվ կարգի համաձայն, առանց նախնական համաձայնության այցելել են Ադրբեջանի ՊՆ պատժախցում գտնվող հայ զինծառայողին:
Այցի հիմնական նպատակը պահման պայմանների և վերաբերմունքի հետ ծանոթությունն էր, ինչպես նաև Ղազարյանի իրավունքների պահպանման վերահոսկողությունը:
«Թարգմանչի օգնությամբ Ղազարյանը զրույցի ընթացում ասել է, որ անցել է բժշկական զննություն, նրա առողջական վիճակը նորմալ է, նա գոհ է պայմաններից, իր հետ վերաբերմունքից և սննդից:
Ղազարյանը նաև հայտնել է, որ իր իրավունքները չեն խախտվում, և նա որևէ բողոք չունի », - օգոստոսի 15-ին հայտնել է Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակի մամուլի ծառայությունը: