Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել հետախուզման մեջ գտնվող «աֆերիստ» Կամոն
Политика«Մարտի 1-ի ցուցարարների վրա կրակել է Ղարաբաղից բերված խումբը» վարկածի ուղղությամբ ՀՔԾ-ն սկսել է աշխատել մեկ տարի առաջ ու վկայի կարգավիճակում է հայտնվել Ասկերանի բնակիչ, հանցավոր անցյալ ունեցող, հետախուզման մեջ գտնվող ոմն Կամո Մնացականյան, որը զինվորական չի եղել, 2008 թվականի մարտի իրադարձություններին Երեւանում չի եղել, բայց պատրաստակամ ցուցմունք է տվել իր «լսածի» մասին: Նա համարվում է Սամվել Բաբայանի համախոհներից, մականունը` «աֆերիստ»: Այս մասին գրում է Pastinfo.am-ը։
Ըստ աղբյուրի՝ հետախուզման մեջ գտնվող Կամոն Երեւան ժամանելուն պես հայտնվել է ՀՔԾ-ում, հարցաքննությունը տեղի է ունեցել 2018 թ հուլիսի 7-ին, տեւել է 2 ժամ: Ցուցմունքը գրել է ՀՔԾ քննիչը` առանց որեւէ հարց տալու վկային:
Լրատվամիջոցը նաեւ հրապարակել է Կամո Մնացականյանի ցուցմունքը․
Լսածը վկայակոչելով` Կամո Մնացականյանը ցուցմունք է տվել, թե 1500 զինվոր տեղափոխվել է Երեւան` Օգանովսկու ղեկավարությամբ, հետո հիշում, որ նրանց հատկացվել է զինվորական համազգեստ դեռ Արցախում, ապա` պնդում, թե նրանցից 20 հոգու առանձնացրել են ժողովրդի վրա կրակելու համար, իսկ մնացած 1500-ը օդ են կրակել:
Ի դեպ լրատվամիջոցը նկատում է, որ այս ցուցմունքը հակասում է զինվորականների դրվագով բազմաթիվ այլ ապացույցների: