Կուսակցությունում հանդիպումն ավարտվել է, Նիկոլ Փաշինյանը կներկայացնի իր կարծիքը
ՔաղաքականՔիչ առաջ ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ:
Այսօրվա օրակարգում Ամուլսարի հանքի շահագորման հարցն էր: Հանդիպումից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին հայտնել է, որ վարչապետը ներկայացրել է Բաղրամյան 26–ում տեղի ունեցած հանդիպման արդյունքները: Ա. Սիրմոնյանի կարծիքով, օրվա ընթացքում վարչապետը հանդես կգա հայտարարությամբ:
Հիշեցնենք, որ Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության անդամների, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների, Ջերմուկ համայնքի ավագանու անդամների, Գորայք, Զառիթափ, Ջերմուկ համայնքների բնակիչների, կրթական և առողջարանային հաստատությունների ներկայացուցիչների, բնապահպանների հետ քննարկել է Ամուլսարի հանքի շահագործման հարցը:
Նշենք նաև, որ հանդիպման ընթացքում Բաղրամյան 26-ի մոտ բողոքի ակցիա էր, որին մասնակցում էին Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ քաղաքացիներ: Ավելի ուշ նրանք ցանկացել են հանրային քննարկում անցկացնել ԱԺ այգում, սակայն իրավապահները թույլ չեն տվել մտնել այգու տարածք, որի պատճառով քաշքշոց է սկսվել ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև: Այս պահին կան բերման ենթարկվածներ: