Եթե չէիք թողնելու, որ բնապահպանները խոսեն, ինչու էիք նրանց կանչել

Բնապահպանները դժգոհ են Բաղրամյան 26-ում կայացած քննարկումից, քանի որ հնարավորություն չի տրվել իրենց տեսակետները ներկայացնելու համար: Ու չնայած ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով, եթե նույնիսկ 0,1 % վտանգ լինի, ապա հանքը չի շահագործվի, բայց այս պահին ամեն ինչ բավական անորոշ է:

«Եթե փոքրիկ վտանգ լինի, Ամուլսարի հերն էլ շուն դառնա, այդ կազմակերպության հերն էլ շուն դառնա: Կարևորը Հայաստանի Հանրապետությունն է և մեր բնապահպանական անվտագության բաձր մակարդակը: Եվ դա չի քննարկվում: Խոսք է գնում, որ այս կառավարության վրա ճնշումներ կան: Մոռացեք այդ մասին: Այս կառավարությունը այն կառավարությունը չէ, որի վրա կարող է միջազգային որևէ կազմակերպություն ճնշում գործադրի»,- ասել է Ա. Սիմոնյանը:

Համաձայնեք, որ բավական համարձակ դիրքորոշում է, բայց եթե իրոք այդպես է, ապա, այնուամենայնիվ, այդքան էլ հասկանալի չէ, թե, անյուամենայնիվ, ներքին ճնշումներ կամ շահադիտական նպատակներով միմյանց հետ փոխկապակցված անձանց կողմից իրականացվող սադրիչ գործողություններ արդյո՞ք այս իշխանությունների դեմ չի իրականացվում:

Հակառակ դեպքում, այդքան ջանք չէր գործադրվի բնապահպանների բերանը փակելու և իրականությունը վարչապետին ներկայացնելու հնարավորությունից զրկելու համար: Հակառակը՝ ամեն ինչ կարվեր, որպեսզի բոլորն էլ արտահայտվեն և իրենց փաստարկները ներկայացնեն, որից հետո արդեն հստակ կերևար, թե իրականում որտեղ է թաղված շան գլուխը: Եվ, ի վերջո, մեկ կարևոր հանգամանք, որը վարպետորեն թաքցվում է կամ վարչապետի ուշադրությունը շեղվում է Ամուսարի շահագործման իրական վտանգներից:

Բնապահպանները պնդում են, որ «Էլարտ» ընկերության կողմից իրականացված փորձաքննության եզրակացությունում մի քանի տեղ նշված է, որ վտանգ կա, որ ծանր մետաղներով աղտոտված ջրերը հանքից դուրս գալով երկրաբանական խզվածքներով կհոսեն տարբեր ուղղություններով, և մի մասը կլցվի Կեչուտի ջրամբար և ապա կհոսի նաև Սևանա լիճ:

Ստացվում է, որ հատվածային տեղեկություններ ներկայացնելով փորձ է արվում թաքցնել այն ամենակարևոր մասը, որի դեմ պայքարում է ողջ ժողովուրդը, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի այն դրույթը, թե ամենաչնչին վտանգի դեպքում հանքը չի շահագործվի, կարծես այդքան էլ չի հիշվում:

Ամեն դեպքում Ամուլսարի խնդիրը լուծելը նոր իշխանությունների պատվի և արժանապատվության հարցն է, որը մի կողմից ցույց կտա իրենց վճռականությունը, մյուս կողմից թույլ չի տա, որ երկիրը շարունակի մնալ ասպատակության ենթակա հերթական տարածք:

Նոր իշխանությունների համար կարևոր է նաև ապացուցել, որ իրենց համար հանրային ու պետական շահը եղել է ու շարունակում է մնալ իշխանության գալու և երկիրը թալանից փրկելու միակ նպատակը: Հակառակ դեպքում, ՔՊ-ն կվերածվի ՀՀԿ-ի որոշումնեը դակողի դերում և երկիրը կշարունակի կառավարել ՀՀԿ-ի պատուհաններից նայելով:

 

Արմինե Գրիգորյան

Արտակարգ եղանակային երեւույթները կարող են հանգեցնել տնտեսական անկման, «ինչպիսին մենք երբեք նախկինում չենք տեսել» Ոստիկանները բերման ենթարկվածի խուզարկությամբ լիրիկայի 100 դեղահաբ են հայտնաբերել Խոշոր վթար Արարատի մարզում. Volkswagen-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձորակում (ֆոտո) ՀՀ նախագահի որոշմամբ 3 զինծառայող Մարտական ծառայության մեդալով են պարգեւատրվել Կոտայքի ոստիկանները մի քանի տասնյակ բնակարանային գողություններ են բացահայտել․ խումբը հայտնաբերվել է Փետրվարի 10-ից 16-ը հայտնաբերվել է ոչ սթափ 102 վարորդ Մեծամորի տներից մեկում 64-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հորդորում է զերծ մնալ բանակում մահվան դեպքերը շահարկելու փորձերից 28-ամյա աղջկա ծրարում թմրամիջոց է հայտնաբերվել․ նա կալանավորված է․ ոստիկանության բացահայտումը «Մեր առաջին լուսանկարը»․ Գոհար Ավետիսյանն իր երեխայի առաջին լուսանկարն է հրապարակել Վրաերթի ենթարկված տղամարդկանցից մեկը մահացել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել Արցախում 70-ամյա տղամարդը հանկարծամահ է եղել իր առանձնատանը 4-րդ զորամիավորման զորամասերի հրամանատարների հետ անցկացվել են ցուցադրական մարտավարաշարային պարապմունքներ Շուշիում` Կանաչ ժամ եկեղեցու հարակից տարածքում այծյամ է հայտնաբերվել (ֆոտո) Անցած շաբաթ գրանցվել է 175 արտակարգ դեպք. թունավորումից տուժել է 31 մարդ, զոհվել է երկուսը Արարատի մարզում միմյանց են բախվել Volkswagen-ն ու 07-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր Էրդողանը կմեկնի Բաքու ՆԱՏՕ-ն ռազմական աջակցություն չի ցուցաբերի Թուրքիային նրա կողմից Իդլիբում ռազմական գործողության դեպքում. աղբյուր Հունվարի 8-ից մինչև փետրվարի 15-ի բացակայությունները կհամարվեն հարգելի` կզրոյացվեն մեխանիկորեն. Արայիկ Հարությունյան
website by Sargssyan