Կոտայքի մարզն ունի ահռելի տնտեսական ներուժ. մարզպետն ամփոփել է համաժողովի արդյունքները

Մի քանի ամիս շարունակ պատրաստվելով «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի ներդրումային համաժողովին» ՝ կազմակերպչական թիմը փորձել է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի Կոտայքի մարզը ներկայանա իր ամբողջ հմայքով ու տնտեսական ներուժով:

Ամփոփելով «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի ներդրումային համաժողովը»՝ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ընդգծել է, որ արվել է  առավելագույնը՝  հարմարավետ հարթակներ ստեղծելու թե՛ էքսպո-ցուցահանդեսի մասնակիցների, թե՛ իրենց հաջողակ պատմություններով կիսվողների, թե՛ ներդրումային ծրագրեր ներկայացնողների և թե՛ համաժողովի մասնակիցների համար:

Համաժողովի շրջանակում ներկայացվել են 10 հաջողված ձեռնարկությունների պատմություններ, ինչպես նաև՝ տեխնոլոգիական գյուղատնտեսության, զբոսաշրջության, ադամանդագործության, ինտենսիվ այգեգործության, վերականգնվող էներգետիկայի և մի շարք այլ ոլորտների զարգացմանն ուղղված ներդրումային շուրջ 25 ծրագիր:

«Այն, ինչին դուք ականատես եղաք համաժողովի շրջանակում, մեր մարզի տնտեսական ներուժի միայն մի մասն էր: Իրականում, Կոտայքի մարզն ունի ահռելի տնտեսական հնարավորություններ, որոնք վերհանելու ուղղությամբ ամենօրյա աշխատանքները չեն դադարում: Համաժողովից հետո հնչած յուրաքանչյուր կարծիք, շնորհավորանք ու բարեմաղթանք միմիայն պարտավորեցնող է ու առաջ մղող:

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում համաժողովի բոլոր մասնակիցներին, ովքեր ամեն ինչ արեցին բոլորիս համար օգոստոսի 17-ը հիշարժան դարձնելու համար: Ի գո՛րծ»,-ամփոփելով  «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի ներդրումային համաժողովը՝ նշել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Նեյմարը կարող է մասնակցել Տոկիոյի Օլիմպիական խաղերին Ընկերությանն ասում եմ այո․ Արմեն Աշոտյան Արտակ Դավթյանն այցելել է կենտոնական զինվորական հոսպիտալ. Տեսակցել է վերակենդանացման բաժանմունքում գտնվողներին Եթե հեղափոխությունից հետո շատ բաներ փոխված լինեին՝ մենք այսօր չէինք հավաքվի. Տիգրան Ուրիխանյան (տեսանյութ) Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 155 անգամ Իրանում հինգ պատգամավոր վարակվել է կորոնավիրուսով Ողբերգական դեպք Գյումրիում. կինը տանը զույգ որդի է ունեցել. նրանք մահացած են ծնվել Պետք է արգելվի բժշկական դիմակների արտահանումը․ Էդմոն Մարուքյան Պակիստանում 5 մարդ է զոհվել գործարանում պայթյունից Երեւանում շտապօգնության աշխատակիցները իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին եւ դիմակ դնում Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ Էրդողանը պայմանավորվածություն պահող չէ ու այս ամբողջ պատմությունը հենց դրա մասին է․ քաղաքագետ Աղավնի Գրիգորյան. Մենք ու մեր Պո-եզը Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) Աղավնի Գրիգորյան. Գորտը (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Աբրահամ Հարությունյան. Ժանտախտ (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՓԵՏՐՎԱՐԻ). Ով­քե՞ր են իրենց ծննդյան օրը նշել ու նշում չորս տա­րին մեկ Արսեն Թորոսյանը հարկայինի նախկին օպերին ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի տնօրեն է նշանակել. «Փաստ» «Ագ­րո­քի­մի­ա­կան ծա­ռա­յու­թյու­նը» վե­րան­վան­վել է.ի՞նչ գոր­ծա­ռույթ­ներ է այն իրա­կա­նաց­նե­լու. «Փաստ» Նոնա Վանեցյանը դուստր է ունեցել
website by Sargssyan