«Պետք է մտածենք այն բանի շուրջ, թե ինչ կարող ենք միասին անել սիրո եւ համերաշխության մեջ». Սերժ Թանկյանը նշում է 52-ամյակը

Աշխարհում ամենահայտնի հայերից մեկը,  երաժիշտ, System of a Down հայտնի ռոք խմբի հիմնադիր Սերժ Թանկյանն այսօր՝ օգոստոսի 21-ին, նշում է ծննդյան 52-ամյակը:

SOAD-ի երգերն առանձնահատուկ սիրված են Հայաստանում: 2015 թ-ին խումբը բացօթյա համերգ ունեցավ Երեւանում: Չնայած անձրեւին ու եղանակային անբարենպաստ պայմաններին՝ Հանրապետության հրապարակում հավաքված բազմությունը չէր էլ մտածում տուն շտապելու մասին. երկրպագուները մինչեւ վերջին վայրկյանը վայելում էին համերգն ու ձայնակցում խմբի անդամներին:

Թանկյանը Axis Of Justice կազմակերպության համահիմնադիրն է, որի նպատակն է աջակցել երիտասարդներին՝ պաշտպանելու իրենց իրավունքները քաղաքականության ոլորտում։ Երաժիշտը նաեւ մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի Միացյալ Նահանգներն ու Թուրքիան ճանաչեն եւ ընդունեն  Հայոց Ցեղասպանությունը: Թանկյանն ակտիվորեն անդրադառնում է Հայաստանի քաղաքալան իրավիճակին եւ մասնակցում տարբեր ակտիվիստական շարժումներին:

Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Սերժ Թանկյանի հայտնի մտքերից մի քանիսը.

«Ռոք երաժշտության մեջ կա ուժի զանգված, որը ինքդ կարող ես կառավարել, կա քո երաժշտությունից վեր մի ուժգնություն, որը չես գտնի ջազի կամ դասական երաժշտության մեջ»:

«Երբեմն սիրային լավ երգը կարող է ավելի մեծ փոփոխություն եւ դրական էներգիա փոխանցել աշխարհին, քան ցանկացած քաղքական բնույթի երգ»:

«Միայն ձեւացնել, թե ապրում ենք, չի նշանակում, որ կենդանի ենք»:

«Քաղաքակրթությունը ձախողում է: Պետք է մտածենք այն բանի շուրջ, թե ինչ կարող ենք միասին անել սիրո եւ համերաշխության մեջ»:

«Անկեղծ ասած՝ երբեմն ավելի լավ է ունենալ բարորակ դիկտատոր, քան անպետք դեմոկրատիա»:

«Ես նախընտրում եմ, որ իմ երաժշտությունը խոսի իմ փոխարեն»:

«Որպես արտիստ՝ դու երբեք չես ցանկանում գրել միեւնույն երգը՝ փորձելով անընդհատ մարտահրավերներ նետել ինքդ քեզ»:

«Մարդիկ հաճախ են ինձ հարցնում՝ «Ի՞նչ եք կարծում՝ պե՞տք է, որ ավելի շատ ռոք խմբեր լինեն, որոնք կներկայացնեն քաղաքական երաժշտություն»: Իմ պատասխանը միանաշնակ է՝ «Ոչ»»:

«Քանի մարդիկ պաշտպանում են իրենց տեսակետը, անկախ նրանից ակտիվիստ են, թե ոչ, դա է ամենակարեւոր բանը»:

«Երաժշտության վերաբերյալ ամենակարեւոր փաստն այն է, որ այն  ճանապարհ է դեպի ճշմարտություն»:

Վարչապետը սիրում է շաբաթը մեկ թշնամիներ փնտրել եւ ասել` նրանք են մեղավոր, որ ներդրումներ չկան․ քաղտեխնոլոգ Խոշոր վթար Արագածոտնում. բախվել են մարդատար գազելը, «ԳԱԶ 322132»-ը եւ բեռնատարը. կան վիրավորներ Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում Նույն բակում ենք մեծացել, հավասարակշռված անձնավորություն էր․ Սիսակ Գաբրիելյանը՝ Գեորգի Կուտոյանի մասին Պարկեշտ, ազնիվ մարդ, կիրթ մարդ, թե ինչ կատարվեց, չենք հասկանում. ԱԱԾ տնօրենի տեղակալ Բավականաչափ տվյալներ վկայում են ինքնասպանության մասին. Արթուր Դավթյանը՝ Կուտոյանի մահվան մասին «Քննություն կանցկացվի՝ կասենք»․ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը` Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին Գեղարքունիքի մարզում բախվել են Mercedes-ն ու Renault-ն․ Mercedes-ը հայտնվել է դաշտում. կա 6 վիրավոր Սերժ Սարգսյանը մասնակցում է Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին «Շատ ցավալի դեպք է».Դավիթ Շահնազարյան Ընտրվել եմ Համաշխարհային Սկաուտական շարժման Եվրասիա տարածաշրջանի կոմիտեի նախագահ․Բագրատ Եսայան «Մեհրաբադ»-ը ձյան պատճառով դադարեցրել է թռիչքները, Թեհրան-Երևան չվերթը կժամանի կեսժամյա ուշացումով Մսի արտադրության ծավալները նվազել են Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 0.7 տոկոս․Վիճակագրական կոմիտե Մանվել Գրիգորյանի գիտակցությունը տեղն է. նա վերակենդանացման բաժանմունքում է Ապարանի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք, հրդեհ է բռնկվել (տեսանյութ) Հայաստան ժամանած ՌԴ քաղաքացին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է. նրա մոտ հայտնաբերվել է կասկածելի փաթեթ Ինձ մի դարձրեք հանցագործ, դեպքն ամբողջությամբ բացահայտեք. ծեծված փոխգնդապետի հայրը դիմում է իրավապահ մարմիններին 13 տարի առաջ այս օրը Թուրքիայում սպանվել է Հրանտ Դինքը Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալակիր է դարձել Դանիայի միջազգային մրցաշարում
website by Sargssyan