«Էնքան եք ասել՝ Ամուլսարն առանց հանքի, էլ էդ կովը ջուր կխմի՞». Փաշինյանը՝ Ջերմուկում
ОбществоԵթե պարզվի, որ մեր օդը, մեր ջուրը, մեր խոտը կեղտոտվելու է, մեր հողը աղտոտվելու է, Ամուլսարի հանքը չի կարող աշխատել: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 23-ին, Ջերմուկի հրապարակում քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչին ջերմուկցիներն արձագանքեցին ծափահարություններով:
«Բայց եթե պարզվի, որ միակ խնդիրն այն է, որ պատուհանից մի հատ կռիշ է երեւում, դա ուրիշ իրավիճակ է, որը պետք է քննարկել»,-ասաց նա:
Ջերմուկցիներից մեկն ասաց. «Այսօր ունենք փաստ, որ այդ ջրից անասունները չեն սնվում»:
Ի պատասխան Փաշինյանն ասաց. «Ես ուղիղ եթերում էլ ասացի, որ կգան դա կստուգեն», ապա կատավոր հավելեց. «Օհան էր մեր ընկերոջ անունը: Ես ասացի՝ Օհան, դու հաստատ էդ կովերի վրա հոգեբանական ազդեցություն ես գործել, որ ջուր չխմի: Էնքան եք ասել՝ Ամուլսարն առանց հանքի, էլ էդ կովը ջուր կխմի՞»: