Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունների նախաշեմին կուսակցությունների ստատուս-քվոն խախտվեց

Ինչպես արդեն տեղեկացրել ենք սեպտեմբերի 8-ին կկայանա Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունը: Թեկնածուները 5-ն են՝ Դավիթ Սարգսյանը, որը ՍՊԸ-ի հիմանդիր տնօրեն է, զբաղվում է տների գնահատման գործով և քաղաքում ընկերների մեծ շրջանակ ունի, Արայիկ Ավանեսյանը, որը «Ինքնություն և միասնություն» կուսակցության հիմնադիրն է, «Հայբիզնեսբանկի» մասնաճյուղերից մեկի ղեկավարը, Գրիգորի Սահակյանը՝ նախկին հրետանավոր, «Մարտական Խաչ» առաջին աստիճանի ասպետ, ով նաև ապրիլյան դեպքերին աչքի ընկավ որպես հրամանատար, Ստեփանակերտի գործող փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը և «Արցախգազի» տնօրեն Արեգ Ավագյանը:

Orer.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Ավագյանի հույսը 500 հոգիանոց կոլեկտիվն է, մինչդեռ հիմնական պայքարն ընթանալու է Դավիթ Սարգսյանի և Գրիգորի Սահակյանի միջև:

Հիշեցնենք, որ, ի սկզբանե, որոշում էր կայացվել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները չքաղաքականացնել: Բայց վերջերս պայմանավորվածությունը խախտվեց, և ՀՅԴ կուսակցությունը հայտարարություն տարածեց, որ սատարում է Գրիգորի Սահակյանի թեկնածությունը:

Դաշնակցության այս հայտարարությունը, սակայն, կարծես, այնքան էլ ծափահարություններով չի ընդունվել Սահակյանի կողմնակիցների կողմից: Նրանց կարծիքով դա կարող է ավելի շատ ստվեր գցել իրենց թեկնածուի հեղինակության վրա: Այսինքն՝ դրանից վնասը կարող է ավելի շատ լինել, քան օգուտը:

Դաշնակցության հայտարարությունից հետո մյուս կուսակցությունները, որոնք մինչ այս պահը լռում էին, որոշել են ևս խախտել լռությունը և իրենք էլ հայտարարեն, թե քաղաքպետի որ թեկնածուին են սատարում:

Ինչ վերաբերում է Արցախի նախագահ Բակո Սահակյանին, ապա նա նույնպես մինչ այս պահը ձեռնպահ է մնացել հրապարակավ որևէ թեկնածուի սատարելու մասին հայտնելուց, սակայն չի բացառվում, որ նրա կողմից պահպանվող լռությունը ևս խախտվի: Ու թեև այդ լռության պատճառը կարող է Արցախի նախագահի ճամպրուկային տրամադրությունները  լինել, բայց մյուս կողմից երկիրը տասը տարի ղեկավարած անձը դժվար թե անտարբեր կեցվածք ընդունի և կուսակցությունների հայտարարություններից հետո իր խոսքը կասի:

Ամեն դեպքում թեև տպավորությունն այնպիսին էր, որ Ստեփանակերտի պատմության մեջ առաջին անգամ քաղաքապետի ընտրությունները չեն քաղաքականացվի, բայց ինչպես երևում է դեռևս դժվար է պատկերացնել հայկական երկրորդ պետության մայրաքաղաքի ղեկավարի ընտրությունն առանց քաղաքական հենարանի:

 

Արմինե Գրիգորյան

Նոնա Վանեցյանը դուստր է ունեցել «Իշ­խա­նու­թյուն­նե­րը քաղ­հա­սա­րա­կու­թյան հետ աշ­խա­տել ընդ­հան­րա­պես չգի­տեն»․ «Փաստ» «Հա­մա­կարգ­ված և տրա­մա­բան­ված որևէ գոր­ծո­ղու­թյուն չկա».լավ տնտե­սա­կան աճ, բայց մի­այն պաշ­տո­նա­պես. «Փաստ» Իրենց հա­մար՝ ռա­ցի­ո­նալ, պե­տու­թյան հա­մար՝ վտան­գա­վոր. «Փաստ» Իշ­խա­նու­թյու­ննե­րը նետ­վել են կե­նաց ու մա­հու կռվի.ար­ժա­նա­պատ­վու­թյան և ամ­բի­ցի­ա­նե­րի պայ­քա­րը. «Փաստ» Դեռ որոշում չկա. ի՞նչ անուններ են շրջանառվում. «Փաստ» Ինչո՞ւ են դժգոհ ՎԿ նախագահից. «Փաստ» Կփոխ­վի՞ ար­դյոք զո­րա­կո­չա­յին տա­րի­քը. «Փաստ» Փարիզում այրվում է Ֆրանսիայի խոշորագույն կայարաններից մեկը (տեսանյութ) Աշխարհի ամենահին թրերից մեկը Սուրբ Ղազար կղզու հայկական թանգարանում է 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերում հավաքներ են անցկացվել 30 թիկնապահով և դիպուկարահներո՞վ է Փաշինյանն այցելում մարդկանց տներ. Գագիկ Համբարյան ԱՄՆ հատուկ ծառայությունները հետեւում են կորոնավիրուսի գլոբալ տարածմանը Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Էդմոն Մարուքյան Զբոսաշրջության համաշխարհային խորհուրդը կորոնավիրուսի հասցրած վնասը 22 միլիարդ դոլար է գնահատել Ուկրաինայում սոխը, սալը եւ սխտորը կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն միջոցներ են անվանել Ոստիկանությունը հրապարակել է Դավիթաշենում հնչած կրակոցների տեսագրությունը և մանրամասներ հայտնել «Զվարթնոցում» վայրէջք է կատարել Թեհրան-Երևան երկրորդ հատուկ չվերթը (ուղիղ) Սամվել Կարապետյանի հուղարկավորության կազմակերպման համար կառավարական հանձնաժողով է ստեղծվել «Գնում եմ 100 փաստի հետեւից». Փաշինյանը Նոր Նորքում այցելում է բնակարաններ (ուղիղ)
website by Sargssyan