Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ» Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք Չալաբյան Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ» «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ» Աշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ» Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»


Արվեստասերները Սևանում դիտեցին Ջոնաթան Լիվինգսթոն ճայի մասին պատմող ֆիլմը

Մշակույթ

Սևանի գրողների միության հանգստյան տանը՝ կապուտակ գեղեցկուհու և դրա երկայնքով սավառնող ճայերի հայացքի ներքո կայացավ յուրաքանչյուրիս մեջ ապրող ճային նվիրված ֆիլմի դիտում-քննարկումը։ Երևանից Սևան ժամանած կինոգետների ու թատերագետների, դերասանների, արվեստաբանների ու լրագրողների խումբը դիտեց 1973-ին թողարկված ռեժիսոր Հալլ Բարթլեթի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ամերիկյան դրաման՝ ոգեշնչված Ռիչարդ Բախի համանուն նովելից։ 

Կինոքննադատի խոսքով՝ ֆիլմը կինոթատրոնային տիրույթից դուրս, սոցիալիստական մոդեռնիստական ոճով որևէ կառույցում ցուցադրելու գաղափարն առաջացել էր «Ոսկե Ծիրան» 16-րդ կինոփառատոնի նախապատրաստական աշխատանքների ժամանակ։ Այդ ընթացքում, սակայն, գաղափարը կյանքի կոչել չէր հաջողվել, որի իրագործումը դարձել էր երազանք ու նպատակ։ 

«Վերջին տարիներին, կարծում եմ, սա առաջին ցուցադրությունն է, որ տեղի է ունենում այս շենքում։ Բավականին հակասական ֆիլմ է, գրքի հեղինակ Ռիչարդ Բախը ֆիլմի նկարահանման ժամանակ վիճում է ռեժիսորի հետ ու այլևս չի մասնակցում նկարահանումներին։ Շատ կինոքննադատներ քարկոծում են ֆիլմը․ այստեղ չկա անիմացիա, հիմնականում վավերագրություն է, այն ժամանակ չկային դրոններ, թվային տեսախցիկ, ժապավենով էին նկարահանում։ Այս իմաստով ինձ շատ հետաքրքիր է ձեր կարծիքը, մանավանդ, եթե կարդացել եք գիրքն ու կարող եք զուգահեռներ տանել»,-ասաց Դիանա Մարտիրոսյանը։ 

Կինոքննադատի ուղերձներից մեկը գրքում ու նաև ֆիլմում առաջ քաշված գաղափարների վերաարժևորումը, երազանքներին հասնելու ճանապարհին խոչընդոտների հաղթահարումն ու նոր ներշնչանքներ գտնելն է։ 
Ֆիլմի դիտումից հետո ներկաների կարծիքները տարբեր էին, բայց քննարկման մասնակիցներից շատերին էր համակել ցանկությունը վերընթերցելու գիրքը։ Ոմանց սպասումներն այնքան էլ չէին արդարացել՝ ֆիլմում ճայերի թռիչքի, վայր ընկնելու տեսարաններից զատ՝ ակնկալելով նաև գրքում առկա գաղափարների վիզուալիզացումը մարդկային հարաբերությունների համատեքստում։

Դիանա Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ ֆիլմի մեխը վիզուալ հատվածն է՝ բավականին որակյալ օպերատորական աշխատանքով, հետաքրքիր է նաև լուսաձայնային մոնտաժն ու ֆիլմին գեղարվեստական մաս հաղորդած դերասանական երկխոսությունը։ 

Ռեժիսոր, կինոարտադրող Արզուման Հարությունյանին էլ հետաքրքիր թվաց վաղնջական ժամանակներից եկած՝ հասարակություն-համայնք-անհատակություն մարդկային փոխհարաբերությունների ներկայացման այս ձևը։ «Ֆիլմում արտացոլված էր այդ հարաբերություններն ընդունել-չընդունելը, հեռանալ անպայման վերադառնալու մոլուցքով, որովհետև դեռևս չգիտեմ մեկին, ով հեռացել է համայնքից ու անընդհատ չի ձգտել հետ գալու, ապացուցելու համայնքին, որ ինքը ճիշտ էր։ Հեղինակն այս գաղափարը գեղեցիկ ձևավորել ու դրել է ճայերի մեջ»,-ասաց ռեժիսորն՝ ընդգծելով, որ ֆիլմում տեսավ ստեղծագործողի էգոիզմը, որից վեր որևէ այլ բան չկա։ «Բռնեք ձեր էգոիզմն ու առաջ տարեք»,-եզրափակեց նա։

«Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ֆիլմը պատմում է երիտասարդ ճայի մասին, ով վտարվելով իր երամից, սովորում է կյանքն ու թռիչքը և ձգտում ինքնակատարելագործման: Ֆիլմը մեծ հետաքրքրություն է առաջացրել ամերիկյան կինոսերների շրջանակում: Հայտնի դերասան Չառլի Չապլինը «Los Angeles Times»-ում ֆիլմը որակել է գեղեցիկ և օրիգինալ, որն արժանի է դիտման: Այն առաջադրվել է «Օսկար» մրցանակաբաշխության` «Լավագույն կինոմատոգրաֆիա» և «Լավագույն մոնտաժ» անվանակարգերում: Ֆիլմի երաժշտության (soundtrack) ալբոմը, որը թողարկվել է հայտնի երաժիշտ Նեյլ Դայմոնդի կողմից, արժանացել է «Գրեմմի»-ի ադամանդին և «Ոսկե գլոբուս» մրցանակին: «Ամերիկյան կինոյի ինստիտուտի» կողմից այն ընդգրկվել է «Հարյուր ամենամոտիվացնող ֆիլմեր»-ի ցանկում:

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԻնչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»«Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Աշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում