Դե իսկ խաղերի անկապ աճը ի՞նչքան կարող է շարունակվել. Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«ԱՎԿ-ն հրապարակել է 2019-ի հունվար-մայիսի ՏԱՑ-ը՝ 6.8%։ Ունենք լուրջ անկում. այստեղ չկա գյուղատնտեսությունը (անկում 8%-ով), ինչպես նաև էլ ավելի է աճել 2 տոքսիկ ճյուղերի (խաղերի և ավտոմեքենաների վաճառքի) տեսակարար կշիռը։ Դրանք հաշվի առնելով՝ գտնվում ենք 3-4% ՀՆԱ իրական տնտեսական աճի միջակայքում։ Ավտոմեքենաների ներմուծումն ու վաճառքը շուտով չի լինի, դե իսկ խաղերի անկապ աճը ի՞նչքան կարող է շարունակվել։ Աստիճանաբար կխորանան բյուջետային խնդիրները, իսկ նոր տարուց պրոբլեմատիկ կդառնա դրամի փոխարժեքը (ավելի վաղ էինք կանխատեսել, բայց հետաձգվեց մեկ տարով ավտոմեքենաների ներմուծման ու վաճառքի աննախադեպ, բայց, ավաղ, ժամանակավոր, ծավալների պատճառով)։ Միակ մխիթարանքը վերամշակող արդյունաբերության ու արտահանման չնչին դրական տեղաշարժն է։ Տնտեսության համար պրոբլեմատիկ է ցածր գնաճը։ Ցածր գնաճի և դրամի շարունակվող արժևորման պայմաններում ներդրումներ մի սպասեք։ Սպառումը գրեթե հավասար է ՀՆԱ-ին։ Այդ ամենին նպաստում է կառավարության անհասկանալի քաղաքականությունը արտաքին պետական պարտքի հարցերում։ Ի՞նչ կարիք կար այն կրճատելու, երբ 2019-ի օգոսոսի 14-ից մարդկության պատմության մեջ առաջին անգամ 10 տարեկան արժեթղթերի տոկոսադրույքն (1.57) ավելի ցածր է, քան 2 տարեկանինը։ Շուրջ 1 տասնյակ զարգացած երկրներում ԿԲ-երի կողմից սահմանած տոկոսադրույքը փոքր կամ հավասար է 0-ին։ Ոչ ԱՄՆ-ն, ոչ ԵՄ-ը տնտեսությունը այլ ձևերով խրախուսելու հնարավորություն չունեն, քան ձրի փող բաժանելը։ Եվ ահա այս պայմաններում մերոնք որոշում են էլ պարտք չվերցնել։ Փոխանակ գոնե նոր պարտքերով հին բարձր տոկոսներով պարտքերը փակեն, ներդրումներ կատարեն (իհարկե, հիմնական կապիտալի նոր տարրերի վրա, այլ ոչ թե վերանորոգումների ու սպառողական բնույթի ծախսերի վրա, ինչպես ՍՍ-ի օրոք)։ 
p.s. ստեղծված իրավիճակում գոնե կրճատեք կուտակայինի ժամկետները և օրենքով ամբողջ փողը 100%-ով ներդրեք ՀՀ տնտեսության մեջ»։

 

Մահացել է Յուրի Դավթյանը Գործադիրը 10 լավագույն մարզիկներից յուրաքանչյուրին 5 մլն դրամ կհատկացնի. Պարգեւատրումը կլինի վաղը 5 տարում 1,5 մլրդ դոլար պետք է գոյանա հակակոռուպցիոն պայքարի, այդ թվում՝ գողացված միջոցների հետբերման միջոցով. Փաշինյան Նոր զվարճալի Արթ-կերպարներ Depteam-ի կողմից ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը մնացել է 102-րդ տեղում Պանամայում ձերբակալել են 5 տոննա կոկաինով սուզանավ ՊԱԾ-ի հատուկ օպերացիան Ադրբեջանում. հատուկ նշանակության ջոկատները ներխուժել են գործադիր իշխանության շենք ՍԴ-ի հարցը լուծում ենք ու վե՞րջ․․․ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ. անդամների կեսից ավելին ներկա չէին. Օրակարգում ռեկտորի հաշվետվությունն էր «Եթե կարողանում է գիրք բաժանել, թող մեզ ընդունի»․ սեւազգեստ մայրերը՝ Նիկոլ Փաշինյանին Մեծ բիզնես դարձած հոբբի. «Մաթևոսյան Վայն» Ամերիաբանկ. Աշխատավարձային քարտի նոր` շահավետ առաջարկ Այո՞, թե՞ ոչ. ՎիվառոԲեթը խաղադրույքներ է ընդունում ՍՓ հանրաքվեի վերաբերյալ Մասիսում 5 կգ 500 գրամ քաշով երեխա է ծնվել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Փաստացի սկսվել է Ղարաբաղյան շարժումը Վերմիշյանի՝ «աշխարհի ամենագեղեցիկ փողոցի» շենքերը քանդվում են Քաղաքական և դիվանագիտական լայնածավալ մանևրներ իրականացնելու բացառիկություն և հնարավորություն. ինչո՞ւ է արդիականացվում «հայկական հարցը» Որքանո՞վ են աճել օտարման և գրավադրման գործարքները. ի՞նչ պատկեր է անշարժ գույքի շուկայում․ «Փաստ» Աշխատանքային գրքույկների թվայնացման ժամկետը կերկարաձգվի․ «Փաստ» Մահացել է ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը
website by Sargssyan