Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ Շարմազանով Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին


Ճնշում դա­տա­րա­նի վրա՝ «ճնշում թույլչտա­լու» ան­վան տակ. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր Սահմանադրական դատարանը պետք է սկսեր գրավոր ընթացակարգով քննել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Վերջինս ՍԴ-ին խնդրում է ստուգել Քրեական դատավարության մասին օրենսգրքի միաժամանակ երկու՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին հոդվածների սահմանադրականությունը։

Միևնույն ժամանակ Քոչարյանի ներկայացուցիչը ՍԴ էր դիմել նաև երկրորդ նախագահին մեղսագրվող Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգը տապալելու մասին դրույթի սահմանադրականությունը և նախագահի անձեռնմխելության ինստիտուտի էությունը որոշելու խնդրանքով։

Սակայն նիստը հետաձգվել է մինչև սեպտեմբերի 3-ը: Այն, որ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական տարբեր գործընթացներ են ընթանալու, հասկանալի է: Հասկանալի ու սպասել են նաև դատական գործընթացներին ուղեկցող տարբեր հավաքներն ու ակցիաները:

Եթե Քոչարյանի կողմնակիցների հավաքները ընկալելի են (անկախ որևէ մեկի վերաբերմունքից երկրորդ նախագահի կամ նրա կողմնակիցների հանդեպ), ապա այդպես էլ անհասկանալի են մնում իշխանության կազմակերպած «ընդդեմ» ակցիաները: 

Նաև այդպիսի գործողություններն են Քոչարյանի թիմի համար հիմքեր ստեղծում հայտարարելու, որ իշխանության վերին էշելոններում անձնական շահագրգռություն ունեն Քոչարյանին անազատության մեջ պահելու հարցում:

Մասնավորաբար վերջին օրերին իշխանական մի շարք քարոզիչներ տարածում են այսպիսի հայտարարություն. «Օգոստոսի 29ին, ժամը 09:30-ից սկսած, բոլորս մեկ մարդու պես հավաքվում ենք Սահմանադրական դատարանի շենքի մոտ, թույլ չտալու համար Քոչարյանի վարձու ծաղրածուների կողմից դատարանի վրա որևէ ճնշման գործադրում: 

Այս պայքարը յուրաքանչյուրս պիտի մերը համարենք ու տանենք մինչև վերջ՝ մինչև հաղթական ավարտ, մինչև ժողովրդից գողացված բոլոր գումարների վերադարձ պետական բյուջե: Սակայն դրան հասնելու համար հարկավոր է տևական ու անտրտունջ պայքար»:

Նշենք, որ տեքստն ինքնին տարակուսելի է մի քանի առումով: Նախ՝ ցանկացած հավաք ՍԴ շենքի մոտ ինքնին ճնշում է դատարանի վրա՝ անկախ այն հանգամանքից, թե ով է դա իրականացնում ու ինչ դրդապատճառներով:

Այսինքն, ստացվում է, որ ճնշում է գործադրվում «ճնշում թույլ չտալու» անվան տակ: Ի դեպ, ճնշում գործադրելու առաջին քայլն արել է հենց իշխանությունը, երբ վարչապետը կոչ արեց շրջափակել բոլոր դատարանների շենքերի մուտքերը:

Հաջորդը՝ ի՞նչ կապ ունի արդեն հիվանդություն դարձող « ժողովրդից գողացված բոլոր գումարների վերադարձ պետական բյուջե» ձևակերպումը կոնկրետ այսօր քննվող գործի հետ: 

Բացարձակապես ոչ մի: Նորից կրկնենք, որ խոսքը խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին հոդվածների, ինչպես նաև երկրորդ նախագահին մեղսագրվող Քրօրի 300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգը տապալելու մասին դրույթի սահմանադրականությունը և նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը որոշելու մասին է։

Ըստ էության, նման ձևակերպումները փաստացի շղարշ են՝ մարդկանց «տոնուսը» բարձր պահելու համար:

Ընդհանրապես, այն, ինչ կատարվում է դատական համակարգի, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի շուրջ, թե՛ իրավաբաններին, թե՛ քաղաքագետներին լրջորեն անհանգստացնում է, քանզի իրավիճակը հաճախ պարզապես չի տեղավորվում օրենքի սահմաններում, ինչը կարող է ժամանակի ընթացքում հիմքեր ստեղծել ՄԻԵԴ նորանոր դիմումներ ուղարկելու համար:

Իսկ դրանց արդյունքում ի վերջո սասանվելու է մեր երկրի հեղինակությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ ՇարմազանովԱրևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր