«Սանիթեքը» խեղդվելուց առաջ որոշել է ձեռքերը փրփուրներին գցել

Այն, որ «Սանիթեք»-ը որոշել է ուժերի ներածին չափով աղբահանության հարցը սրել և այդ ամենը բարդել վատ ճանապարհների, տրանսպորտային միջոցների և այլ բաների վրա, ի սկզբանե կանխատեսելի էր: Բայց, որ այդքանից հետո, դեռ մի բան էլ ուզում են չկատարած աշխատանքի դիմաց ստանալ պայմանագրով նախատեսված գումարները, մի փոքր զավեշտալի է:

Ամենահետաքրքիրն այն է, որ դեռ մի բան էլ մուննաթ են գալիս ու պնդում են, որ իրենց չկատարած աշխատանքի մեղավորը Երևանի քաղաքապետարանն է, քանի որ պայմանագրով նախատեսված ամբողջ գումարը չի փոխանցում ընկերությանը:

Չկատարած աշխատանքի դիմաց գումար պահանջելուց բացի, «Սանիթեքը» որոշել է նաև սպառնալ, մոռանալով, որ Երևանի աղբակույտերը սկսել են սարերի նմանվել անցյալ տարվա ամառվանից, երբ դեռ Հայկ Մարությանը չէր էլ ընտրվել Երևանի քաղաքապետ:

Այդ ժամանակ քաղաքապետի պարտականությունները կատարում էր Կամո Արեյանը, ում օրոք մայրաքաղաքն արդեն իսկ թաղված էր աղբի մեջ: Իսկ ընտրություններից հետո արդեն, աղբանահության խաղը սկսվեց այլ սցենարով զարգանալ, վերածվեց մուկն ու կատվի խաղի ու գնալով խնդիրը խորացավ:

Երանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավելի վաղ նշել էր, որ «Սանիթեք»-ին ընդհանուր առմամաբ չի վճարվել պայմանագրով նախատեսված գումարի ընդամենը 3 %-ը, այն էլ ընկերության կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու համար կիրառված տույժերի ու տուգանքների տեսքով:

Ստացվում է, որ այդ 3 %-ն այնքան մեծ նշանակություն ունի ընկերության բնականոն աշխատանքն ապահովելու համար, որ դրա պատճառով խաթարվել է միջազգային կոչվող մի ողջ ընկերության աշխատանք: Եվ հիմա ընկերությունը հայտարարում է, որ իր կողմից մատուցվող ծառայություններն անհնարին են դարձել բացառապես Երևանի քաղաքապետարանի կողմից վճարումները չկատարելու պատճառով, և այդ անհնարինությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Երևանի քաղաքապետարանի չի կատարել վճարման հետ կապված իր պարտավորություններն ամբողջությամբ:

Ստացվում է, որ «Սանիթեք»-ն ուզում է 100 %-ով վճարվել, անկախ նրանից, թե ինչ քանակի ու որակի աշխատանք է կատարում, բայց հարց է ծագում, թե ինչպե՞ս կարող է միջազգային կոչվող ընկերությունը չաշխատելու դիմաց պետությունից գումար պահանջել:

Հետաքրքիր է, այլ երկրներում է՞լ է այս ընկերությունը նման պայմանագրաիրավական հարաբերություններով աշխատում, թե՞ սա նորույթ է, որն առաջինը որոշել է կիրառել Հայաստանում:

Մյուս կողմից այդպես էլ պարզ չդարձավ, թե ՊԵԿ-ի կողմից արձանագրված հարկային պարտավորությունները չկատարելու պատճառով «Սանիթեք»-ին ինչ ճակատագիր է սպասվում, բայց պետական կառույցների հետ վերջնագրերի լեզվով խոսելը, ոչ միայն անհեթեթ է, այլև իրավական գնահատականի արժանի:

Ամեն դեպքում գնալով համոզվում ենք, որ քաղաքապետարանի՝ աղբանահության ու սանմաքրման ձեռնարկություն հիմնելը միակ ու խելացի լուծումն էր, որի պատճառով, հավանաբար, շատերի հաշիվներն են իրար խառնվել:

Կարճ ասած՝ տեսնելով, որ Երևանում աղբանահության հարցը չեն կարողանում կոլաբսի հասցնել, փորձում են շանտաժի ճանապարհով գնալ, փորձելով խեղդվելուց առաջ գոնե ձեռքերը փրփուրին գցել:

 

Արմինե Գրիգորյան

Սերժ Սարգսյանն ի՞նչ ուղերձ է հղում հանրությանը Հերթական խոշոր հանգանակությունը «1000+» հիմնադրամին` «Ատլանտ Գրուպ» ՍՊԸ-ի և «Արմենիան Արմ» հայրենասիրական հասարակական կազմակերպության կողմից Հերթական խոշոր հանգանակությունը «1000+» հիմնադրամին` «Ատլանտ Գրուպ» ՍՊԸ-ի և «Արմենիան Արմ» հայրենասիրական հասարակական կազմակերպության կողմից Դավիթ Աֆրիկյանի չստացված բիզնեսի և ինչպիսի կին է պատկերացնում իր կողքին Արթուր Վաեցյանի խոսելու ժամանակն էլ կգա Գագիկ Ծառուկյանը մշտապես պայքարել է երկրի հզորացման համար Մեր հոգևորականները պետք է համերաշխություն քարոզեն, այլ ոչ թե նվաստացնեն մարդկանց. Արման Վարդանյանը` Եզրաս Սրբազանին (տեսանյութ) «Հայկական երեկո» համերգից առաջ միակ վախս այն էր, որ հանդիսատեսը կարող է չգալ. Ջուլիետ Գալստյան Սերժ Սարգսյանի կողմից երկարատև լռությունը խախտելը շատ հետաքրքիր զարգացումներ է խոստանում Երրորդ նախագահի լռության խախտումը կարելի է կապել Փաշինյանի կողմից.Սուրեն Սուրենյանց ԿԳՄ նախարարության անբովանդակ պատասխանի մասին Գվարդիոլան ցանկանում է ձեռք բերել Նապոլիի պաշտպանին Զգոնությունը թուլացնել չի կարելի․ Ինչու է Աննա Հակոբյանը դիմակ կրում Ռոբերտ Նազարյանին մեղադրանք առաջադրվեց Չինաստանում երկու երեխայի սպանության համար մեղադրված և 26 տարի բանտում անցկացրած տղամարդուն դատարանն անմեղ է ճանաչել Սերժ Սարգսյանը բացում է փակագծերը. Նա ասել է, թե ինչու բանակին չի հրամայել ետ բերել 800 հեկտարը (տեսանյութ) Բիլ Գեյթսը կորոնավիրուսից ավելի վտանգավոր աղետ է կանխատեսել Ալեքսեյ Շորի երաժշտությունը միշտ ջերմությամբ է ընդունվում Հայաստանում Տեսանյութ. Ինչպես է նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը տեղափոխվում Հայաստան Արթուր Վանեցյանի ղեկավարած կուսակցության ընթացքն անկասելի է
Լյուբով Ուսպենսկայայի դուստրը սարսափելի վթարից հետո ցույց է տվել դեմքը. լուսանկար «Իմ ամենամեծ ձեռքբերումը երեխաներս են». Սաթենիկ Հազարյանը` ծննդյան օրը նկարահանման հրապարակում անցկացնելու և երազանքների... Հորոսկոպի այս նշանները կկարողանան խաղաղություն գտնել իրենց կյանքում «Սիրտս խինկալի ուզեց». Սիրուն Մինասը նոր լուսանկար է հրապարակել «Քեն» տիկնիկի կերպարով հայտնի երիտասարդը վերափոխվել է «Բարբիի» (լուսանկարներ) «Իմ կողքին լինելու համար տղամարդը պետք է կայացած լինի». Ռոզի Ավետիսովան`անձնականում փոփոխության մասին Եվա Բաղդասարյանը բիկինիով ցուցադրել է կրակոտ մարմինը Ո՞ր դեպքերում են տղամարդիկ սափրում ոտքերն ու ամբողջ մարմինը. լուսանկար Ի՞նչ տեղի կունենա կնոջ մարմնի և օրգանիզմի հետ, երբ դադարի կրծկալ կրել Հայտնի բրենդը ցույց է տվել, թե ինչ տեսք ունեն իրենց մոդելներն առանց կողմնակի միջամտության գործիքների. լուսանկարներ
website by Sargssyan