Կյանքից հեռացել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Հովունցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ին, 89 տարեկանում կյանքից հեռացել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Հովունցը:

Գագիկ Հովունցը ծնվել է 1930 թ. մարտի 1-ին, Երեւանում: 1939 թ. ուսանել է Երեւանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի Վ. Ախշարումյանի ջութակի դասարանում, 1946 թ.՝ Երեւանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի Կ. Դոմբաեւի դասարանում:

1954 թ. ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի (Կարպ Դոմբաեւի դասարան), 1957 թ.` կոմպոզիցիայի (Գրիգոր Եղիազարյանի դասարան) բաժինները: 1964 թվականից կոնսերվատորիայում դասավանդում է հարմոնիա (1990 թվականից` պրոֆեսոր): Գրել է սիմֆոնիկ եւ կամերային երկեր, գործիքային ստեղծագործություններ՝ դաշնամուրի եւ նվագախմբի, ջութակի եւ նվագախմբի կոնցերտներ, դաշնամուրի եւ նվագախմբի, թավջութակի եւ նվագախմբի կոնցերտային ինվենցիաներ, ինվենցիաների 3 շարք նվագախմբի համար, գործիքային սոնատներ, պիեսներ եւ այլն:

1957 թվականից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է: 

1978-85 թթ. Մոսկվայում թողարկվել է նրա ստեղծագործությունների 4 ձայնապնակ, 2008 թ. եւ 2013 թ. Փարիզում՝ 2 ձայնասկավառակ:

1962 թ. «Լարային քառյակի» (1960 թ.) համար Մոսկվայում պարգեւատրվել է 1-ին կարգի դիպլոմով: 1984 թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2013 թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի:  

Գագիկ Հովունցի պայծառ հիշատակը երկար կմնա գործընկերների, մտերիմների, արվեստասեր հասարակության սրտերում: 

Մանրամասներ Վայոց Ձորի մարզում սպաների մասնակցությամբ ծեծկռտուքից Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը մտահոգիչ են. ԿԳՄՍ նախարարություն Խուզարկություններ՝ ՔԿՀ-ներում. հայտնաբերվել են 16 բջջային, 52 խաղաթուղթ, խմիչքի թորման սարք (լուսանկարներ) Ուկրաինայում ձերբակալել են հանցավոր խմբավորման պարագլուխ Սամվել Մարտիրոսյան-Դոնեցկին Վիրավորներից մեկին սխալմամբ են կրակել, նա կրակոցներ արձակողների հետ է եղել. մանրամասներ Ողբերգական վթար Արագածոտնում. ճակատ-ճակատի բախվել են Nissan Pathfinder-ն ու Volkswagen-ը. կա 1 զոհ, 4 վիրավոր Երկու կազմակերպություն պետությանը պարտք է 47 միլիարդ դրամ․ ՊԵԿ նախագահ 56 միլիարդ դրամ դեբետային մնացորդները կվերադարձվեն հարկատուներին․ նախագիծն ԱԺ-ում է Հայաստանի և Լիբանանի ռազմական կապերը խորն են. Լիբանանի պաշտպանության նախարար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Միաժամանակ ընտրվել է երկու Հռոմի պապ Գ.Ծառուկյանի առաջարկով՝ խաղողի մթերումն իրականացվում է արագ և առանց հերթերի Մանրամասներ ձեռքբերման վաղեմության ու տիրապետման բարեխղճության մասին 117 հազար ԱՄՆ դոլար, շուրջ 14 միլիոն դրամ ու 30 հազար եվրո. ԳՀԿ պաշտոնակատարի ունեցվածքը. «Փաստ» «Պետք է թև ու թիկունք լինենք մեր բանակին ու հայրենիքին». «Փաստ» Բնակարանների գներն աճել են, առք ու վաճառքի գործարքները՝ կրճատվել. «Փաստ» «Տնտեսությունը լուրջ հիվանդ է». երբ պատասխանատուներ են նշանակվում հետագիծ չունեցող մարդիկ. «Փաստ» Իշխանությունները պետք է ելնեն ոչ թե քանդելու տրամաբանությունից, այլ եղածին ավելացնելու մոտեցումից. «Փաստ» Քաղաքական նոր «դուետի» չերևացող կողմերը. «Փաստ» Ինչպիսի իշխանություն էլ լինի, նման վիճակը հարվածում է արդյունավետությանը. «Փաստ» Առավել ակտիվ լինել. կհրավիրվի ևս մեկ արտահերթ. «Փաստ»
website by Sargssyan