Մերձավոր Արևելքում միջազգային լարվածության նոր ալիք կարող է հասունանալ
БлогՆարեկ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Խնդիրն այն է, որ սեպտւեմբերի 17-ին Իսրայելում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, և մեծ է հավանականությունը, որ Բինյամին Նեթանյահուն ընտրություններում խոշոր հաղթանակ արձանագրելու և իր հեղինակությունը բնակչության շրջանում բարձրացնելու նպատակով գնա ռազմական գործողությունների ծավալմանը Լիբանանում և ինչու չէ նաև Սիրիայում, որտեղ որ Իրանը մեծ ազդեցություն ունի և բախվում են իրանա-իսրայելական շահերը։ Պատահական չէ, որ իսրայելական ուժերը օրերս օդային հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին։
Իրանա-իսրայելական առանց այն էլ լարված հարաբերությունների սրացումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ մեր տարածաշրջանի համար։ Ճիշտ է՝ Հայաստանը ջերմ հարաբերություններ ունի Իրանի հետ և փորձում է բարիդրացիական հարաբերություներ պահպանել նաև Իսրայելի հետ, սակայն իրադրության սրացման պայմաններում Ադրբեջանը կարող է օգտվել իրավիճակից և ռազմական գործողություններ սկսել Հայաստանի և Արցախի դեմ։ Այլ մարտահրավերներ ևս կարող են առաջանալ, օրինակ՝ Արևմուտքը կարող է մեծացնել Հայաստանի նկատմամբ ճնշումները Իրանի հետ համագործակցությունը դադարեցնելու հարցում։