Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբըը ելույթ է ունեցել Արցախում ծառայող զինվորների համար

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները ելույթ են ունեցել Արցախում տեղակայված թիվ N զորամասում։ Նվագախմբի երաժիշտներից կազմված լարային քառյակը զինծառայողների համար կատարել է Կոմիտասի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Աստոր Պիացոլայի ստեղծագործություններից։

Մինչև ստեղծագործությունների կատարումները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը ներկայացրել է հեղինակներին, կատարվելիք գործերը։

Զինծառայողները մեծ հետաքրքրությամբ էին ունկնդրում կատարումները։ Զինծառայողներից Հովհաննես Կարապետյանը Գյումրիից է, ծառայության ավարտին մնացել է 10 ամիս։

Ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժինը։ Ծառայությունն ավարտելուց հետո ուսումը շարունակելու է մագիստրատուրայում։

Ասում է, որ նման միջոցառումներն ավելի հագեցած են դարձնում զինվորի առօրյան։

Հովհաննես Կարապետյանն իր մասնագիտական կարողությունները ներդնում է նաև Արցախում՝ վարպետության դասեր անցկացնելով տեղի երաժշտական դպրոցների, քոլեջների սաների համար։

«Ռոմա»-«Լացիո» խաղն ավարտվեց ոչ-ոքի Մահացել է անվանի բասկետբոլիստ Կոբի Բրայանտը 23:15-ի դրությամբ` ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Վարչապետը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքը. Գոհար Մելոյան Ջրվեժի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է. տուժածներ չկան Երեւանում թանկարժեք ավտոմեքենաներ են թալանել Թլիկում ջուրը շարունակում է խնդիր մնալ. վերընտրված գյուղապետը հույս ունի այս տարի լուծել այն «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը կալանավորվել է․ ՔԿ Վթար՝ Վանաձոր քաղաքում. կան տուժածներ «Արարատը» 9։0 հաշվով հաղթեց մոնղոլական «Ուլան Բատորին» Աղքատության մակարդակը Հայաստանում 2018-ին նվազել է 2.2 տոկոսով Շոկի մեջ եմ գրիչի գինն իմանալով․ Նիկոլ Փաշինյան Նոր կորոնավիրուսով վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա․ ԱԳՆ ՊՆ-ն ամփոփել է կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման ոլորտում 2019-ին կատարած աշխատանքը Արմեն Սարգսյանը այցելել է Սուրբ Հակոբեանց Մայր տաճար, հանդիպել Իսրայելի նախագահի հետ «Փյունիկ»-ի նախկին ֆուտբոլիստը նորից միացել է թիմին Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Հրայր Թովմասյանի մասին «արժանահավատ փաստը» Պռոշյանի մոտ վթարի հետեւանքով տուժած 15-ամյա տղայի վիճակը կայուն է, 9-ամյա աղջկա վիճակը` կայուն ծանր Հայաստանը ցավակցել է Թուրքիային ավերիչ երկրաշարժի կապակցությամբ Սպաներին հորդորում ենք զերծ մնալ շանտաժի միջոցով իրենց իրավունքները պաշտպանելու փորձերից․ խոսնակ
website by Sargssyan