Ucraft-ը կազմակերպում է նորարար դիզայնի կոնֆերանս Հայաստանում

UCRAFT-ը՝ yerevantropics-ի հետ համատեղ, Երևանում կազմակերպում է Հայաստանի ամենամեծ դիզայն պրոյեկտը՝ Ջամփ դիզայն կոնֆերանսը: 
Միջոցառումը կանցկացվի սեպտեմբերի 15-ին՝ ՀԲԸՄ-ում:

Կոնֆերանսը միտված է զարգացնել Հայաստանի և տարածաշրջանի դիզայնի ոլորտը՝ հիմնվելով միջազգային դիզայնի, UX-ի և AI-ի փորձի փոխանակման վրա։ Այդ իսկ նպատակով հանդիպման ընթացքում Farfetch-ի, PicsArt-ի, Google-ի, Studio Dumbar-ի, Mail.ru-ի, Device-ի և ոլորտի այլ ներկայացուցիչներ կկիսվեն ժամանակակից դիզայնի զարգացումների մասին իրենց տեսլականով: Տեղի կունենան մի շարք ելույթներ՝ հայերենով, ռուսերենով և անգլերենով, ինչպես նաև քննարկումներ՝ դիզայնի, տեխնոլոգիաների և լայֆսթայլի վերաբերյալ, որոնց կհաջորդեն հարցերն ու պատասխանները:

Մասնակցությունը վճարովի է: Գրանցվելու համար պետք է անցնել հետևյալ հղումով մինչև սեպտեմբերի 5-ը և լրացնել հայտը։ 

Միջոցառման ողջ հասույթը ուղղվելու է Հայաստանում արվեստի զարգացմանը, մասնավորապես՝ սթրիթ արթի ակտիվացմանը։ Այդ նպատակով Ucraft պատրաստի վեբկայքերի խանութում՝ Մոսկովյան 28 հասցեում, հասանելի կլինեն համապատասխան ներկեր և աերոզոլներ բոլոր ցանկացողների համար։

Տեղերը սահմանափակ են։ Մասնակցության հաստատման դեպքում դիմողները կտեղեկացվեն էլ․նամակի միջոցով։ 

Միջոցառման մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

«Ռոմա»-«Լացիո» խաղն ավարտվեց ոչ-ոքի Մահացել է անվանի բասկետբոլիստ Կոբի Բրայանտը 23:15-ի դրությամբ` ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Վարչապետը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքը. Գոհար Մելոյան Ջրվեժի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է. տուժածներ չկան Երեւանում թանկարժեք ավտոմեքենաներ են թալանել Թլիկում ջուրը շարունակում է խնդիր մնալ. վերընտրված գյուղապետը հույս ունի այս տարի լուծել այն «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը կալանավորվել է․ ՔԿ Վթար՝ Վանաձոր քաղաքում. կան տուժածներ «Արարատը» 9։0 հաշվով հաղթեց մոնղոլական «Ուլան Բատորին» Աղքատության մակարդակը Հայաստանում 2018-ին նվազել է 2.2 տոկոսով Շոկի մեջ եմ գրիչի գինն իմանալով․ Նիկոլ Փաշինյան Նոր կորոնավիրուսով վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա․ ԱԳՆ ՊՆ-ն ամփոփել է կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման ոլորտում 2019-ին կատարած աշխատանքը Արմեն Սարգսյանը այցելել է Սուրբ Հակոբեանց Մայր տաճար, հանդիպել Իսրայելի նախագահի հետ «Փյունիկ»-ի նախկին ֆուտբոլիստը նորից միացել է թիմին Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Հրայր Թովմասյանի մասին «արժանահավատ փաստը» Պռոշյանի մոտ վթարի հետեւանքով տուժած 15-ամյա տղայի վիճակը կայուն է, 9-ամյա աղջկա վիճակը` կայուն ծանր Հայաստանը ցավակցել է Թուրքիային ավերիչ երկրաշարժի կապակցությամբ Սպաներին հորդորում ենք զերծ մնալ շանտաժի միջոցով իրենց իրավունքները պաշտպանելու փորձերից․ խոսնակ
website by Sargssyan