Դաշնակցությունը մերժեց «Սասնա ծռերին»

Սեպտեմբերի 8-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ Արցախում հետաքրքիր դեպք է գրանցվել, որին արժե ուշադրություն դարձնել, քանի որ այն կարող է հետաքրքրի զարգացումների սկիզբ դառնալ:

Խնդիրն այն է, որ Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի համայնքապետի ընտրություններին մասնակցում էր նախկին համայնքապետ «Սասնա ծռեր» կուսակցության Արցախի համակարգող Գեղամ Գրիգորյանը, որը նախկինում Արցախի ՀՅԴ անդամ է եղել, բայց հետագայում հեռացվել կուսակցությունից:

Այս ընտրությունների ժամանակ նա առաջադրված միակ թեկնածուն էր, սակայն դա ամենևին էլ չի կաշխանդել ընտրողներին մերժելու նրա թեկնածությունը: Ընտրությունների արդյունքենրը ցույց տվեցին, որ Բերքաձոր համայնքի բնակիչների միայն 23-ն են «կողմ» քվեարկել Գրիգորյանին, իսկ 60 ընտրող «դեմ» է եղել նրա թեկնածությանը: Արդյունքում ձայների բավական մեծ հարաբերակցությամբ գործող համայնքապետը չի ընտրվել: Եվ այս պահին կարող ենք արձանագրել, որ առաջադրված միակ թեկնածուն մերժվել է, իսկ համայնքապետի աթոռը մնացել է թափուր:

Չի բացառվում, որ Արցախի ՀՅԴ-ն սրանով փորձել է ցույց տալ, որ ուղղակի չի ներում իր շարքերից հեռացված անդամին, քանի որ Գրիգորյանին առաջին անգամ համայնքապետ ընտրվելու հարցում մեծ ներդնում է ունեցել դաշնակցությունը: Ուստի, այս ընտրությունների ժամանակ, կուսակցությունը կրկին փորձել է գործով ցույց տալ, որ Բերքաձորում դեռևս իրենք են որոշում կայացնողները:

 

Սառա Մինասյան

«Ռոմա»-«Լացիո» խաղն ավարտվեց ոչ-ոքի Մահացել է անվանի բասկետբոլիստ Կոբի Բրայանտը 23:15-ի դրությամբ` ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Վարչապետը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքը. Գոհար Մելոյան Ջրվեժի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է. տուժածներ չկան Երեւանում թանկարժեք ավտոմեքենաներ են թալանել Թլիկում ջուրը շարունակում է խնդիր մնալ. վերընտրված գյուղապետը հույս ունի այս տարի լուծել այն «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը կալանավորվել է․ ՔԿ Վթար՝ Վանաձոր քաղաքում. կան տուժածներ «Արարատը» 9։0 հաշվով հաղթեց մոնղոլական «Ուլան Բատորին» Աղքատության մակարդակը Հայաստանում 2018-ին նվազել է 2.2 տոկոսով Շոկի մեջ եմ գրիչի գինն իմանալով․ Նիկոլ Փաշինյան Նոր կորոնավիրուսով վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա․ ԱԳՆ ՊՆ-ն ամփոփել է կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման ոլորտում 2019-ին կատարած աշխատանքը Արմեն Սարգսյանը այցելել է Սուրբ Հակոբեանց Մայր տաճար, հանդիպել Իսրայելի նախագահի հետ «Փյունիկ»-ի նախկին ֆուտբոլիստը նորից միացել է թիմին Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Հրայր Թովմասյանի մասին «արժանահավատ փաստը» Պռոշյանի մոտ վթարի հետեւանքով տուժած 15-ամյա տղայի վիճակը կայուն է, 9-ամյա աղջկա վիճակը` կայուն ծանր Հայաստանը ցավակցել է Թուրքիային ավերիչ երկրաշարժի կապակցությամբ Սպաներին հորդորում ենք զերծ մնալ շանտաժի միջոցով իրենց իրավունքները պաշտպանելու փորձերից․ խոսնակ
website by Sargssyan