Բակո Սահակյանն ուղերձ է հղել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կայացման առթիվ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս մեր հանրապետությունում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կապակցությամբ:

Ինչպես միշտ, այս անգամ եւս պայքարը եղել է բավականին ակտիվ, ընտրությունները կայացել են ժողովրդավարական երկրին բնորոշ ազատ, թափանցիկ եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտում, ինչի մասին փաստել են նաեւ դիտորդական առաքելություն իրականացնող տարբեր կազմակերպություններ:

Շնորհավորում եմ ընտրություններում հաջողության հասած թեկնածուներին՝ մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք: Տեղական ինքնակառավարման մարմինները կառավարման այն սկզբնական օղակն են, որի արդյունավետությունից է մեծապես կախված պետական ողջ համակարգի գործունեությունը: Համոզված եմ, որ դուք ամեն ինչ կանեք ձեր համայնքների եւ Արցախ աշխարհի զարգացման ու զորացման համար:

Ուզում եմ նաեւ ընտրություններին մասնակցած բոլոր թեկնածուներին ցանկանալ հաջողություններ իրենց հետագա գործունեության մեջ:

Այս ընտրությունները դարձան եւս մեկ կարեւոր քայլ մեր պետականաշինության զարգացման գործում, մեր ժողովրդի կողմից ազատ, անկախ եւ ժողովրդավարական երկիր կառուցելու ճանապարհին»:

5 տարում 1,5 մլրդ դոլար պետք է գոյանա հակակոռուպցիոն պայքարի, այդ թվում՝ գողացված միջոցների հետբերման միջոցով. Փաշինյան Նոր զվարճալի Արթ-կերպարներ Depteam-ի կողմից ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը մնացել է 102-րդ տեղում Պանամայում ձերբակալել են 5 տոննա կոկաինով սուզանավ ՊԱԾ-ի հատուկ օպերացիան Ադրբեջանում. հատուկ նշանակության ջոկատները ներխուժել են գործադիր իշխանության շենք ՍԴ-ի հարցը լուծում ենք ու վե՞րջ․․․ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ. անդամների կեսից ավելին ներկա չէին. Օրակարգում ռեկտորի հաշվետվությունն էր «Եթե կարողանում է գիրք բաժանել, թող մեզ ընդունի»․ սեւազգեստ մայրերը՝ Նիկոլ Փաշինյանին Մեծ բիզնես դարձած հոբբի. «Մաթևոսյան Վայն» Ամերիաբանկ. Աշխատավարձային քարտի նոր` շահավետ առաջարկ Այո՞, թե՞ ոչ. ՎիվառոԲեթը խաղադրույքներ է ընդունում ՍՓ հանրաքվեի վերաբերյալ Մասիսում 5 կգ 500 գրամ քաշով երեխա է ծնվել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Փաստացի սկսվել է Ղարաբաղյան շարժումը Վերմիշյանի՝ «աշխարհի ամենագեղեցիկ փողոցի» շենքերը քանդվում են Քաղաքական և դիվանագիտական լայնածավալ մանևրներ իրականացնելու բացառիկություն և հնարավորություն. ինչո՞ւ է արդիականացվում «հայկական հարցը» Որքանո՞վ են աճել օտարման և գրավադրման գործարքները. ի՞նչ պատկեր է անշարժ գույքի շուկայում․ «Փաստ» Աշխատանքային գրքույկների թվայնացման ժամկետը կերկարաձգվի․ «Փաստ» Մահացել է ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը «... Որ մեր հասարակությունը չպառակտվի, որ եղբայրը դուրս չգա եղբոր դեմ». «Փաստ» Աքիլլեսյան գարշապար. իշխանությունների կադրային քաղաքականության «վերքերը». «Փաստ»
website by Sargssyan