Խորհրդարանը հավանություն է տվել մի շարք օրինագծերի

Երեւանում սեպտեմբերի 10-ին ընթանում է ՀՀ Ազգային ժողովի նիստը, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։ Նիստի ընթացքում խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին մի շարք օրինագծերի։ Դրանց թվում. «Հայաստանի Հանրապետության եւ Դանիայի Թագավորության միջեւ հարկերի վճարումից խուսափելը կանխելու եւ եկամուտների եւ ունեցվածքի երկակի հարկումից խուսափելու մասին» կոնվենցիայի վավերացումը (կողմ՝ 102, միաձայն); «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների ասոցիացիաների մասին» օրենքում լրացումներ մտցնելու օրինագծերի փաթեթը (կողմ՝ 93, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 3); Հայաստանի եւ Լիբանանի միջեւ 2019 թվականին ռազմական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումը (կողմ՝ 109, միաձայն); «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 109, միաձայն);  Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին օրինագիծը (կողմ՝ 112, միաձայն); «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 106, միաձայն)։

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեցին նաեւ գործող օրենքների մի շարք լրացումների. հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին օրինագծին (կողմ՝ 104, միաձայն); «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների ասոցիացիաների մասին» եւ հարակից օրենքներում լրացումներ մտցնելու մասին օրինագծերի փաթեթին (կողմ՝ 102, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 5); «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին օրինագծին (կողմ՝ 109, միաձայն); Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծին (կողմ՝ 105, միաձայն)։ Բացի այդ, նիստի ընթացքում մի շարք օրինագծեր այդպես էլ չարժանացան խորհրդարանի հավանությանը։ Դրանց թվում. հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրնագիծը (կողմ՝ 41, դեմ՝ 52, ձեռնպահ՝ 14); հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 41, դեմ՝ 59, ձեռնպահ՝ 5)։

Հովունի գյուղի ճանապարհին Lexus-ը շրջվել է. վարորդին դուրս են բերել մեքենայից Ապարանի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք, հրդեհ է բռնկվել Համայնքի ղեկավարի տեղակալը AKM տեսակի ինքնաձիգով ժամանել է ոստիկանության Մարտունու բաժին (ֆոտո) Ավելի քան 70 մարդ է տուժել Բեյրութում անկարգությունների հետեւանքով․ ԶԼՄ Խոշոր վթար Արագածոտնում. Nissan March-ը դեռեւս անհայտ հանգամանքներում գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր (ֆոտո) Գործազրկության մակարդակն աճել է՝ հավասարվելով 2011թ․ մակարդակին. Արա Գալոյան 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագիրը շարունակվելու է. 2020-ին կկառուցվի նոր շենք «Քանի որ մի քիչ սեւ եմ, չէին հասկացել, որ հայ եմ». «ԼՂՀ փախստականների միություն» ՀԿ նախագահ Մերձավոր Արեւելքում իրավիճակը ԱՄՆ-ի «մեծամտության» անմիջական հետեւանքն է․ Զարիֆ ԻԴԵԱԼական Արթիկ. Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է Այսօր համոզվեցի, որ գյուղատնտեսությունը ՀՀ-ում կարող է լինել շահութաբեր բիզնես. Դրա համար պետք է 3 բան. Փաշինյան Իրավապահ մարմինները հնարավոր ամեն բան անում են Կուտոյանի մահվան հանգամանքները պարզելու համար. ԱԽ քարտուղար Արփա Սեաւն թունելով երեկվանից Կեչուտի ջրամբարի, նաեւ Եղեգիս գետի ջուրը տեղափոխվում է Սեւանա լիճ. Վարազդատ Կարապետյան Հայաստան - Մոլդովա՝ 5։1 Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը վերադարձել է Չինաստանի մեծ շրջագայությունից Սուլշեր. Կարող ենք հաղթել «Լիվերպուլին» Կառավարությունն ամեն ինչ կանի Կուտոյանի մահվան հանգամանքները բացահայտելու համար. վարչապետի աշխատակազմ Դեկտեմբերի վերջին Կուտոյանը իր ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել պատին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Զինված ուժերը համալրվել են մեծաքանակ սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով. ՀՀ ՊՆ Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին ժամը 18:00-ին
website by Sargssyan