Խնդրում եմ՝ աղոթեք, որ իմ որդին շուտ կազդուրվի․ 6-րդ հարկից ընկած 2-ամյա փոքրիկի մայր (տեսանյութ)

Օրեր առաջ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերից մեկի 6-րդ հարկից ցած ընկած 2.5-ամյա փոքրիկի կյանքը հաջողվեց փրկել:

 

«Ծանր, բազմաթիվ վնասվածքներով, գլխի, ողնաշարի լուրջ վնասումներով, ծայրահեղ վատ վիճակում երեխան տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Նման վնասվածքներից հետո կարող էին շատ-շատ լուրջ մնացորդային երևույթներ լինել, էլ չեմ ասում՝ կյանքին լրջագույն սպառնալիք էր: Ամբողջ հետազոտման ծավալը և ինտենսիվ բուժումը շատ ակտիվ վարվել էր, երեխան արհեստական շնչառության սարքին էր միացված և հզոր բուժման շնորհիվ հաջողվեց կենսական գործառույթները քայլ առ քայլ վերականգնել»,- նշում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:

Քայլ առ քայլ. բժիշկներն արեցին հնարավորն ու անհնարինը՝ փոքրիկի կյանքը փրկելու համար: Արվինն արդեն շնչում է ինքնուրույնաբար, ճանաչել է ծնողներին, խոսել նրանց հետ:

«Եթե բացեք պատուհանը և ուղղակի ներքև նայեք՝ կսարսափեք ու չեք էլ կարող մտածել, որ 3-4 օր հետո մարդը կարող է բացել աչքերը և սկսել խոսել, ասելով՝ «մամա»»,- նշում է Արվինի մայրը:

 

Փոքրիկ Արվինն իրանահայ հոր ու իրանցի մոր հետ առաջին անգամ նախնիների հայրենիք էր եկել Միացյալ Նահանգներից, եկել էր հանգստանալու նպատակով:

«Ես այս քաղաքում առաջին անգամ եմ, և սա իմ առաջին փորձությունն է: Հենց առաջին օրն այս դեպքը պատահեց մեր երեխային, նա ընկավ և այդ ժամանակ ես ինքս ինձ ասացի. «Աստված իմ, ես օտար քաղաքում եմ, ես չեմ ճանաչում ոչ ոքի, ես հուսահատ եմ, իմ որդին մահանում է, ես չգիտեմ՝ ինչ անեմ»,- նշում է Արվինի մայրը:
Օտար թվացող քաղաքը մեկ օրում դարձավ հարազատ: Երևանի ջերմությունն ու հոգատարությունը Վիքսոմների ընտանիքը զգաց դժվարության մեջ հայտնվելու հենց առաջին իսկ վայրկյաններից: Փոքրիկի բուժման ողջ ծախսն ստանձնել էր Երևանի քաղաքապետարանը:

«Մեջք-մեջքի մեզ հետ էին բոլոր հարցերում, և մենք շատ ուժեղ հույս ստացանք ու չորս օրվա մեջ մեր տղան արդեն աչքերը բացեց, մեզ ճանաչում է, և դա բավականին մեծ ուրախություն էր մեզ համար: Հիվանդանոցում մեր երեխայի հետ վարվել են այնպես, ինչպես իրենց որդու հետ կվարվեին»,- պատմում է երեխայի հայրը՝ Արթին Վիքսոմը:
«Բոլորն ականջիս շշնջում էին՝ դուք ապահով տեղում եք, ձեր որդին ապահով ձեռքերում է, բոլորը սիրում են ձեզ և նրանք այստեղ են, որ ձեզ օգնեն, և հաջորդ օրը ես հասկացա, թե որքան ընկերասեր են նրանք, կախարդական է ամեն ինչ, հրաշք է: Ես կարծում եմ, որ Աստված ցանկացավ, որ ես լինեմ այստեղ, սա իմ հարազատ քաղաքն է, ես հարգում եմ և երախտապարտ եմ բոլորին»,- նշում է երեխայի մայրը՝ Մարզիա Վիքսոմը:

 

«Առաջին վայրկյանից Երևանի քաղաքապետարանը լրջագույնս ուշադրության կենտրոնում է պահել այս խնդիրը, և ես հայտարարում եմ, որ այս երեխայի բուժումն ամբողջովին երեխայի ծնողների համար իրականացվելու է անվճար. Երևանի քաղաքապետարանը հոգացել է բոլոր ծախսերը»,- ասում է Նիկոլայ Դալլաքյանը:

Փոքրիկի վիճակն այսօր դեռ գնահատվում է ծանր, բայց՝ կայուն: Տղան բժիշկների խիստ հսկողության ներքո է:
«Փորձությունները կմնան անցյալում, փոխարենը Արվինն իր հետ կտանի հայրենիքի անսահման սերը՝ հնարավորություն տալով զգալ հայկական արմատների ուժը»,- ասում է տիկին Վիքսոմը։

 

«Ես ուղղակի խնդրում եմ՝ աղոթեք մեզ համար, որ մենք լինենք պաշտպանված ու իմ որդին շուտ կազդուրվի»,- նշում է Արվինի մայրը:

Վթարից հետո մեքենան դեպքի վայրից հեռացրել են եւ փորձել են ոստիկանության աշխատակիցներին մոլորեցնել Գերմանական Die Welt թերթը բացահայտել է Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից մարդկանց առեւանգման 13 դեպք Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ ներկա է եղել Անդրաշ Շիֆի մենահամերգին Աղբամանը կոտրել է «Երևանտրանս» ընկերության աշխատակիցներից մեկը. Ոստիկանություն Ղազախստանում գնացքը մխրճվել է ավտոբուսի մեջ. հրապարակվել է ցնցող պատահարի տեսանյութը Ամեն ինչ արվում է Հայաստանին Ռուսաստանի շուկայից դուրս շպրտելու համար. Հրաչ Բերբերյան 37 տարի բանտում գտնվող Համբիկ Սասունյանի վաղաժամկետ ազատմանը խոչընդոտում է Թուրքիան. Գեւորգ Դանիելյան Ավտովթար՝ Երեւանում. ամուսիններն ու նրանց երեխան տեղափոխվել են հիվանդանոց Զբոսաշրջության կոմիտեն հորդորել է մոտ օրերս խուսափել Արագած բարձրանալուց Տաքսիստները գյուղատնտեսություն չեն կարող զարգացնել. Հրաչ Բերբերյանը՝ գյուղատնտեսության ոլորտում անկման մասին Տղամարդն ահազանգել է ոստիկանություն, որ իրեն ծեծի են ենթարկել, ապա դանակով ծակել բազուկը Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով. Եղանակը Հայաստանում Armenia TV-ն կցուցադրի Հենրիխ Մխիթարյանի խաղերը՝ Ռոմայում Աշխարհի գավաթ․ Սերգեյ Մովսեսյանը դուրս մնաց պայքարից Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին Հների եւ սեւերի դեմ խաղ չկա. Էդուարդ Շարմազանով Ղազանչեցոց եկեղեցում տեղի ունեցավ ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատների մկրտության արարողությունը (լուսանկարներ) Պարոն Փաշինյանը երեւի չի հարգում իր ննջեցյալներին. Հսկայական խցանում Սովետաշենի գերեզանների ճանապարհին Արմեն և Նունե Սարգսյանները ցավակցական հեռագիր են հղել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին «Իշխանությունը ստոր կեղծիքների է դիմել». Լեւոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել
Վերադարձրեք Ձեր ոսկե և արծաթե զարդերի սկզբնական փայլը այս պարզ մեթոդի օգնությամբ Դու հասկանում ես, որ երջանիկ ես այն ժամանակ, երբ նա է երջանիկ. 5 հոգեբանական մեթոդ՝ հասկանալու համար, որ նա «քո մարդն» է... Այս խխունջ-կարկանդակն առաջին իսկ կտորից գերեց ինձ․ ոչ միայն գեղեցիկ է, այլև արտակարգ համ ունի Գիտնականները գտել են մազերը քիմիաթերապիայի ժամանակ պաշտպանելու միջոց Փոքրիկ պիցցա ջեռոցում Ինչպե՞ս կարելի է շատ հեշտ թելն անցկացնել ասեղի միջով. շատ հեշտ տարբերակ՝ երկար չարչարվելու փոխարեն (Video) Ինդոնեզիայի գյուղերից մեկի սովորական առօրյան. մահացածներին հանել են զբոսանքի (photo) Այս տեսքո՞վ է Սիլվա Հակոբյանն հարսանիք գնացել, որտեղ ինքը քավորկին էր (լուսանկարներ) Կարիճներն այսօր մտահոգվելու պատճառներ կունենան․ սեպտեմբերի 15-ի աստղագուշակը Լուսանկարիչը ցույց է տվել ճշմարտությունն այն մասին, թե ինչպես են ստեղծվում չքնաղ լուսանկարները, որ ամեն օր տեսնում ենք
website by Sargssyan