Մի բոլոլայի պատմություն

Մի քանի դիտարկում ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական գործընթացների վերաբերյալ, որոնց մասին արժե երբեմն բացրաձայն մտածել և հետևություններ անել:

2008-ից որոշ ժամանակ անց տարբեր ոլորտներում ի հայտ եկան` և' պրոֆեսիոնալիզմի որոշակի պակաս, և' վստահության պակաս, և` կենտրոնացված կառավարման ձգտում: Դրա արդյունքում առաջացան քաղաքական փաստացի մենաշնորհ ու որոշակի հովանավորչություն, իսկ սրանց օբյեկտիվորեն հետևեցին անարդարության զգացման աճը, տնտեսության աճի դանդաղումը (որին նպաստեց նաև համաշխարհային տնտեսական ճգնաժամը) ևաղքատության կրճատման տեմպերի նվազումը (ի դեպ` այս կարգի ընթացքից ապահովագրված չէ աշխարհի ոչ մի երկիր):

Վերջիններիս հետևանքով էլ` հասարակության որոշակի փոքր հատվածի մոտ առաջացավ հուսալքություն, արտագաղթի ձգտում և իշխանությանը մերժելու ցանկություն:

Բայց, արդյո՞ք իրականում հասարակության մեջ արդեն այդքան մեծ էր, հիմնավորված էր, փաստարկված էր, և` խորը, անհուսալի, արմատական, գաղափարական ու համատարած էր ակնհայտ դժգոհությունը, զայրույթը և իշխանությանը մերժելու մարմաջը, որպեսզի այն վերածվեր համաժողովրդական խորն ատելության ալիքի:

Միանշանակ` ոչ:

Ակնհայտ էր, որ իրականում կային խնդիրներ, կային մեծ ու փոքր պաշտոնյաներ, որոնք հանրային ընկալման մեջ` իրենց պրոֆեսիոնալ հատկանիշներով, պետական պաշտոնյային անհարիր վարքագծով միգուցե իրոք չէին համապատասխանում իրենց կարգավիճակին: Սակայն դրան զուգահեռ, ընդհանուր առմամբ և ըստ էության երկրում առկա էին անվտանգության երաշխավորված համակարգ, դանդաղ, բայց արդեն աճող տնտեսություն, հարաբերականորեն խաղաղ և համերաշխ սոցիալական կյանք հասարակության ներսում:

Հիմա կարճ փորձենք հասկանալ, թե ի՞նչտեղի ուենցավ այդ ընթացքում:

Իրականում իշխանությանը մերժելու հասարակության մի փոքր հատվածի առկա ցանկությունը տասնապատկվեց և հարյուրապատկվեց` 2010-2011թթ. սկսված` համակարգված, երկարատև և «արդյունավետ» ապատեղեկատվական արշավներով: Դրանք կազմակերպվում և իրականացվում էին նախկինում իրենց արժանի գնահատականը չստացած և չպատժված քաղաքական ուժի մնացորդների, դրանց գաղափարակից մերձավոր կառույցների և մարդկանց (որոշ մասը հարմարավետորեն տեղավորված էր հենց իշխանական «տիրույթում»), ինչպես նաև` երկար տարիներ նրանց աջակցող օտարերկրյա ֆինանսավորմամբ Հայաստանում գործող միավորների կողմից:

Կիարռված գործիքակամն ու տեխնոլոգիան չափազանց պարզունակ էր` բացի վերը նշված միավորների ներկայացուցիչներից, որոնք լծված էին գործին, վարձվում էին նաև` մեծաքանակ կեղծ օգտատերեր (ֆեյքեր) ևնրանց հետ միասին բոլորով` ստեղծում էին հանրային կարծիք: Նրանց հիմնական գործառույթն էր` իշխանության իրական սխալներն ու թերությունները ներկայացնելուն զուգահեռ, ստերով, կեղծ հնարովի պատմություններով ու մեղադրանքներով` սևացնել, մրոտել, հեղինակազրկել և արժեզրկել իշխանության, պետության և ազգային արժեքների հետ ուղղակի, կամ անուղղակի առնչվող ամեն ինչ և բոլորին` առանց խտրականության:

Փաստենք, որ կային նաև իրական սխալներն ու բացթողումները, որոնցից օգտվելով էլ սկսվեց այս ամբողջ գործընթացը:

Իրականում կային լուրջ պատճառներ, որոնցից առանձնացնենք մի քանիսը.իշխող կուսակցությունը սկսեց անսահմանափակ մեծանալ, լրացվել, և շրջապատեց իրեն պատեհապաշտներով, պաշտոնամոլներով, մականունավորներով, օդիոզ կերպարի գործարարներով, երկրապահներով, գոյություն չունեցող և հեղինակազրկված կուսակցությունների ներկայացուցիչներով. այնքան, որ կուսակցությունում և ԱԺ ՀՀԿ խմբակցությունում ազգային պահպանողական գաղափարախոսության կրողներն ու կողմնակիցները փոքրամասնություն դարձան: Փաստացի տաս տարում երեք կառավարության չհաջողվեց աղքատությունը կտրուկ կրճատել, տնտեսական արագ աճ ապահովել, պետական արտաքին պարտքը կրճատել, արտագաղթը նվազեցնել և այլն:

Ընդհանուր պատկերով ոչ մի առումով օբյեկտիվ հիմք չկար, որպեսզի այդչափ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտ ստեղծվեր: Այնպիսին, ինչի ականատեսը դարձանք: Դրա պատճառն այլ էր: Իշխանությանը և նրա ներկայացուցիչներին մեղսագրվում էին ոչ միայն վերը նշված իրական, այլ` գերազանցապես «առասպելական» մեղքեր ու բացթողումներ: Այդ «առասպելական» մեղքերի ու բացթողումների մեղսագրմամբ հաջողվեց հասարակության ընդհանրական կարծիքը լրջորեն շեղել իրականությունից և գործնականում անհաղորդ դարձնել անցյալի և ներկայի իրողություններին: Հետևանքն այն էր, որ անցյալի և ներկայի իրողություններն ու դրանց վերաբերյալ ձևավորված հասարակական ընդհանրական կարծիքը աղճատվեցին, հեռացան իրարից, որոշ մասով նույնիսկ հատման կետեր չունեցան:

Հասարակության լայն շերտերը իրենց կարծիքի մեջ սկսեցին ապրել ոչ թե իրական, այլ հիմնականում ալտերնատիվ ( վիրտուալ ) իրականության մեջ: Մի խոսքով` հասարակության մի լայն զանգված ենթարկվեց ամբողջական տեղեկատվական ձեռնածության

 Անդրանիկ Հարությունյան

Վթարից հետո մեքենան դեպքի վայրից հեռացրել են եւ փորձել են ոստիկանության աշխատակիցներին մոլորեցնել Գերմանական Die Welt թերթը բացահայտել է Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից մարդկանց առեւանգման 13 դեպք Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ ներկա է եղել Անդրաշ Շիֆի մենահամերգին Աղբամանը կոտրել է «Երևանտրանս» ընկերության աշխատակիցներից մեկը. Ոստիկանություն Ղազախստանում գնացքը մխրճվել է ավտոբուսի մեջ. հրապարակվել է ցնցող պատահարի տեսանյութը Ամեն ինչ արվում է Հայաստանին Ռուսաստանի շուկայից դուրս շպրտելու համար. Հրաչ Բերբերյան 37 տարի բանտում գտնվող Համբիկ Սասունյանի վաղաժամկետ ազատմանը խոչընդոտում է Թուրքիան. Գեւորգ Դանիելյան Ավտովթար՝ Երեւանում. ամուսիններն ու նրանց երեխան տեղափոխվել են հիվանդանոց Զբոսաշրջության կոմիտեն հորդորել է մոտ օրերս խուսափել Արագած բարձրանալուց Տաքսիստները գյուղատնտեսություն չեն կարող զարգացնել. Հրաչ Բերբերյանը՝ գյուղատնտեսության ոլորտում անկման մասին Տղամարդն ահազանգել է ոստիկանություն, որ իրեն ծեծի են ենթարկել, ապա դանակով ծակել բազուկը Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով. Եղանակը Հայաստանում Armenia TV-ն կցուցադրի Հենրիխ Մխիթարյանի խաղերը՝ Ռոմայում Աշխարհի գավաթ․ Սերգեյ Մովսեսյանը դուրս մնաց պայքարից Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին Հների եւ սեւերի դեմ խաղ չկա. Էդուարդ Շարմազանով Ղազանչեցոց եկեղեցում տեղի ունեցավ ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատների մկրտության արարողությունը (լուսանկարներ) Պարոն Փաշինյանը երեւի չի հարգում իր ննջեցյալներին. Հսկայական խցանում Սովետաշենի գերեզանների ճանապարհին Արմեն և Նունե Սարգսյանները ցավակցական հեռագիր են հղել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին «Իշխանությունը ստոր կեղծիքների է դիմել». Լեւոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել
Վերադարձրեք Ձեր ոսկե և արծաթե զարդերի սկզբնական փայլը այս պարզ մեթոդի օգնությամբ Դու հասկանում ես, որ երջանիկ ես այն ժամանակ, երբ նա է երջանիկ. 5 հոգեբանական մեթոդ՝ հասկանալու համար, որ նա «քո մարդն» է... Այս խխունջ-կարկանդակն առաջին իսկ կտորից գերեց ինձ․ ոչ միայն գեղեցիկ է, այլև արտակարգ համ ունի Գիտնականները գտել են մազերը քիմիաթերապիայի ժամանակ պաշտպանելու միջոց Փոքրիկ պիցցա ջեռոցում Ինչպե՞ս կարելի է շատ հեշտ թելն անցկացնել ասեղի միջով. շատ հեշտ տարբերակ՝ երկար չարչարվելու փոխարեն (Video) Ինդոնեզիայի գյուղերից մեկի սովորական առօրյան. մահացածներին հանել են զբոսանքի (photo) Այս տեսքո՞վ է Սիլվա Հակոբյանն հարսանիք գնացել, որտեղ ինքը քավորկին էր (լուսանկարներ) Կարիճներն այսօր մտահոգվելու պատճառներ կունենան․ սեպտեմբերի 15-ի աստղագուշակը Լուսանկարիչը ցույց է տվել ճշմարտությունն այն մասին, թե ինչպես են ստեղծվում չքնաղ լուսանկարները, որ ամեն օր տեսնում ենք
website by Sargssyan