Ին­չո՞ւ փլուզ­վե­ցին հա­սա­րա­կու­թյան հույ­սե­րը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Անցած տարվա գարնանը տեղի ունեցած իշխանափոխությունից հետո մարդկանց մեջ հույսեր արթնացան, թե նոր իշխանություններին կհաջողվի երկրի սոցիալտնտեսական կյանքում շատ արագ դրական փոփոխությունների հասնել, սակայն մեկուկես տարի անց պարզ է դառնում, որ բնակչության հույսերը չեն արդարացել, ավելին՝ դժգոհությունները գնալով խորանում են։

Ի՞նչն է պատճառը, որ նոր իշխանություններին այդպես էլ չի հաջողվում գտնել երկրի «թռիչքային զարգացման» բանալին։ Այս խնդիրն ունի խորքային բնույթ, և իշխանությունը, ի սկզբանե տեսնելով հասարակության շրջանում էյֆորիկ տրամադրությունները, այնպիսի ծանրություն է վերցրել իր ուսերին, որը չի կարող տանել մի քանի պատճառներով։

Նոր կառավարության և խորհրդարանի ձևավորումից հետո բոլոր հնարավորությունները կային, որպեսզի դրանց կազմում ընդգրկվեին պրոֆեսիոնալներ, որոնք կարող էին գլուխ հանել իրենց ոլորտի խնդիրներից և դրանց լուծումներ տալ։

Սակայն ընտրվեց կադրային քաղաքականության այլ տարբերակ, և կադրերի ընտրության հարցում առաջնային պլանում դրվեց հեղափոխության իրականացմանը ներդրում ունենալու կամ, այլ կերպ ասած, «քայլելու» գործոնը։

Արդյունքում կառավարման բարձր օղակներում հայտնվեցին բազում ոչ պրոֆեսիոնալներ, որոնք անգամ գաղափար չունեն պետական կառավարման համակարգի մասին։ 

Թերևս սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ Փաշինյանը անձամբ է փորձում զբաղվել տարբեր ոլորտների հարցերով, իսկ այդ ընթացքում իր թիմի անդամների մեծամասնությունը մնում է ստվերում։

Մյուս կարևոր պատճառը, որ նոր իշխանությունները չկարողացան արդարացնել հասարակության հույսերը, այն է, որ նրանք չունեն հստակ ծրագիր և ռազմավարություն։

Ճիշտ է՝ ժամանակի ընթացքում առաջ քաշվեց «տնտեսական հեղափոխության» գաղափարը, սակայն կառավարության ծրագրից պարզ դարձավ, որ այդ ծրագիրը շարքային ծրագիր է, ինչպիսին ներկայացվել է տարբեր տարիներին։

Հասնելով իշխանության՝ Փաշինյանն ու իր թիմն այդպես էլ չգիտակցեցին, որ տնտեսության զարգացման համար պետք է բարենպաստ միջավայրի ձևավորում, որը հնարավորություն կտա օտարերկրյա ներդրումներ ներգրավել։ 

Սակայն իշխանությունները այդպես էլ չկարողացան ձևավորել համապատասխան ներդրումային միջավայր, քանի որ իրենց կողմից տարվող քաղաքականությունն անկանխատեսելի է, իրենք չունեն քայլերի հաջորդականություն նախատեսող ռազմավարություն և շատ արագ կարող են որոշումները մեկը մյուսի հետևից փոխել։

Իսկ բիզնեսը կանխատեսելիություն է սիրում։

Իշխանություններին այդպես էլ չհաջողվեց առաջընթաց գրանցել արտաքին քաղաքականության ոլորտում։

Նրանք կարծում էին, թե իրենց փորձը բավարար է, սակայն վարեցին իներցիոն արտաքին քաղաքականություն՝ առանց նախաձեռնողականության։ 

Իշխանությունների հիմնական նպատակը դարձավ ոչ թե գործընկերների հետ շահավետ փոխգործակցությունը, այլ իրենց իմիջը պահելը, այդ նպատակով էլ իրենք ավելի շատ խոսում են ոչ թե հարաբերությունների բովանդակության, այլ այն մասին, թե ինչպես է իրենց հաջողվում բարձր պահել Հայաստանի ինքնիշխանությունը։

Սա է պատճառը, որ մեր արտաքին գործընկերների հետ հարաբերություններում գրեթե առաջընթաց չկա, ավելին՝ առկա է խորը անվստահություն, ինչպես, օրինակ՝ առկա է հայ-ռուսական հարաբերություններում։

Հեղափոխականների անհաջողությունների մյուս կարևոր պատճառն այն է, որ նրանք այդպես էլ քայլեր չձեռնարկեցին հասարակությանը համախմբելու և բաժանարար գծերը վերացնելու ուղղությամբ, և արդյունքում շարունակվեց պայքարը հնի ու նորի, սևի ու սպիտակի միջև, իսկ հասարակության նման հատվածականությունը բերեց ատելության և թշնամանքի դոզայի ավելացմանը։

Եվ թշնամանքի աճի պայմաններում արդեն դժվար է խուսափել հիասթափությունների և դժգոհությունների կուտակումից։

Այսպիսով, ներկայիս իշխանության պաշտոնավարումը ցույց տվեց, որ կան լուրջ բացթողումներ, սակայն հարցն այն է, թե արդյոք Փաշինյանը և իր թիմը ունա՞կ են դասեր քաղել այդ սխալներից։ Ավելին, երբևէ կգիտակցե՞ն այդ սխալները, թե՞ կշարունակեն անսխալականության պատրանքի ու շղարշի տակ մնալ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Կորոնավիրուսը կամաց-կամաց թվերի տեսք է ստանում. առեւտրի եւ ծառայությունների ոլորտը կրճատվել է. Արա Գալոյան «Ժողովուրդ». Տեղափոխություններ Արցախից Հայաստան. ով է նոր նշանակված պաշտոնյան «Հրապարակ». ՍԴ պատմության մեջ առաջին դեպքն է, որ քվորում չապահովելու պատճառով նիստը չի կայացել Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանի բազմաթիվ հասցեներում եւ Կոտայքի մարզում Այսքան քրեական հոդված ո՞նց եք կարողանալու տանել ... Արթուր Ղազինյան «Հրապարակ». Երբ «Լուսավոր Հայաստանը» կմիանա ԲՀԿ-ի՝ ՍԴ դիմելու նախաձեռնությանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ՀՈՒԼԻՍԻ). Ալաշ­կեր­տի օպե­րա­ցիա, «Ոս­կե ծի­րան», պայ­քար՝ «Զվարթ­նո­ցի» հին շեն­քը պահ­պա­նե­լու հա­մար «Փոր­ձում ենք դժվա­րու­թյուն­նե­րը վե­րա­ծել հնա­րա­վո­րու­թյան». վե­րա­կանգ­նե­լով տա­վու­շյան ձե­ռա­գոր­ծի բազ­մա­դա­րյա ավան­դույթ­նե­րը. «Փաստ» «Ժողովուրդ». Թեժ քննարկումներ ու լեզվակռիվ՝ «Իմ քայլ»-ում. ինչու դիմակների կրման մասին աղմկահարույց նախագիծը հանվեց Հստա­կեց­վում է մար­տա­կան հեր­թա­պա­հու­թյուն իրա­կա­նաց­նող պայ­մա­նագ­րա­յին զին­ծա­ռա­յող­նե­րի կար­գա­վի­ճա­կը. «Փաստ» Երեք տարր, որ դրե­ցին առա­ջա­ցած խնդիր­նե­րի սկիզ­բը. «Փաստ» Եր՞բ Հա­յաս­տա­նում հե­տաքն­նու­թյուն կանց­կաց­վի՝ պար­զե­լու հա­մա­վա­րա­կի դեմ պայ­քա­րի «ար­դյու­նա­վե­տու­թյու­նը». «Փաստ» Սուրբ Սո­ֆի­ա­յի տա­ճա­րի թնջու­կը.ինչ­պի­սի՞ն պետք է լի­նի Հա­յաս­տա­նի ար­ձա­գան­քը. «Փաստ» «Չի կա­րե­լի լո­զունգ­նե­րով, քա­ղա­քա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րով տնտե­սու­թյուն կա­ռա­վա­րել». «Փաստ» Մոբիլիզացիան որևէ արդյունք չի տալիս. «Փաստ» Ոռոգման ջրի հարցը դարձյալ մտահոգիչ է. «Փաստ» Իս­պա­նա­կան ամոթ. «Փաստ» Տեսեք, թե ինչ է իրենից ներկայացնում կորոնավիրուսը, ինչ է անում այն մեր օրգանիզմի հետ, ինչպես պետք է խուսափենք ու հաղթենք այս չարիքին /տեսանյութ/ «Մոնթեի պատվին». Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանում հիմնված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս Գերմանիան առաջիկայում կարող է բացել սահմանները Թուրքիայի համար
Հայտնի է մթերքը, որը հնարավորություն է տալիս դանդաղեցնել ծերացումը Մուտացիաներ, որոնք մարդկանց դարձնում են եզակի. աշխարհում չկա այնպիսի մարդ, ով չունենա մուտացիա. լուսանկարներ Գոհար Ավետիսյանը դուրս է գրվել ծննդատնից. փոքրիկին ու մայրիկին դիմավորել է երջանիկ հայրը. տեսանյութ Հորոսկոպի այս նշանը կարող է անվերադարձ այրել կամուրջները Դիանա Մխիթարյանը ցուցադրել է քիթը վիրահատությունից հետո. լուսանկար «Տոնի պակաս կա շատ, գոնե հագուստով ու գույներով տոնական դարձնենք առօրյան». Նազենի Հովհաննիսյան Կենդանակերպի 3 ամենաօրհնված նշանները, որոնց հովանավորում են Վերին ուժերը «Այո, մեզ վճարել են, վճարել են՝ իմ ու Արամի տաղանդի համար». Էմմա Պետրոսյան Գրիշա Աղախանյանի կինը՝ Շողեր Թովմասյանը բիկինիով ցուցադրել է գեղեցիկ կառուցվածքը. լուսանկար «Ինչ լավ է, որ քեզ ունեմ»․ Լուսինե Թովմասյանի գեղեցիկ ու հուզիչ շնորհավորանքն ամուսնու ծննդյան օրվա առթիվ
website by Sargssyan