«Ամուլ­սա­րի հար­ցում հետ­քայլ լի­նել չի կա­րող». ջեր­մուկ­ցի­նե­րը կա­ռա­վա­րու­թյա­նը տասն օր ժա­մա­նակ տվե­ցին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ամուլսարի շուրջ թնջուկը չի հանգուցալուծվում, հակառակն՝ ավելի է բորբոքվում: Սրա պատճառը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերը և ջերմուկցիներին ուղղված հորդոր-խնդրանքն էր՝ բացելու դեպի Ամուլսար տանող ճանապարհները, որպեսզի «Լիդիան» ընկերության աշխատակիցները կարողանան մուտք գործել նախկինում շահագործվող հանքի տարածք և նախ ուսումնասիրեն այն, իսկ հետո արդեն որոշակի շինարարական աշխատանքներ իրականացնեն այնտեղ:

Մինչ վարչապետը խոսում է այն մասին, որ «Լիդիան» ընկերությունն իրեն հավաստիացրել է, թե հանքի շահագործման դեպքում ամեն ինչ անելու է իր ստանձնած պարտավորությունները կատարելու համար, ջերմուկցիներն արձագանքում են վարչապետի խնդրանք-առաջարկին՝ իրենք չեն բացելու ճանապարհները, հակառակը՝ էլ ավելի են ամրացնելու «պոստերը»:

Վարչապետի ուղիղ եթերից հետո ջերմուկցիները բաց հանրային քննարկում կազմակերպեցին՝ վերահաստատելով իրենց դիրքորոշումը: Նրանք նշեցին՝ վարչապետի առաջարկից բացի որևէ այլ քայլ ճանապարհները բացելու ուղղությամբ առայժմ չի կատարվել, ուստի իրենք որոշում են տասն օր ժամանակ տալ կառավարությանը՝ սպասելով, թե նա որ ճանապարհը կընտրի՝ ժողովրդաարակա՞նը, թե՞ վատագույն սցենարը: 

Բացի դա, որոշում կայացվեց՝ տասն օր հետո, եթե կառավարությունը որևէ քայլ չձեռնարկի, ջերմուկցիները կանցնեն պայքարի խաղաղ և օրինական մեթոդներին՝ գործադուլներ, դասադուլներ և այլն, որպեսզի խնդրին վերջնական լուծում տան, և այն կրկին չհայտնվի անվերջ տեղապտույտի մեջ:

Ամուլսարում հանքի շահագործման դեմ պայքար մղող, Ջերմուկ համայնքի բնակիչ Շիրակ Բունիաթյանը վերահաստատում է՝ իրենք այս պահին սպասելու են կառավարության լավ կամ վատ քայլին:

«Քանի դեռ իրենց կողմից որևէ քայլ չի արվել, մենք էլ ոչինչ չենք անելու: Ամուլսարի «պոստերը» փակ են, ամեն ինչ նորմալ է: Ճիշտ է՝ մեզ համար այդ պրոցեսը տանջալի է դարձել, բայց հայրենիքը պաշտպանելու ճանապարհին մենք չպետք է տրտնջանք: Վիճակն այսօր այսպիսին է»,-ասում է Բունիաթյանը:

Նա նշում է՝ ուղիղ եթերում վարչապետի հնչեցրած մտքերն իր համար անսպասելի են եղել: «Ես երբեք չեմ ասում երբեք, բայց փաստում եմ՝ ինձ համար Նիկոլ Փաշինյանի՝ Ամուլսարի ճանապարհները ապաշրջափակելու առաջարկն անսպասելի էր և կարող եմ բացատրել, թե ինչու: «Էլարդի» հետ տեսակապից հետո հանրության լայն շրջանակների համար պարզ դարձավ, թե ինչքան վտանգավոր է Ամուլսարում իրականացվող այդ ծրագիրը:

Մարդիկ հակված էին մտածելու, որ հանքը վերաշահագործելու հարց երբեք չի բարձրանա:

Տպավորություն է, թե կառավարությունն ասում է՝ լավ, ոչինչ, որ վնաս է, եկեք բացենք հանքը: Մենք բյուջեից չորս հարյուր հազար դոլար ենք տալիս մասնագետներին, հայտարարում ենք, որ նրանք աշխարհում լավագույններից են, ու իրենց տված եզրակացությունը մեզ համար լինելու է հիմք որոշում կայացնելու համար: 

Հետո ուղիղ տեսակապի միջոցով մասնագետներն ասում են, որ այս ծրագիրը թերի է, վտանգավոր, նոր ՇՄԱԳ-ի կարիք կա: Անցնում է կարճ ժամանակ, նոր ՇՄԱԳ չի իրականացվում, իսկ կառավարությունն ասում է, որ հանքը պետք է շահագործել: Սա աբսուրդային որոշում է:

Մենք չենք ուզում մտնել ներքաղաքական հարցերի մեջ, չենք էլ ուզում պատկերացնել, թե որն է նման որոշում կայացնելու պատճառը: Եթե նման որոշում մեկ տարի առաջ կայացվեր, մեր հետ քննարկեին, որ առաջարկվող տարբերակով ավելի ճիշտ է հանքի փակումը, հնարավոր է՝ խոսեինք: 

Բայց հիմա անցել է մեկ ու կես տարի, մարդիկ իրենց կյանքն ու առողջությունն են դրել այս հարցում, ու այստեղ չի կարող որևէ հետքայլ լինել»,-նշում է մեր զրուցակիցը:

Բունիաթյանից հետաքրքրվում ենք՝ արդյոք Ամուլսարի հետ կապված որոշումը պատճառ կդառնա՞, որ մարդկանց հավատը հեղափոխության գաղափարների և որդեգրած արժեքների նկատմամբ պակասի:

Նա նշում է՝ հակված է մտածելու, որ այս պրոցեսներն ուղղակի քաղաքական մանևրներ են մեր կառավարության համար: «Ինքս հավատում եմ հեղափոխության գաղափարախոսությանը, ինձ համարում եմ դրա կրողներից մեկը:

Չեմ էլ ուզում պատկերացնել, որ այսօր առաջին իսկ հանդիպած լուրջ հարցի դեպքում պետք է կտրուկ շրջադարձ լինի իշխանությունների պատկերացումների և որդեգրած քաղաքականության մեջ:

Չեմ ուզում մտածել, որ այս որոշումը կտրուկ շրջադարձ էր իրենց քաղաքական ուղուց: Այո, կոնկրետ Ամուլսարի հետ կապված հաճախ նկատում եմ, որ շատ մարդիկ սկսում են չհավատալ հեղափոխությանը:

Կառավարությունն այժմ պետք է քայլ անի և ապացուցի, որ չի շեղվել հեղափոխության գաղափարից»,-եզրափակում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կօգնի սիրիացի փախստականներին ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը հայտարարություն է տարածել Կարիճը խայթել է կնոջն ինքնաթիռում թռիչքի ժամանակ 17:00-ի դրությամբ 16 համայնքում քվեարկել է ընտրողների 41.28 տոկոսը․ԿԸՀ տվյալները Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ջերմաստիճանը կբարձրանա.Եղանակը Հայաստանում «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորներն առաջարկում են նոր հարկատեսակ սահմանել ճանապարհաշինական աշխատանքների համար Մեսին 14 մրցաշրջանում անընդմեջ առնվազն 10 գոլ խփած առաջին խաղացողն է Եվրոպայի 5 առաջատար լիգաներում Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի շնորհավորական ուղերձը Արթուր Վանեցյանի ծննդյան օրվա առթիվ Սպասվում է առանց տեղումների եղանակ 14:00-ի դրությամբ 16 համայնքում քվեարկել է ընտրողների 26.56 տոկոսը․ԿԸՀ տվյալները 2020 թվականին մեր ծրագրերն ուղղված են լինելու աշխատանքի խրախուսմանը․Բաթոյանն ամփոփել է տարին Դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. բժիշկները պայքարում են 16-ամյա տղայի կյանքի համար Ինչու է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացել 1,5 ամսական երեխան. մանրամասներ Արցախում Գվատեմալայի պատվիրակությունը կողմ է արտահայտվել ազգերի ինքնորոշմանը Հրազդանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 43-ամյա կնոջ դի Երևանում բենզատարը փլուզել է քարե պարիսպն ու կողաշրջվել. սկսվել է դիզվառելիքի արտահոսք Արմեն​ Սարգսյանը​ Գյումրիում​ հյուրընկալվել է​ «Արեգակ»​ ներառական​ փուռ-սրճարանում (տեսանյութ,լուսանկարներ) Եղանակը Հայաստանում՝ առաջիկա օրերին Oրվա խորհուրդը Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար բաց են անվաշղթաների կիրառման դեպքում
Մարդու մարմնի 5 բույր, որոնք զգուշացնում են առողջական լուրջ խնդիրներ ունենալու մասին,պետք չէ անտեսել դրանք Կշեռքներին անախարժություններով լի օր է սպասվում․ Դեկտեմբերի 8-ի աստղագուշակը Զիրոյանին հանդիպեցի թատրոնի միջանցքում : Նրա մարդկային որակները նկատեցի վայրկյաններ անց Ամանորյա մատնահարդարման 11 նորաձև եղանակ օրիգինալ երիտասարդների համար (լուսանկարներ) «Ես սիրելիիցս արդեն ստացել էի 555 վարդ, իսկ ծննդյանս օրը ստացա 1111-ը». Սյուզաննա Սեդրակյանը պատմել է ծննդյան օրվա և սիր... Ինչպե՞ս բրոկոլին եփել, որ օգտակար լինի ոսկորներին և կանացի օրգաններին «Հեքիաթային է լինելու». Հասմիկ Խոջյանը նոր ֆոտոշարք ունի Կարտոֆիլով գնդիկներ, որոնք շատ համեղ են և փափուկ․արագ պատրաստման եղանակ Կշեռքներին անախարժություններով լի օր է սպասվում․ Դեկտեմբերի 8-ի աստղագուշակը 2020 թվականի սիրային հորոսկոպը կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
website by Sargssyan