Ինչ­պե՞ս կանդ­րա­դառ­նա Ամուլ­սա­րի խնդի­րը վար­չա­պե­տի վար­կա­նի­շի վրա. կար­ծիք­ներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Երկրի տարբեր հատվածներում չլուծված խնդիրները վերաճում են հասարակական դժգոհությունների, ինչն էլ իր ուղղակի ազդեցությունն է ունենում իշխող քաղաքական ուժի և մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի վրա:

Մարդիկ, որոնք մեկուկես տարի առաջ հեղափոխականի դիրքերից էին հանդես գալիս, այժմ սուր քննադատության են ենթարկում իշխանությունների քայլերը: Սա հատկապես նկատելի դարձավ Փաշինյանի՝ Ամուլսար տանող ճանապարհները ապաշրջափակելու առաջարկից հետո:

Մի փոքր մոնիթորինգից հետո պատկերացում ես կազմում ստեղծված իրավիճակի մասին. հեղափոխական ամենակարկառուն ներկայացուցիչները սկսում են բարձրաձայնել իրենց հավատի կորստի մասին:

Սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը նշում է՝ Նիկոլ Փաշինյանի և կառավարության վարկանիշի վրա բացասական ազդեցություն կունենա ոչ միայն Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը, այլև վերջին շրջանում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները:

«Երբ նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին օրենսդիր և գործադիր իշխանությունները եկան հեղափոխական նոր դեմքերով, դրանից հետո մինչև հիմա կարելի է ասել ընդհանուր առմամբ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն անկում է գրանցում:

Սա՝ հիմնականում այն թիմի ազդեցության արդյունքում, որը Փաշինյանը ձևավորեց:

Նկատի ունեմ կառավարության թիմը և մասամբ նաև Ազգային ժողովի իր թիմը:

Երբ ասում ենք, որ Փաշինյանի վարկանիշն անկում է ապրում, դա միայն իր «շնորհքը» չի: Դա նաև իր թիմի ազդեցությունն է, որն այնքան էլ համալրված չէ մասնագետներով: Երբ դժգոհություններ են լինում որևէ նախարարությունից, դա անմիջապես անդրադառնում է անձամբ վարչապետի ռեյտինգի վրա, քանի որ դա իր բերած կադրերն են»,«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Հարցնում եմ՝ կարո՞ղ ենք փաստել, որ սա նաև հեղափոխության նկատմամբ հասարակության էյֆորիկ տրամադրությունների ավարտն է և այն, որ մարդկանց մի ստվար զանգված սկսել է իրադարձություններին սթափ հայացքով նայել:

Սոցիոլոգը նշում է, որ մասամբ կարող է համաձայնել դիտարկման հետ: «Այսօր հասարակությունը միասեռ չէ: Էյֆորիան հեղափոխության ժամանակ և դրանից մի քանի ամիս հետո համատարած բնույթ էր կրում, իսկ հիմա մեր հասարակության մի մեծ զանգված դրանից դուրս է եկել, ավելի սթափ է, պրագմատիկ է նայում իրադարձություններին և ուզում է տեսնել իրական արդյունքներ:

Կան, իհարկե, մարդիկ, որոնք շարունակում են մնալ էյֆորիայի մեջ, որոնք շարունակում են երկրպագել, ատամներով պաշտպանել իշխանություններին»,նշում է մեր զրուցակիցը:

Հետաքրքրվում եմ՝ հիմա, երբ հասարակության մեջ ակնհայտորեն որոշակի խմորումներ են տեղի ունենում, հնարավո՞ր է հայտնվեն քաղաքական ուժեր և անհատներ, որոնք կփորձեն հօգուտ իրենց օգտագործել դժգոհության ալիքը:

Պողոսյանը դրական պատասխան է տալիս: «Պատմականորեն միշտ էլ այդպես է եղել: Եթե իշխանության նկատմամբ բարձրանում է դժգոհության ալիք, անպայման կգտնվեն, համոզված եմ՝ հիմա էլ կան մարդիկ և քաղաքական շրջանակներ, որոնք սպասում են այդ պահին, որպեսզի կարողանան մտնել ակտիվ քաղաքականության մեջ որպես ընդդիմադիր ուժ»,-եզրափակում է Գևորգ Պողոսյանը:

Սոցիոլոգ Սամվել Մանուկյանը նշում է, որ իշխանությունների և վարչապետի վարկանիշի բարձրանալու կամ նվազելու մասին հստակ պատկերացում կարող են տալ միայն սոցիոլոգիական հետազոտությունները, փաստացի տվյալները, սակայն մոտեցումը հետևյալն է:

«Հիմա տարաբնույթ միտումներ են ընթանում Հայաստանում: Որոշներն ունակ են բարձրացնելու, որոշներն էլ՝ նվազեցնելու կառավարության և վարչապետի վարկանիշը:

Օրինակ, աշխատավարձերի, թոշակների բարձրացումը կարող է դրական ազդեցություն ունենալ իշխող ուժի վարկանիշի վրա, իսկ Ամուլսարի խնդիրը՝ բացասական»,-ասում է Մանուկյանը:

Սոցիոլոգն անդրադառնում է նաև համացանցում առկա բանավեճերին, տրամադրություններին և մանրամասնում՝ արդյոք հնարավո՞ր է սրա միջոցով որոշակի պատկերացում կազմել հասարակական տրամադրությունների մասին: «Հայաստանի հասարակության համար համացանցը ներկայացուցչական չէ:

Համացանցում գտնվող մարդիկ էմոցիոնալ են և քաղաքական մեծ բեռնվածք ունեցող: Ինչպիսին է դրանց հարաբերակցությունը տեղեկատվական պայքարում, ուրիշ խնդիր է, որը հասարակական տրամադրությունների հետ համարյա կապ չունի: Կան այնպիսի անհայտ և հայտնի ռեսուրսներ, որոնք աշխատում են վարկանիշների բարձրացման և հակառակը՝ նվազեցման ուղղությամբ:

Ուստի համացանցի վրա պետք չէ կոնկրետ շեշտադրում կատարել, քանի որ շատ քիչ մարդիկ են այժմ կարևոր հարցերի շուրջ մտնում բանավեճի մեջ: ԶԼՄ-ները հղում են կատարում այդ փոքրիկ խմբերին, տպավորություն է ստեղծվում՝ իբր համացանցը ստեղծում է հասարակական տրամադրություններ:

Դրանք կարող են շեղվել. ով ավելի շատ փող ներդնի համացանցային քարոզչական պայքարի վրա, նա էլ կարող է հաղթող դառնալ հենց այդ պայքարում: Բայց դա չի նշանակում, որ նա հաղթում է հասարակական տրամադրությունների հետ կապված հարցերում»,-եզրափակում է Սամվել Մանուկյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Գ.Ծառուկյանի առաջարկով՝ խաղողի մթերումն իրականացվում է արագ և առանց հերթերի Մանրամասներ ձեռքբերման վաղեմության ու տիրապետման բարեխղճության մասին 117 հազար ԱՄՆ դոլար, շուրջ 14 միլիոն դրամ ու 30 հազար եվրո. ԳՀԿ պաշտոնակատարի ունեցվածքը. «Փաստ» «Պետք է թև ու թիկունք լինենք մեր բանակին ու հայրենիքին». «Փաստ» Բնակարանների գներն աճել են, առք ու վաճառքի գործարքները՝ կրճատվել. «Փաստ» «Տնտեսությունը լուրջ հիվանդ է». երբ պատասխանատուներ են նշանակվում հետագիծ չունեցող մարդիկ. «Փաստ» Իշխանությունները պետք է ելնեն ոչ թե քանդելու տրամաբանությունից, այլ եղածին ավելացնելու մոտեցումից. «Փաստ» Քաղաքական նոր «դուետի» չերևացող կողմերը. «Փաստ» Ինչպիսի իշխանություն էլ լինի, նման վիճակը հարվածում է արդյունավետությանը. «Փաստ» Առավել ակտիվ լինել. կհրավիրվի ևս մեկ արտահերթ. «Փաստ» Կալիֆորնիայում «բզբզացողներն» ադրբեջանցիներն են. «Փաստ» Առայժմ կբավարարվեն պաշտոնակատարներով. «Փաստ» Երեւանում ընտանիքի 4 անդամներ այրվածքներ են ստացել գազի արտահոսքից բռնկված բոցից Երկրաշարժ՝ Շիրակի մարզում․ 3 գյուղերում ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությունում էր․ նա ներկա է եղել համերգ-նախագծի նկարահանմանը (ֆոտո) Լենա Նազարյանը հրաժարական չի տա Երևանի Շիրակի փողոցում բախվել են Lexus-ն ու BMW-ն. կա տուժած Նիկոլ Փաշինյանը «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենի հետ քննարկել է համագործակցության զարգացման հարցեր Երեւանյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել Ողբերգական վրաերթ Վանաձորում․ տուժածը հիվանդանցում գիտակցության չգալով մահացել է
Պտտախաղ կամ սատանայի անիվ. ի՞նչ կապ ունի Բլեզ Պասկալը գրպաններ դատարկող այս խաղի հետ Եռացրեք բանանն ու դարչինը և խմեք այն քնելուց մեկ ժամ առաջ․ Ահա, թե ինչ կկատարվի ձեր օրգանիզմի հետ Ոտքերի ոսկորների գերաճը միանգամից վերանում է․ Մեր տատիկները իմացել են այս գաղտնի մերսման մեթոդի մասին Այս հին գերմանական միջոցը մաքրում է զարկերակները, ամրացնում իմունային համակարգը և նվազեցնում խոլեստերինի մակարդակը Ուզու՞մ եք ունենալ բարակ որովայն․ Շնորհիվ այս ըմպելիքի դուք կարող եք հեշտությամբ նիհարել ցանկացած տարիքում Այս նյութը կարդալուց հետո կհրաժարվեք պլաստմասե շշերի օգտագործումից Կիտրոնի հյութը և սննդի սոդան կարող են փրկել ձեր կյանքը․ ահա, թե ինչպես Խմեք այս խառնուրդը քնելուց առաջ և դուք կմաքրեք ձեր օրգանիզմից այն ամենը, ինչ կերել եք օրվա ընթացքում Հարևանս կիսվեց ինձ հետ մի շատ արդյունավետ միջոցով․ Նա օգտագործում է այս միջոցը և իր տարիքից 20 տարի ավելի երիտասարդ է եր... Այս միջոցը կօգնի ձեզ բարելավվել տեսողությունը և ունենալ 15 տարով ավելի երիտասարդ տեսք
website by Sargssyan