«Հայ-ամե­րի­կյան հա­րա­բե­րու­թյուն­ներն իրենց լա­վա­գույն օրե­րը չեն ապ­րում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի առումով սպասելիքներ առանձնապես պետք չէ ունենալ: Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարելիք այցին ընդառաջ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

Նշենք, որ այցը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակում է: Քաղաքագետը շեշտեց՝ այցը երկկողմ չէ, ինչով էլ պայմանավորեց մեծ ակնկալիքներ չունենալը:

«Նա Վաշինգտոնում չի լինելու: Լինելու է Նյու Յորքում և Լոս Անջելեսում ու հանդիպելու է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումներ են լինելու նաև ՄԱԿ-ի ասամբլեայի նստաշրջանի ընթացքում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այցը, բացի ՄԱԿ-ի նստաշրջանից, նաև համայնքային նշանակության է:

«Չեմ կարծում, թե հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարց կքննարկվի, իսկ համայնքի հետ հանդիպման ժամանակ հիմնական թեզերը հայրենիք վերադառնալու, այստեղ բնակարան գնելու, տնտեսության զարգացմանը նպաստելու, ինչպես նաև արտաքին ու ներքաղաքական մի շարք հարցերի ու մարտահրավերների վերաբերյալ են լինելու»,-նշեց քաղաքագետը:

Իսկ թե ո՞րն է նման այցերից սպասվելիք առավելագույն արդյունքը, Ս. Սարգսյանն ընդգծում է, որ այցերն, իհարկե, ինքնանպատակ չեն: «Լինում են երկկողմ հանդիպումներ տարբեր պետությունների գործընկերների հետ: 

Սա կարևոր է ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու համար: Եթե այսօր շոշափելի արդյունքներ չլինեն, ապա վաղը, եթե կառավարությունը հետևողական և պրոֆեսիոնալ աշխատանք տանի, այդ արդյունքները կարող ենք ունենալ:

Այսօր հայամերիկյան հարաբերություններն իրենց լավագույն օրերը չեն ապրում: Բայց ես չեմ կարող մեղադրել կողմերին՝ հաշվի առնելով իրավիճակը, ԱՄՆ պրագմատիկ կառավարությանը՝ պրագմատիկ նախագահ Թրամփի գլխավորությամբ:

Թրամփն առաջնահերթությունն առավելապես իր դաշնակիցներին է տալիս, կրճատում է արտաքին օգնությունը և, կարծես թե, առանձնապես ժամանակ չի վատնում ընկերություն անել այնպիսի պետությունների հետ, որոնցից կոնկրետ շահ չունի:

Եվ այս առումով Հայաստանը հայտնվել է այդ երկրների շարքում, որովհետև ԱՄՆին տալու առանձնապես ոչինչ չունի: Մենք հարուստ օրակարգ չունենք: Իհարկե, կան հարցեր և խնդիրներ, որոնց մասին խոսում ենք, կան համագործակցության ծրագրեր բոլոր ուղղություններով, բայց, միևնույն է, հայ-ամերիկյան օրակարգն աղքատիկ է:

Եթե իշխանություններն իրականում ցանկանում են ԱՄՆ-ի հետ բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ ունենալ, այդ ուղղությամբ պետք է աշխատեն, իսկ եթե նման մակարդակի հարաբերություններն անհրաժեշտ չեն, ապա ամեն ինչ իր հունով է գնում»,-հավելեց մեր զրուցակիցը:

Դիտարկելով մի քանի գործոններ՝ Ս. Սարգսյանի հետ խոսեցինք նաև Իսրայելում ՀՀ դեսպանատուն բացելու հնարավորության մասին, ինչի վերաբերյալ հատկապես վերջին շրջանում իրարամերժ գնահատականներ են հնչում: Նշենք, որ այս պահին Իսրայելում ՀՀ դեսպանի նստավայրը Երևանում է: 

«Մեր դեսպանը ռեզիդենտ չէ, իսկ Իսրայելը կարևոր պետություն է նաև հայերի համար: Բացի այդ, մենք այնտեղ հայկական համայնք ունենք, ինչպես նաև կրոնական ժառանգություն՝ սրբատեղի:

Այս հանգամանքները հաշվի առնելով՝ Հայաստանը պետք է ռեզիդենտ դեսպան ունենա Թել Ավիվում, որն ավելի էֆեկտիվ կարող է աշխատել Իսրայելում՝ փորձելով խոչընդոտել Իսրայել-Ադրբեջան ռազմական համագործակցությանը:

Բոլորին է հայտնի, որ Իսրայելն Ադրբեջանին զենք մատակարարող հիմնական պետություններից է:

Վերջին տարիների ընթացքում Իսրայելն Ադրբեջանին 4-5 միլիարդի զենք է տրամադրել: Սա ինչ-որ ձևով պետք է բալանսավորել, ու, կարծում եմ, որ այդ առումով թե՛ ռեզիդենտ դեսպանը, թե՛ ռազմական կցորդ գրասենյակը շատ ու շատ անելիքներ ունեն Իսրայելում»,-ասաց Սարգսյանը:

Դիտարկելով Իրանի հանգամանքը և այն, որ հարևան պետությունը միանշանակ չի ընդունի ՀՀ-ի այդ նպատակադրությունը, Ս. Սարգսյանը շեշտեց. «Մեր բոլոր իշխանությունները պնդում էին, որ այդ քայլին չեն գնում՝ հաշվի առնելով Իրանի հանգամանքը, բայց ես վստահ եմ, որ եթե մեր բարեկամ Իրանին ներկայացնենք, թե մեզ ինչ հիմնավորումներով է անհրաժեշտ Իսրայելում դեսպանություն ունենալը, ապա, ըստ իս, իրանական կողմը վերապահում չի ունենա:

Կարծում եմ՝ մեր իշխանությունները բարեկամ Իրանի հետ կարող են այս հարցում երկխոսության գնալ և անկեղծ ներկայացնել իրավիճակը»:

Քաղաքագետի կարծիքով, իշխանություններն անգամ չեն էլ աշխատել Իսրայելում դեսպանություն ունենալու ուղղությամբ. «Խնդիրը, երևի թե, եղել է այն, որ ՀՀ իշխանությունները ցանկացել են, որ ոչ միայն մենք դեսպանություն ունենանք Իսրայելում, այլև Իսրայելը՝ Հայաստանում:

Այդուհանդերձ, կարծում եմ, որ Իսրայելին այդքան անհրաժեշտ չէ ՀՀ-ում դեսպանություն ունենալը, որքան մեզ է անհրաժեշտ Իսրայելում դեսպանություն ունենալը:

Փոխադարձ դեսպանություններ բացելու խնդիրն այս պահին կարելի է մի կողմ դնել ու քննարկել այն փուլում, երբ մենք Իսրայելում էֆեկտիվ աշխատող դեսպան կունենանք»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Այսօր ունենք Զինված ուժերի զարգացման բավականին լավ տեմպ եւ որակ. Փաշինյանն այցելել է ՊՆ Մենք համերաշխություն ենք բերում Հայաստանին. Արթուր Վանեցյան Օրենքը ՍԴ նիստը հետաձգելու հնարավորություն չի նախատեսում Հստակ գնահատականներ քաղաքական անցուդարձի վերաբերյալ. Արման Վարդանյանի հարցազրույցը (տեսանյութ) Ծառուկյանի պայքարը հանուն Հայաստանի է Գնաճի բացակայությունը տնտեսական աշխուժության բացակայություն է. Արա Գալոյան ԱԱԾ տնօրենի ամենակարևոր տեղակալն աշխատանքից ազատվելու դիմում է գրել. հեռանում է ևս մեկ առանցքային պաշտոնյա. «Հրապարակ» Արմեն Սարգսյանը դիմել է Դոնալդ Թրամփին Այս ցուցանիշներով Նիկոլը, ցավոք, դեռ զիջում է միայն Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին. Ֆարմանյան Սահմանվել է ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը Սրացում Բաքվում. ինչ օրակարգով է Մնացականյանը մեկնում Արցախ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Ռուսաստանի Դաշնությունում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման առթիվ «Հրապարակ». Հույս ունեն, որ Փաշինյանը իրենց օգտին որոշում կկայացնի «Հրապարակ». Ոստիկանության որոշ «կաբինետային» պաշտոնյաներ խորը դեպրեսիայի մեջ են «Հրապարակ». Արմեն Սարգսյանի շտապ հայտարարությունը, որ չի ստորագրելու օրենքը, եղել է Փաշինյանի հրահանգը Հաստատվել է կորոնավիրուսի 580 նոր դեպք, առողջացել են 451-ը, մահացել է 8 պացիենտ «Ժողովուրդ». Խառնաշփոթ՝ ՊՈԱԿ-ի շուրջ. ում է ցանկանում ղեկավար նշանակել Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ». «ՀԷՑ»-ը կտուգանվի․ հաշվիչների ցուցմունքները կեղծել են Ոստիկանապետի ուշագրավ նախաձեռնությունը Ոսկու գինն աճել է, պլատինինը՝ նվազել. թանկարժեք մետաղների գները՝ ըստ NYMEX-ի
Ծիծաղելի և միևնույն ժամանակ սարսափելի. ինչպիսի դիմակներով են մարդիկ պաշպանվում կորոնավիրուսից. լուսանկարներ Անահիտ Սիմոնյանի ու որդու ջերմ լուսանկարը Դիլիջանից «Ինչպես միշտ շքեղ». Ֆիլիպ Կիրկորովը նոր ջինսե տաբատով զարմացրել է երկրպագուներին Տարզանը չի ցանկացել ամուսնանալ Նատաշա Կորոլյովայի հետ (հարսանեկան տեսանյութ) Հղի Շուշաննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ փորձելով թաքցնել փորիկը. լուսանկար Ինչ եղավ, երբ Մհեր Մկրտչյանը Շիրակի խաղին ստադիոն եկավ. զավեշտալի պատմություն Օլյա Հակոբյանը բիկինիով ցուցադրել է գեղեցիկ ու գրավիչ կազմվածքը. լուսանկար «Գիտես՝ քեզ ոնց եմ սիրում». Արմինկա. լուսանկար Կարո՞ղ եք կռահել, թե որ հայ հայտնի գեղեցկուհի դերասանուհու մանկաության լուսանկարն է Տեսեք, թե ինչ շքեղ ծաղկեփունջ է Մարտին Մկրտչյանը նվիրել կնոջը՝ ամուսնության 7-ամյակի կապակցությամբ. լուսանկար
website by Sargssyan