Իսկ դուք գիտե՞ք՝ ով է մկրատի ստեղծողը

Մկրատը մեր կյանք է մտել դեռ հին ժամանակներից: Առաջին մկրատը ստեղծվել է ավելի քան երեքուկես հազար տարի առաջ, և այն ոչ թե օգտագործվել է վարսահարդարման, թղթի կտոր կամ շոր կտրելու համար, այլ դրա հիմնական նպատակը եղել է ոչխարներին խուզելը:

Պատմության մեջ առաջին մկրատները նման էին բռնիչների, այսինքն՝ բաղկացած էին դանակի երկու շեղբերից: Այդպիսի մկրատի հնագույն օրինակը հայտնաբերվել է հնէագետների կողմից Եգիպտոսում և թվագրված է մ.թ.ա. 16-րդ դարով:

Եվրոպայում և Ռուսաստանում մկրատների պատմությունը սկսվում է 10-րդ դարից, և դրա վկայություններն են համապատասխան հնէագիտական հայտնագործությունները: Մասնավորապես, ամենահին ռուսական մկրատը հայտնաբերվել է Սմոլենսկի մոտակայքում գտնվող Գնեզդովո գյուղի մոտ գտնվող գերեզմանների հնէագիտական պեղումների ժամանակ:

Մ.թ.ա. 8-րդ դարի կեսերին Մերձավոր Արևելքի արհեստավորներից մեկի գլխում միտք է ծագել մեխով ամրացնել երկու դանակների շեղբերը և հարմարության համար ամրացված դանակների կոթերը ճկել օղակների տեսքով:

Այս կառուցվածքը հարմար էր գործիքը բռնելու համար և շուտով տարածում գտավ: Հետագայում մկրատի բռնակի ձևավորման համար սկսեցին օգտագործել գեղարվեստական կոփումը:

Անձի անունը, որը առաջին անգամ որոշել է երկու շեղբերը միացնել մեխով և կլորացրել է բռնակը, պատմությունը չի պահպանել: Այնուամենայնիվ, ներկայիս ժամանակակից մկրատը, որը կտրում է թուղթը, կատարում է մատնահարդարում, կտրում է մազերը և այլն, իրականում չի տարբերվում այդ նախամկրատից: Ժամանակին Լեոնարդո դա Վինչին է այս գործիքին տվել իր ամբողջական ձևը: 

Նրա ձեռագրերում հայտնաբերվել է ժամանակակից մկրատ հիշեցնող գործիք: Մկրատների պատմությունը ժամանակի ընթացքում կանգ չի առել, և դրանք սկսել են հարմարեցվել տարբեր գործողությունների համար (բժշկություն, վարսավիրություն, մատնահարդարում, մետաղագործություն և այլն):

Սկսել են մկրատներ ստեղծել երկաթի և պողպատի՝ տարբեր աշխատանքային տարբերակներով և, իհարկե, դրանք սկսել են դառնալ նաև շքեղության իրեր, քանի որ սկսել են օգտագործել ոսկի, արծաթ և թանկարժեք քարեր: 

Մկրատ ստեղծող վարպետների երևակայությունը սահմաններ չի ճանաչել. օրինակ՝ կա հին մկրատ տարօրինակ թռչնի տեսքով, որը կտուցով է կտոր կտրում, մեկ այլ մկրատ նման է խաղողի որթի, որի վրայի ողկույզը հարմար է մատների համար, կամ էլ՝ հեքիաթային վիշապի տեսքով, որը յուրօրինակ նախշերով է և այլն։

Արդյունքում այդ իմաստավորված պատկերների պատճառով հաճախ մկրատը դժվար էր լինում օգտագործել իր բուն նպատակի համար։ Քանի որ միջնադարում մկրատը սկսել էին զարդարել, ստացվել էր, որ դրանք թանկարժեք և գործնական նվերներ էին դարձել կանանց համար: 

Անգամ սկսել էին մկրատների համար հատուկ կաշվե պատյաններ պատրաստել և այդ վիճակում նվիրել կանանց։ Ահա թե ինչու, ժամանակի ընթացքում մկրատը դարձավ բացառապես կանանց պարագա, չհաշված, իհարկե, հազվագյուտ բացառությունները, որոնք, ի դեպ, մնում են նաև մեր ժամանակներում:

Քանի որ պատմությունը չի դոփում նույն տեղում, մկրատի օգտագործման ոլորտները ժամանակի ընթացքում ավելի ու ավելի են շատացել, և արդյունքում, օրինակ՝ անգլիացիների կողմից ստեղծվել են սիզամարգերի հնձման, ֆրանսիացիների կողմից՝ թռչնամիսը կտրելու մկրատներ, իսկ գերմանացիները ստեղծել են մետաղակտրիչ մկրատներ, որոնք անփոխարինելի են ավտովթարների և այլ արտակարգ իրավիճակների ժամանակ: Կերամիկական դանակների ստեղծումից հետո այս տեխնոլոգիան փոխանցվեց նաև մկրատներին: 

Պարզվեց, որ կերամիկական մկրատները մի քանի անգամ ավելի ամուր և սուր են, քան պողպատյա մկրատները: Իհարկե, մկրատների օգտագործման ժամանակակից ոլորտները կարելի է անընդհատ շարունակել, քանի որ գոյություն ունեն ինչպես մետաղը, այնպես էլ սիգարները կտրելու մկրատներ, կան մազերը միլիմետրով կտրելու համար նախատեսված մկրատներ և այլ բազմաթիվ նպատակների համար նախատեսված նմանատիպ գործիքներ։

Գլխավորն այն է, որ մկրատը հիմա էլ պետք է մարդկությանը այնպես, ինչպես պետք է եղել հազարավոր տարիներ առաջ, անկախ նրանից, որ ներկայումս ժամանակակից և բարձրտեխնոլոգիական աշխարհ է։

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

 

Հա­յաս­տա­նը շարժ­վում է ար­տա­քին պարտքն ավե­լաց­նե­լու ճա­նա­պար­հով. որ­քա­նո՞վ դա կօգ­նի հաղ­թա­հա­րել սկսված ճգնա­ժա­մը. «Փաստ» Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 289-ով Հոգեվիճակը՝ գույների մեջ,և երիտասարդ նկարչուհու երազանքը. «Փաստ» «Ժողովուրդ». Սամվել Բաբայանի նշանակումը՝ սառը ցնցուղ Վա­ղը կա­րող է ուշ լի­նել, որով­հե­տև վա­ղը կա­րող է ուղ­ղա­կի չլի­նել. «Փաստ» «Իրատես». Պատգամավորները սրտնեղած են. դժվարությամբ են հաղորդակցվում ԿԳՄՍ-ի ու նախարարի հետ «Ոչ թե եր­կա­կի ստան­դարտ­նե­րի, այլ ընտ­րո­վի վե­րա­բեր­մուն­քի, իրա­վա­կան ցի­նիզ­մի դրսև­ո­րում­նե­րի ենք ակա­նա­տես լի­նում». «Փաստ» Մի­այն հա­մա­տեղ պա­տաս­խա­նատ­վու­թյան դեպ­քում է հնա­րա­վոր հաղ­թա­հա­րել ճգնա­ժա­մը. «Փաստ» «Հրապարակ». Փաշինյանը կարծում է, որ եթե Վարդանը «կոտրվի», մյուսների հարցը խաղուպար է լինելու Տնտե­սու­թյու­նը ծանր իրա­վի­ճա­կում է.կրկին հա­մընդ­հա­նուր սահ­մա­նա­փա­կում­նե՞ր, թե՞ պայ­քա­րի խստա­ցում. «Փաստ» Համագործակցություն միշտ էլ հնարավոր է, և չի բացառվում, որ առաջիկայում էլ լինի դա. Արծվիկ Մինասյանը՝ ՀՅԴ-ի՝ Արթուր Վանեցյանի և Միքայել Մինասյանի հետ համագործակցելու մասին «Հա­յաս­տա­նում տե­ղի ունե­ցող իրա­դար­ձու­թյուն­ներն ամ­բող­ջու­թյամբ կախ­ված չեն ներ­քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րից». «Փաստ» «Իրավունք». «Իմ քայլում» շատերը համոզված են, որ արտակարգ դրության հետ մեկտեղ կավարտվի նաեւ Ավինյանի պաշտոնավարումը Կուտակվող խնդիրներ, որոնք լուծում չեն ստանում. «Փաստ» Նոր ճակատով գրոհ իշխանության դեմ. «Փաստ» Տար­բե­րակ­ներ, տար­բե­րակ­ներ.անվնաս մնա­ցած մի­ակ «կա­մուր­ջը». «Փաստ» Ցավում եմ, որ վերջին 300 տարում քիչ բան է փոխվել, եւ Թուրքիան շարունակում է սպառնալիքների լեզվով խոսել․ ՀՀ դեսպան Պարտադիր է կանգառում դիմակ կրելը. պարետի նոր որոշումը Պարետի որոշմամբ՝ արգելվել է ևս 104 տնտեսվարողի գործունեություն Ֆուտբոլային 9 ակումբ տուգանվել է 2-ական միլիոն դրամով. ՀՖՖ
website by Sargssyan