«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել «Պոլիտրանսպորտ» ՍՊԸ–ի սեփականատերերին

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ  հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երեք անձի՝  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լյովա Սարգսյանին և «ՊՈԼԻՏՐԱՆՍՊՈՐՏ» ՍՊ ընկերության սեփականատերեր Սուրեն և Գևորգ Վարդանյաններին։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են քննչական կոմիտեից։

Նախաքննության շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից, ՀՀ գլխավոր դատախազության և ազգային անվտանգության ծառայության հետ փոխգործակցության արդյունքում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում, տվյալներ են ձեռք բերվել` Ծրագրի իրականացման ընթացքում ենթակապալառու կազմակերպությունների ընտրության հարցում հստակ ներդրված հանցավոր սխեմայի մասին:

Պարզվել է, որ Լյովա Սարգսյանը, Ծրագրում որպես  ենթակապալառու հանդիսացող «ՊՈԼԻՏՐԱՆՍՊՈՐՏ» ՍՊ ընկերության սեփականատերեր Սուրեն և Գևորգ Վարդանյանների հետ իր ունեցած դիրքի և կապերի շնորհիվ, իրական ազդեցություն է ունեցել 250մլն. ԱՄՆ դոլար արժողության Ծրագրում շինարարական աշխատանքներ կատարելու և ծառայություններ մատուցելու ցանկություն ունեցող ենթակապալառու ընկերությունների ընտրության և ներգրավման հարցերում և գործելով վերը նշված անձանց հետ, ձեռք բերված նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով և խմբային շահերից ելնելով՝ օգտագործել է իր իրական ազդեցությունը՝ իրավաբանական անձի օգտին պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելուն նպաստելու և ծառայության գծով հովանավորչության համար, որը կատարելու համար միջնորդի միջոցով կազմակերպություններից մեկի տնօրենից պահանջել է վճարել աշխատանքների կատարումից ակնկալվող շահույթի 50 տոկոսը, որի ստացումը կազմակերպել է փողերի լվացման միջոցով:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա որոշում է կայացվել՝ Լյովա Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 311.2 -րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

Սուրեն և Գևորգ Վարդանյանները որպես մեղադրյալներ են ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով և 311.2 -րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորում:

Նախաքննությունը շարունակվում է ձեռնարկվում են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ Ծրագրի կատարման ընթացքում թույլ տրված չարաշահումների բոլոր հանգամանքները բացահայտելու, դրանց առնչություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Մանրամասներ Վայոց Ձորի մարզում սպաների մասնակցությամբ ծեծկռտուքից Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը մտահոգիչ են. ԿԳՄՍ նախարարություն Խուզարկություններ՝ ՔԿՀ-ներում. հայտնաբերվել են 16 բջջային, 52 խաղաթուղթ, խմիչքի թորման սարք (լուսանկարներ) Ուկրաինայում ձերբակալել են հանցավոր խմբավորման պարագլուխ Սամվել Մարտիրոսյան-Դոնեցկին Վիրավորներից մեկին սխալմամբ են կրակել, նա կրակոցներ արձակողների հետ է եղել. մանրամասներ Ողբերգական վթար Արագածոտնում. ճակատ-ճակատի բախվել են Nissan Pathfinder-ն ու Volkswagen-ը. կա 1 զոհ, 4 վիրավոր Երկու կազմակերպություն պետությանը պարտք է 47 միլիարդ դրամ․ ՊԵԿ նախագահ 56 միլիարդ դրամ դեբետային մնացորդները կվերադարձվեն հարկատուներին․ նախագիծն ԱԺ-ում է Հայաստանի և Լիբանանի ռազմական կապերը խորն են. Լիբանանի պաշտպանության նախարար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Միաժամանակ ընտրվել է երկու Հռոմի պապ Գ.Ծառուկյանի առաջարկով՝ խաղողի մթերումն իրականացվում է արագ և առանց հերթերի Մանրամասներ ձեռքբերման վաղեմության ու տիրապետման բարեխղճության մասին 117 հազար ԱՄՆ դոլար, շուրջ 14 միլիոն դրամ ու 30 հազար եվրո. ԳՀԿ պաշտոնակատարի ունեցվածքը. «Փաստ» «Պետք է թև ու թիկունք լինենք մեր բանակին ու հայրենիքին». «Փաստ» Բնակարանների գներն աճել են, առք ու վաճառքի գործարքները՝ կրճատվել. «Փաստ» «Տնտեսությունը լուրջ հիվանդ է». երբ պատասխանատուներ են նշանակվում հետագիծ չունեցող մարդիկ. «Փաստ» Իշխանությունները պետք է ելնեն ոչ թե քանդելու տրամաբանությունից, այլ եղածին ավելացնելու մոտեցումից. «Փաստ» Քաղաքական նոր «դուետի» չերևացող կողմերը. «Փաստ» Ինչպիսի իշխանություն էլ լինի, նման վիճակը հարվածում է արդյունավետությանը. «Փաստ» Առավել ակտիվ լինել. կհրավիրվի ևս մեկ արտահերթ. «Փաստ»
website by Sargssyan