Պարտավոր էին առնվազն ազատ արձակել այն նույն հապճեպությամբ, որով մեկ տարի առաջ ձերբակալեցին․ Լեւոն Քոչարյան

Փաստորեն հայրս գտնվում է ապօրինի կալանքի տակ, եւ ամեն րոպեն, ամեն վայրկյանը ապօրինի է, նրանք կարծում եմ պարտավոր էին ՍԴ որոշումից անմիջապես հետո գումարել նիստ եւ առնվազն ազատ արձակել, ինչպես նաեւ կարճել ընդհանրապես գործը այն նույն հապճեպությամբ, ինչպիսի հապճեպությամբ ձերբակալեցին՝ հնարավոր բոլոր քայլերին գնալով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, անդրադառնալով այն հանգամանքին, որ ՍԴ որոշման հիմքով անհապաղ դատական նիստ չհրավիրվեց։

Լեւոն Քոչարյանը նաեւ հույս հայտնեց, որ այն, ինչ կատարվեց Մարտի 1-ի գործով նախորդ դատավորի՝ Դավիթ Գրիգորյանի հետ, չի ազդի ներկայիս դատավորի որոշման վրա․ «Իհարկե, ցավալի է այն, ինչ եղավ Դավիթ Գրիգորյանի հետ, ով ազատ արձակեց, եւ փաստորեն Աննա Դանիեբկյանն իր դիմաց ունի այդ փորձը՝ տեսնելով, թե ինչ է եղել այն դատավորի հետ, ով ազատ է արձակել, փաստորեն գործ է հարուցվել նրա նկատմամբ, լիազորությունները կասեցվել են։ Իհարկե, հույս ունեմ, որ այդ փորձը չի ազդի նրա որոշման վրա։ Որոշումից պարզ կլինի՝ ինչքանով է նրա վրա ազդեցություն ունեցել այն դառը փորձը, որ ունեցավ Դավիթ Գրիգորյանը»,- ասաց նա։

 

Մանրամասներ Վայոց Ձորի մարզում սպաների մասնակցությամբ ծեծկռտուքից Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը մտահոգիչ են. ԿԳՄՍ նախարարություն Խուզարկություններ՝ ՔԿՀ-ներում. հայտնաբերվել են 16 բջջային, 52 խաղաթուղթ, խմիչքի թորման սարք (լուսանկարներ) Ուկրաինայում ձերբակալել են հանցավոր խմբավորման պարագլուխ Սամվել Մարտիրոսյան-Դոնեցկին Վիրավորներից մեկին սխալմամբ են կրակել, նա կրակոցներ արձակողների հետ է եղել. մանրամասներ Ողբերգական վթար Արագածոտնում. ճակատ-ճակատի բախվել են Nissan Pathfinder-ն ու Volkswagen-ը. կա 1 զոհ, 4 վիրավոր Երկու կազմակերպություն պետությանը պարտք է 47 միլիարդ դրամ․ ՊԵԿ նախագահ 56 միլիարդ դրամ դեբետային մնացորդները կվերադարձվեն հարկատուներին․ նախագիծն ԱԺ-ում է Հայաստանի և Լիբանանի ռազմական կապերը խորն են. Լիբանանի պաշտպանության նախարար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Միաժամանակ ընտրվել է երկու Հռոմի պապ Գ.Ծառուկյանի առաջարկով՝ խաղողի մթերումն իրականացվում է արագ և առանց հերթերի Մանրամասներ ձեռքբերման վաղեմության ու տիրապետման բարեխղճության մասին 117 հազար ԱՄՆ դոլար, շուրջ 14 միլիոն դրամ ու 30 հազար եվրո. ԳՀԿ պաշտոնակատարի ունեցվածքը. «Փաստ» «Պետք է թև ու թիկունք լինենք մեր բանակին ու հայրենիքին». «Փաստ» Բնակարանների գներն աճել են, առք ու վաճառքի գործարքները՝ կրճատվել. «Փաստ» «Տնտեսությունը լուրջ հիվանդ է». երբ պատասխանատուներ են նշանակվում հետագիծ չունեցող մարդիկ. «Փաստ» Իշխանությունները պետք է ելնեն ոչ թե քանդելու տրամաբանությունից, այլ եղածին ավելացնելու մոտեցումից. «Փաստ» Քաղաքական նոր «դուետի» չերևացող կողմերը. «Փաստ» Ինչպիսի իշխանություն էլ լինի, նման վիճակը հարվածում է արդյունավետությանը. «Փաստ» Առավել ակտիվ լինել. կհրավիրվի ևս մեկ արտահերթ. «Փաստ»
website by Sargssyan