Ի՞նչ տեսաք առաջինը. այն շատ բան կպատմի ձեր էմոցիոնալ ինտելեկտի մասին

Էմոցիոնալ ինտելեկտն էմոցիաները ղեկավարելու և գիտակցելու, ինչպես նաև շրջապատող մարդկանց էմոցիաները հասկանալու կարողությունն է։ Որքան բարձր է էմոցիոնալ ինտելեկտը, այնքան ավելի հեշտ է վերահսկել սեփական էմոցիաները լարված իրավիճակներում։

Էմոցիաները ղեկավարելն այդքան էլ հեշտ գործ չէ։ Շատերը չեն կարողանում գլուխ հանել իրենց էմոցիաներից, ինչպես նաև չեն կարողանում հասկանալ ուրիշների էմոցիաները։

Ցանկանո՞ւմ եք իմանալ, թե որքան լավ է զարգացած ձեր էմոցիոնալ ինտելեկտը։ Ենթագիտակցությունն ավելի շատ տեղեկություն կարող է տալ, քան դուք կարծում եք։

Ուղղակի նայեք նկարին։ Հիշեք այն պատկերը, որը տեսաք առաջինը։ Հենց այդ պատկերի շնորհիվ էլ կկարողանաք հասկանալ ինքներդ ձեզ։

Այսպես՝ ինչի՞ն առաջինը ուշադրություն դարձեցիք։

Հայելի

Եթե առաջինը նկատել եք հայելին, ապա դա խոսում է այն մասին, որ դուք ունակ եք երևույթներին նայելու տարբեր անկյուններից։

Ձեր էմոցիոնալ ինտելեկտը շատ լավ է զարգացած։ Դուք չեք սիրում մարդկանց բաժանել «լավերի» և «վատերի»։ Դուք կարող եք տեսնել բոլոր առավելությունները և թերությունները։

Կյանքում ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում։ Սակայն դուք միշտ ամեն ինչ անում եք, որպեսզի այն ավելի լավը դառնա։ Դուք հաճախ եք վերլուծում և կողքից նայում ինքներդ ձեզ և շուրջը տեղի ունեցող իրադարձությունները։ Դուք չեք անտեսում այն զգացմունքները, որոնք առաջանում են ձեզ մոտ, և դա օգնում է ձեզ ճիշտ որոշումներ կայացնել։

Աղջիկ

Եթե առաջինը նկատել եք աղջկան, ապա դա խոսում է այն մասին, որ դուք հակված եք առաջին պլան մղելու ուրիշների էմոցիաները։

Դուք հաճախ եք մոռանում ձեր մասին և բոլոր էմոցիաները կուտակում եք ներսում։ Դուք չեք ցանկանում զգալ և ապրել դրանք։ Եվ դա ձեզ թույլ չի տալիս շարժվել առաջ։

Դուք միշտ անում եք ամեն ինչ, որպեսզի օգնեք ուրիշներին։ Միևնույն ժամանակ դուք նրանց շատ քիչ հնարավորություն եք տալիս՝ ձեզ օգնելու համար։ Մի մոռացեք հավասարակշռության մասին։

Խոտ

Սա խոսում է այն մասին, որ դուք պետք է աշխատեք ձեր էմոցիոնալ ինտելեկտի զարգացման վրա։ Դուք նկատում եք ուրիշների էմոցիաները, սակայն երբեմն չեք կարողանում հասկանալ դրանք։

Դուք ուղղակի չեք նկատում բոլոր մանրուքները, ինչի պատճառով էլ դժվարանում եք կազմել տեղի ունեցածի ողջ պատկերը։

Ձեզ կարելի է համարել մարդ, ով հաճախ է սավառնում ամպերի մեջ։ Դուք շատ ժամանակ եք ծախսում անկարևոր բաների մասին մտածելու վրա։

Դուք իրոք պետք է աշխատեք ձեզ վրա, որպեսզի սովորեք իրականությունը տեսնել այնպիսին, ինչպիսին որ այն կա։

 

Շարունակությունն՝ այստեղ

Լոռեցյանը, նրա վարորդն ու ակումբի նախագահը ձերբակալվել են Պետբյուջեի հարկային մուտքերը կանխատեսվում են 1 տրլն 602 մլրդ դրամի չափով. ՀՀ ֆիննախ «Եթե հարցս չլուծեն, երակներս կտրելու եմ, արյունը լցնեմ Կառավարության դիմաց». ցուցարար 10–ամյա տղայի երկու մատներն անդամահատել են պայթուցիկ սարքի օգտագործման հետևանքով (ֆոտո) Արցախի հարցը նախկինների կողմից տոտալ շահարկվում է. Մարուքյան «Մեր զինվորների օրգաններով փող են աշխատում» (տեսանյութ) «Աբմողջ ներքին օրգանները վնասված են, շորերը պատռված, երեխուս քարշ են տվել դիտակետ սարքել ինքնասպանություն». մահացած զինծառայողի մայր Այս իշխանությունը որքանո՞վ է պարտք Սերժ Սարգսյանին իշխանության գալու համար․ Գևորգ Պետրոսյան ՀՀ ԱԺ յուրաքանչյուր խմբակցությունում փորձագետների թիվը կարող է ավելանալ մեկով Մեզ համար ի՞նչ տարբերություն՝ գոմը խելացի է, թե ոչ, եթե կովը թրիքի մեջ է. Փաշինյան Երբեմն պատգամավորներն են նենց բաներ գրում, որ ուզում ես պատուհանը բացես ու ... «Էս ի՞նչ չուզող հարեւանի տրամաբանություն է. մեկի հարցը լուծում ես՝ մյուսը գալիս կառավարության դեմն է պառկում». Փաշինյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Հա­յաս­տա­նը դար­ձել է մի­ու­թե­նա­կան հան­րա­պե­տու­թյուն «Գ.Ծառուկյան» հիմնադրամի շնորհիվ իջևանցի զինծառայողների 100-ավոր հարազատներ մեկնել են Արցախ Դեսպանատունը հաստատել է՝ ԱՄԷ-ի նախագահի որդին Հայաստան եկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համատեղ աշխատանքը կշարունակեն հաջորդ տարվա սկզբին Մեծ վտանգ. Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյու­նը կա­րող են ո՛չ «ոչ բռնի» և ո՛չ «թավ­շյա» մե­թո­դով զավ­թել «սո­րո­սիկ­նե­րը» Ի՞նչ են նշա­նա­կում աշ­խա­տա­ժա­մա­նա­կի նոր­մալ և առա­վե­լա­գույն տև­ո­ղու­թյուն հաս­կա­ցու­թյուն­նե­րը Կհստա­կեց­վի գույ­քա­հար­կի ար­տո­նու­թյուն­նե­րից օգտ­վող զին­ծա­ռա­յող­նե­րի շրջա­նա­կը․ «Փաստ» Աֆան­դյանն ընդ­դեմ «Անե­լի­քի». գոր­ծար­քի ման­րա­մաս­նե­րը՝ առա­ջին ձեռ­քից
website by Sargssyan