Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ» «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ» Աշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ» Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ» Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»


Իշ­խա­նու­թյուն­նե­րի սոց­ցան­ցա­յին կյան­քի ու իրա­կա­նու­թյան ան­դուն­դը․ «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները շարունակում են լայնորեն օգտվել սոցցանցերի ընձեռած հնարավորությունից և դրանց միջոցով շփվել հանրության հետ:

Հատկապես Ֆեյսբուքը առավելագույնս փորձում է օգտագործել վարչապետ Փաշինյանը, ով Դավոս կատարած իր այցի ընթացքում նույնիսկ հանգամանալից անդրադարձավ անցած տարի իրենց շարժման ընթացքում Ֆեյսբուքի արդյունավետ կիրառմանը և սոցցանցերի մեծացող դերակատարությանը:

Սա սկզբունքորեն նորմալ է, եթե չհաշվենք այն հանգամանքը, որ ժամանակին հաճախ էր քննադատվում, ասենք, Արմեն Աշոտյանը՝ Ֆեյսբուքում ստատուսներ գրելու համար՝ «աշխատելու փոխարեն»:

Սակայն այս «հիվանդությունն» արդեն սպառնում է զանգվածային դառնալ. այնպիսի տպավորություն է, որ երկիրը բացառապես վիրտուալ իրականության մեջ է:

Սկզբնական շրջանում հանրության հիմնական ուշադրությունը սևեռված էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջին, մարդիկ մեծ սպասումներ ունեին Փաշինյանից և հետևում էին, թե ինչ ուղերձ կամ տեղեկատվություն է նա փոխանցելու ժողովրդին:

Սակայն ժամանակի ընթացքում վարչապետի գրառումների ներքո մեկնաբանություններում սկսեցին տեղ գտնել դժգոհության արտահայտություններ և բացասական արձագանքներ:

Մամուլում բազմիցս տեղեկություններ են շրջանառվել, որ իշխանությունների կողմից իրենց սոցցանցային վարկանիշը պահելու համար օգտագործում են մեծ քանակությամբ կեղծ էջեր կամ, այսպես ասած, ֆեյքեր, բայց վերջին շրջանում նույնիսկ ֆեյքերի կիրառումը չի փոխում առկա պատկերը, քանի որ վարչապետի ֆեյսբուքյան էջի ռեյտինգը աստիճանաբար անկում է ապրում, դրա նկատմամբ հանրային ուշադրությունն էլ նվազում է:

Ուստի իր ֆեյսբուքյան էջի նկատմամբ հասարակության հետաքրքրությունը պահպանելու նպատակով Փաշինյանը փորձում է տարբեր ոլորտներին վերաբերող տվյալներ հրապարակել և ցույց տալ, որ կառավարությունը շարունակում է տնտեսական բարձր ցուցանիշներ գրանցել, սակայն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա հանրությունը կասկածամտությամբ է վերաբերվում այդ ցուցանիշներին:

Մարդիկ ակնկալում են երկրի առաջընթացը զգալ սեփական մաշկի վրա, ոչ թե ուրախանալ վիրտուալ ցուցանիշներով: Բացի այդ, տարբեր տնտեսագետներ այն կարծիքին են, որ վարչապետի ներկայացրած ցուցանիշները ընդամենը մանիպուլ յացիոն նշանակություն ունեն և հեռու են իրականությունից:

Տեսակետներ կան նաև, որ վարչապետի գործառույթների մեջ չի մտնում պարբերաբար ինչ-որ ցուցանիշներ հրապարակելը, առավել ևս՝ գրառումներ կատարել այնպիսի հարցերի մասին, որոնք վերաբերում են որևէ նեղ ոլորտի:

Ասենք՝ նա կարող է գրառում անել աղբահանության մասին, շարքային օգտատերի պես «շեյրել» իր որևէ նախարարի գրառումը և այլն: Կարծես թե վարչապետը փորձում է տեղավորվել շարքային բլոգերի կամ նյութեր տարածողի իմիջի մեջ:

Դե, ուղիղ եթերների մասին չենք խոսում, սա վարչապետի «կրեդոն» է: Իսկ ուղիղ եթերները նվիրված են լինում ոչ միայն երկրում ստեղծված իրավիճակի և առկա խնդիրների քննարկմանը, այլև շատ հաճախ առօրյա նշանակություն են ունենում, երբ, օրինակ, վարչապետը զբոսնում է Երևանի փողոցներով, շփվում մարդկանց հետ և այլն:

Փաշինյանը հանրության ուշադրությունից հեռու չի պահում նաև իր ընտանիքի անդամներին:

Կարճ ասած՝ Փաշինյանը նպատակ ունի մշտապես լինել հանրության ուշադրության կենտրոնում, իսկ մինչ այդ իր թիմի անդամների գործունեությունը ևս տեղափոխվել է Ֆեյսբուք, քանի որ նրանք փորձում են հետևել վարչապետի օրինակին:

Իշխանության գործունեության առանցքը հիմնականում պտտվում է հենց Ֆեյսբուքի շուրջը:

Եվ տպավորություն է, թե Ֆեյսբուքով փիառվելը ավելի կարևոր նշանակություն ունի, քան երկրի համար կարևորություն ունեցող հարցերին լուծում տալը: Իշխանության համար առաջնահերթ է դեկորացիան և ձևականությունը, հետո նոր բովանդակությունը:

Եվ փորձը ցույց է տալիս, որ իշխանության ներկայացուցիչները՝ վարչապետից սկսած, ամեն քայլի կգնան, որպեսզի հանկարծ իրենց լայքերը չպակասեն, քանի որ նրանք իրենց վստահությունը չափում են լայքերի քանակությամբ, այլ ոչ թե արդյունավետ պետական կառավարման իրականացմամբ, առավել ևս՝ հասարակության իրական տրամադրություններով:

Վերջինիս ուսումնասիրությունը հաստատ ձեռնտու չէ:

Հ.Գ.-Հա, ինչ վերաբերում է բանաստեղծություններին, ապա որքան էլ լավ լրագրող լինի պարոն վարչապետը, որքան էլ լավ հռետոր լինի, մեղմ ասած, լավ բանաստեղծ չէ: 

Դե, թույլ են այդ ոտանավորները, շատ թույլ: Ու դա միայն մենք չենք ասում, միայն գրականության ու արվեստի մարդիկ չեն ասում, դա նույնիսկ իր ամենա-ամենա կողմնակիցներն են ասում...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»«Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Աշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ ՇարմազանովԱրևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին