Վար­չա­պե­տը խու­սա­փում է պա­տաս­խա­նատ­վու­թյունն իր վրա վերց­նել․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկայումս հետհեղափոխական էյֆորիան արդեն անցյալում է, և իշխանությունները մնացել են խնդիրներին դեմ հանդիման։ Առանցքային նշանակություն ունեցող պրոբլեմներից ամենաակտուալն այս պահին Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցն է, որի վերջնական լուծումն այդպես էլ մնում է մշուշապատ։

Ամուլսարի խնդիրը լուծելուց որոշ ժամանակ անց կառավարությունն արդեն բախվելու է այլ խնդիրների: Մասնավորաբար, հաջորդ տարվա հունվարի 1-ից Հայաստանը զրկվելու է երրորդ երկրներից արտոնյալ պայմաններով տրանսպորտային միջոցներ ներմուծելու այն նպաստավոր հնարավորությունից, ինչի շնորհիվ հատկապես վերջին երկու տարիներին մեր երկիրը ԵՏՄ տարածքում դարձել էր ավտոմեքենաների առք ու վաճառքի շահեկան հարթակ։

Մաքսատուրքերի բարձրացման արդյունքում, ըստ մամուլի հրապարակումների, իր եկամտի աղբյուրից զրկվելու է 10-ից մինչև 15 հազար մարդ, իսկ պետբյուջեն կորցնելու է մոտ 150 մլն դոլարի չափ գումար։

Եվ եթե նշված մարդկանց թվին էլ գումարում ենք իշխանափոխությունից հետո համատարած կրճատումների ալիքի տակ ընկած քաղաքացիներին, ապա ստացվում է, որ հունվարից հետո մեր երկիրը լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրների առաջ է կանգնելու՝ կապված գործազրկության տեմպերի կտրուկ աճի հետ։ 

Իրավիճակը մեղմելու ուղղությամբ համապատասխան քայլեր չձեռնարկելու դեպքում նույնիսկ հնարավոր է սոցիալական բունտ հասունանա։ Իջևանն ու Ջերմուկը՝ վկա:

Իրադրությունը պահանջում է կտրուկ քայլեր տնտեսությունն ակտիվացնելու և աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ, սակայն կառավարությունը դեռևս դժվար է գնահատում (եթե ընդհանրապես գնահատում է) իրավիճակի ողջ լրջությունը, քանի որ տատանվում է վճռական որոշումներ ընդունելիս։

Կառավարության կրավորական կեցվածքը թերևս պայմանավորված է առաջին հերթին գործադիրի ղեկավարի դիրքորոշմամբ։ Փաշինյանը չի կարողանում հստակ որոշումներ ընդունել, փորձում է կարևոր հարցերում խուսափել իր վրա պատասխանատվություն վերցնելուց՝ ամեն ինչ անելով, որ հանկարծ իր կայացրած որոշումների արդյունքում չտուժի իր վարկանիշը։

Ու ամենահետաքրքիրն այն է, որ միտում է նկատվում, որ եթե վարչապետի կայացրած որոշումը հանդիպի քաղաքացիների դիմադրությանը և դժգոհությունների տեղիք տա, ապա վարչապետը փորձելու է այդ որոշման պատասխանատվությունը գցել այլոց վրա, ինչպես կատարվում է Ամուլսարի հանքի շուրջ տեղի ունեցող զարգացումներում։

Իշխանամերձ լրատվականների տարածած տեղեկություններից պարզ է դառնում, որ եթե կառավարությանը չհաջողվի մարել հանքի շահագործման դեմ բողոքի ալիքի տարածումը, ապա մեղավորությունը բարդվելու է, օրինակ, Քննչական կոմիտեի, «Էլարդ» ընկերության, շրջակա միջավայրի նախարարության, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա, բայց ոչ երբեք «ժողովրդի սիրելի» վարչապետ Փաշինյանի, քանի որ նրա վարկանիշին մի փուշ անգամ չի կարող կպնել։ 

Թերևս վարչապետի այսպիսի դիրքորոշմամբ է պայմանավորված այն տեղեկատվական աժիոտաժը, թե կառավարության տարբեր ներկայացուցիչներ ազատման դիմումներ են գրում, իսկ որոշ ժամանակ անց վարչապետի հորդորով հետ են վերցնում իրենց դիմումները։ Անկեղծ՝ հավատալու է:

Ճիշտ է՝ վարչապետը լիովին իրավունք ունի լուրջ թերացումների համար անվստահություն հայտնել այս կամ այն պաշտոնյային, սակայն պրոբլեմների լուծումը պահանջում է, որ ինքն անձամբ իր վրա վերցնի պատասխանատվությունը, առանց երկմտելու անցնի վճռական քայլերի, որոնք թույլ կտան բարելավել տնտեսության վիճակը և մեղմել ահագնացող գործազրկության ազդեցությունը։

Վարչապետի համար առաջնայինը պետք է լինի պետության շահը, և ինչքան շատ նա «դողա» միայն իր վարկանիշի համար, ապա այն ավելի շուտ ու շատ կկորցնի, քան ենթադրվում է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Հայաստանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ «Ձվի գնանկումը պայմանավորված է դրա գերարտադրությամբ»․ «Փաստ» «Բարեփոխումները հաջողված չեն համարվի, մինչև չկարգավորվեն առաջնային հարցերը». կստեղծվի պարեկային ոստիկանություն․ «Փաստ» «Տնտեսական աճի մեջ մենք լուրջ որակական փոփոխություններ չենք տեսնում. առկա է իներցիա»․ «Փաստ» Լավ, թե վատ՝ «բանավեճն» արդեն անցյալում է. կարևորը վաղվա օրն է․ «Փաստ» Քարոզարշավն սկսված է. ով ինչ «մանևր» է կիրառելու․ «Փաստ» «Մեզ ոչ միայն լավ զինատեսակներ, այլև ներքին միասնականություն է պետք. սա է ամենագլխավոր գրավականը»․ «Փաստ» Առողջապահական տեսչական մարմնում կրքերը չեն հանդարտվում, «Փաստ» Մերկելը հետաքրքրվել է Քոչարյանի հարցով․ «Փաստ» Իրավիճակի լիցքաթափման նպատակով, «Փաստ» Չինական բանկերին հրամայել են ախտահանել կանխիկ փողերը, որպեսզի զսպվի կորոնավիրուսի տարածումը Արտակարգ եղանակային երեւույթները կարող են հանգեցնել տնտեսական անկման, «ինչպիսին մենք երբեք նախկինում չենք տեսել» Ոստիկանները բերման ենթարկվածի խուզարկությամբ լիրիկայի 100 դեղահաբ են հայտնաբերել Խոշոր վթար Արարատի մարզում. Volkswagen-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձորակում (ֆոտո) ՀՀ նախագահի որոշմամբ 3 զինծառայող Մարտական ծառայության մեդալով են պարգեւատրվել Կոտայքի ոստիկանները մի քանի տասնյակ բնակարանային գողություններ են բացահայտել․ խումբը հայտնաբերվել է Փետրվարի 10-ից 16-ը հայտնաբերվել է ոչ սթափ 102 վարորդ Մեծամորի տներից մեկում 64-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հորդորում է զերծ մնալ բանակում մահվան դեպքերը շահարկելու փորձերից 28-ամյա աղջկա ծրարում թմրամիջոց է հայտնաբերվել․ նա կալանավորված է․ ոստիկանության բացահայտումը
website by Sargssyan