Ուրցի բույ­րով Սրբա­սա­րը. ոչ թե սոսկ նա­խա­ձեռ­նու­թյուն, այլ երա­զանք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ուրցի բույրն ու հրաշագեղ բնությունը Սրբասար տանող ճանապարհի անբաժան մասն են: Այժմ Սրբասար, իսկ նախկինում Գոգդաղ կոչվող սարը Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքից 20 կմ է հեռու:

Այն պատված է խիտ անտառներով, կան նաև խաչքարեր: Ասում են՝ այս սարից երեկոյան կարելի է նկատել 7 քաղաքների լույսեր: Տավուշում Սրբասարի հետ մեծ հույսեր են կապում:

Նպատակներից մեկի հիմքում զբոսաշրջության զարգացումն է, մյուսը` նաև հաշմանդամություն ունեցող երեխաներին շահառու դարձնելը:

Մինչ ծրագրերին ու նպատակներին անցնելը, «Լուսո արահետ» ՀԿ գործադիր տնօրեն Արտակ Բաղինյանը «Փաստի» հետ զրույցում պատմում է Սրբասարի մասին:

«Այն շատ հայտնի սար է, երկար պատմություն ունի: Սրբավայր է եղել, որտեղ մատաղ են արել: Կարելի է ասել՝ Սրբասարը մեր Տաթևն է: Եթե դրսից մարդիկ են գալիս, հաջորդ օրն անպայման պետք է բարձրանան Սրբասար: Լավ ուրց է լինում, կլիման՝ հրաշք, թթվածինը՝ շատ:

Այստեղ ամեն ինչ տրամադրող է, իսկ սարի մարդիկ՝ հյուրընկալ»,- ասում է Ա. Բաղինյանն ու շեշտում, որ զբոսաշրջիկների հոսքը կնպաստի նաև նրան, որ սարում ժամանակավոր ապրող մարդիկ իրենց ապրանքն իրացնեն:

Սրբասարի տարածքում արդեն որոշ աշխատանքներ են կատարվել, որոնցից մեկը ճամբարն է՝ նախատեսված երեխաների համար: Խոսելով ծրագրերից ու արդեն իրականացրած քայլերից՝ Ա. Բաղինյանը կարևորեց սերունդներին ոչ թե անտառը հատելու, այլ այն պահելու գաղափարը փոխանցելու անհրաժեշտությունը:

«Սրբասարում նման նախաձեռնություն սկսելը ոչ թե մտահղացում, այլ երազանք է եղել: Ժամանակի ընթացքում այդ ամենը ստեղծելու գաղափարն ավելի է խորացել, ցանկությունը՝ ևս: Մեզ բոլոր հնարավորությունները տալիս է բնությունը: Եթե հնարավոր է եղածը օգտագործել, պահպանել և արդյունքում շատ մարդկանց կենսակերպ լավացնել, պետք է հենց այդ ուղղությամբ գնալ:

Անտառը չպետք է հատվի և շարքից հանվի: Մենք պարտավոր ենք այս ամենը պահել ու փոխանցել սերունդներին»,-ասաց նա: Մեր զրուցակիցը շեշտեց՝ բնությունը շռայլ է գտնվել մեր նկատմամբ և նման նախաձեռնությունները կարող են իրական այլընտրանք լինել հանքարդյունաբերությանը:

«Առաջին հերթին պետք է երազանք ու երևակայություն լինի: Առանց դրա հնարավոր չէ: Այն համար մեկ նախադրյալն է:

Մենք 6-7 ամիս առաջ ենք սկսել մեր աշխատանքները: 6-7 ամսում արոտավայրից կարողացել ենք ստանալ այս արդյունքը: Մենք մեր իմացածի չափով պատրաստ ենք մյուսներին ևս տրամադրել մեր փորձը:

Մեր կառուցածը թեև դեռ քիչ է, բայց մարդկանց պահանջարկը շատ մեծ է: Կուզենայի, որ նման նախաձեռնությունները վարակիչ լինեին:

Ինչքան շատ, այնքան լավ»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ նշելով, որ դեռ փորձում են լսել նաև կարծիքներ և դիտողություններ:

Նախաձեռնության գլխավոր ուղերձը, ըստ Ա. Բաղինյանի, բնությունը պահպանելն է:

«Յուրաքանչյուրս մի հատված պետք է վերցնենք մեր պահպանության տակ: Ոնց որ մարդ իր ընտանիքն է պաշտպանում, պետք է պատասխանատվություն կրի նաև բնության համար: Իսկ եթե կարող ենք, պետք է առողջացնենք այն ու միայն այդ տեսքով փոխանցենք հաջորդ սերնդին:

Ինչ վերաբերում է տուրիզմին, ապա դաշտը շատ մեծ է: Մենք շատ հնարավորություններ ունենք, բայց հիմնականում ֆինանսն է խանգարում, թեպետ այն հիմնական բաղադրիչը չէ:

Առհասարակ, պետք չէ ամեն ինչ կապել գումարի հետ ու հույսը միայն ֆինանսի վրա դնել: Այդ ամենը հետզհետե կստացվի: Պետք չէ անընդհատ սպասել, որ պիտի շատ փող լինի, նոր ինչ-որ բան սկսենք:

Ձեռնարկել է պետք: Եթե հինգ հոգի կա՝ արդեն մեծ տնտեսության մասին կարող եք մտածել»,- ասաց մեր զրուցակիցը՝ միաժամանակ շեշտելով, որ պետության հետ համագործակցության խնդիրը կա, բայց այս պարագայում ոչինչ չանելն ու միայն ակնկալելը սխալ է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի հետ Դատարանի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցներից ոստիկանության բաժին տարված քաղաքացիներն ազատ են արձակվել Սուրեն Ասատրյանը՝ Արտաշատի ավագանու թեկնածու Ճիշտն կլիներ՝ Վանեցյանը հասցներ կալանավորել Փաշինյանին. Արամ Հարությունյան ԱԱԾ տնօրենը գիտակցում է, որ վտանգավոր հայտարարություն է արել Մեկ շաբաթում գրանցվել է 222 արտակարգ դեպք. Զոհվել է 2 քաղաքացի, փրկվել է 5-ը Երբ պետական շահերը մղվում են երկրոդական պլան Քոչարյանը Հայաստանից չէր փախել, նրան նորից բանտ տանելը հիմնական հարցից շեղելու միջոց էր. Պարույր Հայրիկյան Եղանակը Հայաստանում. տեղումներ չեն լինի Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ–ի հանդեպ ուղիղ մեսիջ էր այսօրվա դատավորին. Լևոն Քոչարյան Իշխանության մաս կազմող անհատները կամ պետք է պատվով իրականացնեն այս գործը, կամ հեռանան. Արամ Սարգսյանը՝ Վանեցյանի մասին Եթե այդքան սիրում ես իջևանցիներին, ինչու կազմակերպեցիր գիշերային ծեծուջարդ. Աշոտյանը՝ Փաշինյանին Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ Ազգային ժողովը պատրաստ է հետևակ աշխատել Փաշինյանի համար. Արմեն Աշոտյան Վանեցյանը սպայի ուսադիրների և ճշմարտության մեջտեղում ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի շփման գծում՝ Մարտունու շրջանի հարավ-արևելքում Քոչարյանի եւ իշխանության աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում Շենգավիթի դատարանի առջեւ (ուղիղ) Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ. ում հետ է հանդիպելու վարչապետը. օրակարգը հայտնի է Ճեպազրույցներ ԱԺ-ում. ուղիղ հեռարձակում Պիտի ժամանակ անցնի, որոշ բաներ ի հայտ գան, որ կարողանանք մեկնաբանել. Հովիկ Աղազարյանը` Վանեցյանի հրաժարականի մասին
website by Sargssyan