Ամուլսարի պաշտպանները սեպտեմբերի 20-ը հռչակեցին բնապահպանական մոբիլիզացիայի օր

Ամուլսարի պաշտպանության համար Երեւանում ընթացող ակցիայի մասնակիցները սեպտեմբերի 20-ը հռչակեցին բնապահպանական մոբիլիզացիայի եւ արդարության օր։ Հիշեցնենք, որ հենց սեպտեմբերի 20-ին են Ջերմուկի բնակիչները եւ Ամուլսարի պաշտպանները նշանակել երկրի կառավարության համար այն վերջնաժամկետը, երբ որոշում պետք է կայացվի Ամուլսարի մասին։

Ակտիվիստ Աննա Շահբազյանը կառավարության լուսամուտների տակ տեղի ունեցած ինքնաբուխ միտինգի ժամանակ հայտարարեց, որ կառավարությունն անգործության է մատնված, իսկ հանքավայրի շահագործումն արգելելու իրավական հիմքերի բացակայության մասին հայտարարությունները քննադատության չեն դիմանում։

Ցույցի մասնակիցները իշխանություններին կոչ արեցին հարցը չձգձգել եւ չհովանավորել մասնավոր ընկերությանը։ Ակտիվիստի խոսքերով, բնապահպանության նախարարության եզրակացությունը ինքնըստինքյան հիմնավորում է դրա համար։ «Մենք Երեւանում սատարում ենք ջերմուկցիներին։ Վստահ ենք, որ բոլոր մարզերում բնակիչները սատարում են, եւ Ամուլսարը սար կմնա»,- նշեց նա։

Ցույցի մասնակիցները սեպտեմբերի 20-ը հռչակեցին բնապահպանական մոբիլիզացիայի օր եւ բոլոր քաղաքացիներին կոչ արեցին պատրաստվել զանազան ակցիաների, ինքնակազմակերպվել եւ դուրս գալ փողոցներ, պայքարել բնապահպանական արդարության համար․ ով չի կարող փողոց դուրս գալ, թող ի պաշտպանություն Ամուլսարի դրոշ կախի։

Մարդիկ Փաշինյանի հորդորներն անտեսում են, քանի որ այլևս նրան չեն հարգում. Արամ Անտինյան Մենք այսօր իսկապես հումանիտար աղետի մեջ ենք. հայտարարություն Չէի ուզի որեւէ մեկը հույսեր փայփայի, որ մենք մեր առաքելությունը կձեւակերպենք իրենց ակնկալիքների համաձայն․ Արշակ սրբազան Հաշված օրեր անց Արթուր Վանեցյանը կստանձնի արտախորհրդարանական ընդդիմության առաջնորդի դերը Ոտքերով կամ ձեռքերով առաջ․ ինչպե՞ս կավարտվի Փաշինյանի իշխանությունը. Անդրանիկ Թեւանյան Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիներն իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան ԲՀԿ-ն տարբեր ուղղություններով է գործում, որպեսզի թեթևացնի մարդկանց հոգսերը Նիկոլ Փաշինյանը տվել է համապատասխան հանձնարարականներ Վերջնագիր Յուրի Խաչատուրովին Կորոնավիրուսի 251 նոր դեպք Հայաստանում, մահացել է 7 պացիենտ Ովքեր են «Նիկոլի սև ցուցակում» գտնվող իմքայլական պատգամավորները. «Հրապարակ» Արցախում դեռ էլի անհեթեթություններ են սպասվում Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է. «Ժողովուրդ» Փոխադարձ մեղադրանքներ՝ ԵԽԽՎ-ում ստելու համար «Հրապարակ». Մինչեւ հուլիսի կեսերը Ավինյանը հրաժարական կտա. Օրակարգում է նաեւ Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունը ԱՄՆ֊ն խզում է հարաբերությունները ԱՀԿ-ի հետ Պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Արսեն Թորոսյան Աբովյան քաղաքում ճակատ-ճակատի բախվել են Mercedes և ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակը ազգությամբ ռուս է Մայիսի 31-ին նախատեսված Մոսկվա-Երևան թռիչքը տեղի կունենա ժամը 18։00-ին
website by Sargssyan