Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Հայաստանի սուվերեն տարածքի համար մեր կարմիր գծերը չեն փոխվել, Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ դեսպան ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա Սողոմոնյան Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ագրոէլեկտրական արևային պարկ Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ


Երբ մատ­նե­րի արան­քով են նա­յում Սև­ա­նի հիմ­նախնդ­րին. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Սևանա լճի պահպանությունը Հայաստանի համար բնապահպանական և տնտեսական բացառիկ կարևոր հիմնախնդիր է, որի նպատակը լճի բնական ռեժիմի փոփոխության հետևանքով ֆիզիկաաշխարհագրական երևույթների էկոլոգիական հավասարակշռության խախտման վերացումն է։

Ներկայումս լիճը հատուկ խնամքի կարիք ունի, և ամենաառաջնահերթ խնդիրը, որ պետք է լուծվի, ջրի մակարդակի բարձրացման հարցն է։

Ջրի մակարդակն անհապաղ բարձրացնելու թեման ակտիվորեն քննարկվեց հատկապես ամռան ընթացքում, երբ լճի առանձին հատվածների ջուրը ծաղկել էր, իսկ ջրի մեջ ջրիմուռների բազմացումը և դրա շուրջ ստեղծված աղմուկը պատճառ դարձավ, որ շատերը հրաժարվեն Սևանի ափին հանգստանալու մտքից։

Սակայն որոշ ժամանակ անց լիճը սկսեց ինքնամաքրվել, բայց քննարկումները շարունակվեցին։ Մասնագետների մի մասը որպես տեղի ունեցածի պատճառ նշում էր լճի աղտոտումը, իսկ մյուս մասն էլ այն կարծիքին էր, թե լիճը նման երևույթներից զերծ պահելու համար անհապաղ պետք է բարձրացնել ջրի մակարդակը։

Ամառվա թեժ սեզոնն անցավ, Սևանի մասին բուռն քննարկումները դադարեցին, սակայն հասարակությունը չի կորցրել իր հետաքրքրությունն այն հարցի շուրջ, թե արդյոք կհաջողվի կառավարությանը ժամանակի ընթացքում բարձրացնել ջրի մակարդակը:

Քաղցրահամ ջրի մեծ պաշարներ ամբարելու միջոցով մենք ոչ միայն էկոլոգիական խնդիր ենք լուծում, այլ նաև տնտեսական, քանի որ Արարատյան դաշտի այգիները ոռոգվում են Սևանից բաց թողնված ջրով, աշխատում են հիդրոէլեկտրակայանները, օգտագործվում են լճի ձկնային պաշարները և այլն։

Օգոստոսի վերջին վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բաց է թողնվել 45 միլիոն 616 հազար խորանարդ մետրով պակաս ջուր, իսկ ջրի մակարդակը բարձրանում է, սակայն մամուլի հրապարակումներից պարզվեց, որ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ 1 սմ իջել է:

Եվ միայն օրեր անց ԱԻՆ-ը հաղորդագրություն տարածեց, որի բովանդակությունից էլ պարզվեց, որ սեպտեմբերի 5-ի դրությամբ լճի մակարդակը կազմում է 1900,62 մ, որը հավասար է նախորդ տարվա նույն օրվա մակարդակին, այսինքն, ըստ էության, ջրի մակարդակի բարձրացում հնարավոր չի եղել ապահովել։

Կառավարությունը հստակ պատկերացում չունի, թե կոնկրետ ինչքան է բարձրացվելու ջրի մակարդակը և ինչ ռեսուրսների շնորհիվ։

Դրա մասին է վկայում նաև գործադիրի կողմից ներկայացված Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2020թ. ծրագիրը, որը չի պարունակում ոչ մի թվային տվյալ, թե 2020թ. Սևանա լիճը ինչ մակարդակի վրա պետք է գտնվի, լճի մակարդակը պետք է բարձրանա՞, թե՞ ոչ։ 

Ծրագրում ընդամենը նշված է ձեռնարկվելիք ջրհավաք ավազանի բնական պաշարների պահպանության համար նախատեսված միջոցառումների ցանկը, իսկ Սևանա լճի մակարդակի բարձրացման հարցը մնում է ուղղակի ցանկության մակարդակի։

Սա թերևս վկայում է այն մասին, որ կառավարությունը մատների արանքով է նայում Սևանի հիմնախնդրին և բավարար ջանք չի ներդրել, որպեսզի կատարվի ավելի խորը ուսումնասիրություն և հստակեցվի ռազմավարությունը, թե որ շրջանում ինչքան են նախատեսում բարձրացնել Սևանի մակարդակը։

Եթե կառավարությունն առաջնորդվում է միայն ցանկություններով և չի պլանավորում, ապա շատ հնարավոր է, որ ջրի մակարդակը ոչ թե բարձրանա, այլ իջնի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Այս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Նիկոլի անդոների կողմից նետված թուրքական թեզերը մի քննարկեք. Էդուարդ ՇարմազանովՀայաստանի սուվերեն տարածքի համար մեր կարմիր գծերը չեն փոխվել, Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ դեսպան ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանԵրևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ագրոէլեկտրական արևային պարկԱպրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանՀունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը Գողացված մեքենան հայտնաբերվել է. Աշտարակի ոստիկանների բացահայտումը Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Ամենահին երաժշտական գործիքը․ «Փաստ»Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ). Ընդդիմության հերթական հանրահավաքը, հայց՝ ընդդեմ գերմանական դրամատների․ «Փաստ»Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե ԻսայանՊատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»Թեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի Իրանի վրա հարձակվելու Իսրայելի փորձին․ ԱԳՆ ...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան «Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա Սողոմոնյան«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»«Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանՓարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա» 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկըՀարցաքննվել է ավելի քան 20 հոգի, ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է Սինգապուրի վարչապետը հրաժարական կտա